Մարդագայլը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդագայլը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
Հիմնված էTeen Wolf?
Երկիր ԱՄՆ
ԴիստրիբյուտորMGM Television
Թվական1986

Մարդագայլը (անգլ.՝ Teen Wolf), ամերիկյան մուլտսերիալ, որը եթեր է հեռարձակվել 1986-1987 թվականներին։ Արտադրությամբ զբաղվել է Southern Star Productions ստուդիան` համագործակցելով Clubhouse Pictures-ի հետ։

Մեծ Բրիտանիայում այն կոչվել է «Մարդագայլի անիմացիոն արկածները» (անգլ.` The Cartoon Adventures of Teen Wolf):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է Սքոթ անունով մի դեռահաս տղայի և իր ընտանիքի մասին, որոնք դարձել են մարդագայլի անեծքի զոհ։ Սկոտն ապրում էր Վուլֆթաուն քաղաքում, որը հայտնի տեղ էր այն զբոսաշրջիկների համար, որոնք երազում էին տեսնել մարդագայլին։ Քաղաքացիներից ոչ ոք չգիտի այն մասին, որ Սքոթը և իր ընտանիքը մարդագայլեր են։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաունսենդ Կոլման` Սքոթ Հովարդ
  • Ջիննի Էլլիաս` Բուֆ
  • Ջեյմս Հեմփթոն` Հարոլդ Հովարդ
  • Սթեյս Կիչ Ավագ` Հովարդ պապիկ
  • Ջուն Ֆորեյ` Հովարդ տատիկ / Միսսիս Սեսլիկ
  • Դոն Մոստ` Սթայլզ
  • Ուիլլ Ռայան` Չաբս
  • Շերիլ Բերնշտայն` Ֆրիդա, տանտիրուհի
  • Քրեյգ Շեֆֆեր` Միկ Մաքքալլիստեր
  • Քեննեթ Մարս` Մեր Մարկոնի

Ինչպես նաև` Ֆրենկ Ուելկերը, Բրայան Կամինգզը, Մոնա Մարշալը, Էլեն Հերստելլին և ուրիշներ։

Դրվագների ցանկ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում 1[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1x01: Մարդագայլի ընտանեկան գաղտնիքը / Teen Wolf's Family Secret (սեպտեմբերի 13 1986 թվական)
  • 1x02: Պապիկը շների ապաստարանում / Grandpa's in the Doghouse ( սեպտեմբերի 20 1986 թվական)
  • 1x03: Մարդագայլի որսորդը / The Werewolf Buster (սեպտեմբերի 27 1986 թվական)
  • 1x04: Վնասված գայլը / Shopworn Wolf (հոկտեմբերի 4 1986 թվական)
  • 1x05: Գազան` ներսում / The Beast Within (հոկտեմբերի 11 1986 թվական)
  • 1x06: Տնկելով ընտանեկան ծառ / Up a Family Tree (նոյեմբերի 18 1986 թվական)
  • 1x07: Իմ երազանքների գայլը / Wolf Pride (հոկտեմբերի 25 1986 թվական)
  • 1x08: Մարդագայլը իմ երազանքն է / Wolf of My Dreams (նոյեմբերի 1 1986 թվական)
  • 1x09: Ապստամբների առաջնորդը / Leader of the Pack (նոյեմբերի 8 1986 թվական)
  • 1x10: Կարմիր թաթի անեծքը / The Curse of the Red Paw (նոյեմբերի 15 1986 թվական)
  • 1x11: Իրական ամերիկյան մարդագայլը / The All-American Werewolf (նոյեմբերի 22 1986 թվական)
  • 1x12: Իմ կախարդանքի տակ / Under My Spell (նոյեմբերի 29 1986 թվական)
  • 1x13: Մարդագայլը հեռանում է / Teen Wolf Punks Out (դեկտեմբերի 6 1986 թվական)
Թողարկում 2[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2x01: Մարդագայլի անեծքը / Teen Wolf's Curse (սեպտեմբերի 19 1987 թվական)
  • 2x02: Մարդագայլի կյանքը քաղցր չէ / It’s No Picnic Being Teen Wolf (սեպտեմբերի 26 1987 թվական)
  • 2x03: Հոգեբուժարան / Toot Toot, Tut Tut and All That Rot (հոկտեմբերի 3 1987 թվական)
  • 2x04: Արկածներ ֆերմայում/ Down on the Farm (հոկտեմբերի 10 1987 թվական)
  • 2x05: Խելագար մարդագայլի գրառումները / Diary of a Mad Werewolf (հոկտեմբերի 17 1987 թվական)
  • 2x06: Մարդագայլ, տո՛ւն վերադարձիր / Teen Wolf, Come Home (հոկտեմբերի 24 1987 թվական)
  • 2x07: Սքոթը և պատերազմող ժողովուրդը / Scott and the Howlers (հոկտեմբերի 31 1987 թվական)
  • 2x08: Պատերազմող ազգականները / Howlin' Cousins (նոյեմբերի 7 1987 թվական)

Տարբերությունները ֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում քաղաքը կոչվում էր Բեկոնթաուն։ Սերիայում այն վերանվանվում էր Ուոլվերթոն։
  • Անիմացիոն շարքում, այն մասին, որ Սքոթը մարդագայլ էր, գիտեն միայն նրա ընտանիքը` Ստայլզը և Բուֆը։
  • Պապիկն ու տատիկը, ինչպես նաև կրտսեր քույրը` Լուպեն, չեն հայտնվում ֆիլմում Սքոթը միակ երեխան է։
  • Ֆիլմում Հարոլդը մոխրագույն մորթի ունի, մուլտսերիալում` մուգ։
  • Ֆիլմում Միկը 21 տարեկան է, քանի որ բանտում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նա չի ավարտել ուսումը։ Սերիալում նա 18 տարեկան է, նույն տարիքին, ինչ` մնացած կերպարները։
  • Ֆիլմում Պեմը բաց շիկահեր է, իսկ անիմացիոն շարքում` մուգ շիկահեր և դպրոցական աջակցության խմբի ավագը։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

VHS[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գայլուկը. Իմ երազանքների գայլուկը (անգլ.` Wolf of My Dreams) ունի 2 դրվագո[2]։
  • Գայլուկը. Ամերիկյան իրական մարդագայլը (անգլ. Teen Wolf: All American Werewolf) ունի 4 դրվագ։
DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում սերիալը թողարկվել է երեք սկավառակով` ներառյալ բոլոր 21 դրվագները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]