Մարախ (անձնանուն)
Արտաքին տեսք
Մարախ | |
---|---|
Սեռ | արական |
Նշանակություն | մորեխ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Կապված հոդվածներ | «Մարախ» սկսվող էջեր |
Մարախ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն մարախ՝ «մորեխ» բառից։ Այս անվանը համապատասխանում է լատիներեն Locusta, հունարեն Μάδαχος անձնանունները[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարախ անապատական, աշակերտ Գինդի․ Մեծն Ներսեսի մահից հետո 373 թվականից հետո[2]։
- Մարախ, քահանա, գրիչ, ով 1508 թվականին ընդօրինակել է մի Ավետարան՝ Սիոն և Հայրապետ քահանաների հանձնարարությամբ, Գնիկանց գյուղում (Աղթամարի թեմ)[3]։