Jump to content

Մատվեյ Գույգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատվեյ Գույգանով
Քաղաքացիությունը  Ուկրաինա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1994(1994-07-28)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Սևաստոպոլ, Ուկրաինա
Դիրք պաշտպան

Մատվեյ Ալեքսանդրովիչ Գույգանով (ուկրաիներեն՝ Матвій Олександрович Гуйганов, հուլիսի 28, 1994(1994-07-28)[1], Սևաստոպոլ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստ և մարզիչ Ալեքսադր Գույգանովի որդին է։ Սկսել է ֆուտբոլով զբաղվել Սևաստոպոլում, այնուհետև՝ Դոնեցկի «Շախտյորի» ակադեմիայում, Դոնեցկի «Մետալուրգի» և Խարկովի «Մետալիստի» պատանեկան թիմերում։

2010 թվականին նա վերադարձել է Սևաստոպոլ և սկսել է հանդես գալ տեղական ակումբի երկրորդ թիմում՝ սիրողական առաջնությունում, Ուկրաինայի երկրորդ լիգայում (2011-2013, 37 խաղ և 3 գոլ) և բարձրագույն լիգայի երկրորդ կազմերի առաջնությունում (2013-2014, 24 խաղ և 3 գոլ)։

2014 թվականի ամռանը փորձաշրջան է անցել Ռամենսկի «Սատուրնում», սակայն արդյունքում տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մորդովիա»։ Սարանսկի ակումբում հանդես է եկել միայն երիտասարդական կազմում, երիտասարդական առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

2015 թվականից հանդես է եկել Ղրիմի առաջնությունում՝ «ՍԿՉՖ»-ի կազմում, որը հետագայում վերանվանվել է «Սևաստոպոլ»։ Դարձել է Ղրիմի գավաթի 2015-2016 մրցաշրջանի փոխչեմպիոն և եզրափակչի մասնակից։ Ղրիմի գավաթի 2015-2016 խաղարկությունում ճանաչվել է լավագույն պաշտպան։ Ավելի ուշ խաղացել է «ՏՍԿ-Տավրիա» ակումբում։

2017 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական «Բանանց»։ Հայաստանի առաջնությունում նորամուտի խաղը խաղացել է 2017 թվականի օգոստոսի 6-ին «Փյունիկի» դեմ[2], իսկ առաջին գոլը խփել է «Ալաշկերտի» դարպասին 2017 թվականին օգոստոսի 18-ին[3]։ Ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 20 հանդիպման, խփել 2 գոլ և իր ակումբի հետ դարձել առաջնության արծաթե մեդալակիր։ 2018 թվականի ամռանը նախատեսվում էր նրա տեղափոխությունը Ղրիմի «Կիզիլթաշ»[4], սակայն արդյունքում ֆուտբոլիստը հաջորդ կես տարին անցկացրել է «Սևաստոպոլում»։

2019 թվականի գարնանը կրկին խաղացել է Հայաստանում, այս անգամ Երևանի «Արարատի» կազմում, անցկացրել է 13 հանդիպում։

2019 թվականի ամռանը տեղափոխվել է լիտվական «Պալանգա»։ 2020 թվականի հունվարին փորձաշրջան է անցել մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբում[5], սակայն արդյունքում տեղափոխվել է «Սպերանցա»։ 2020 թվականի օգոստոսին Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան Գուգայնովին մեկ տարով հեռացրել է՝ պայմանավորված խաղերի մասնակցելու պատճառով[6], այնուամենայնիվ, ֆուտբոլիստը շարունակել է խաղալ, քանի որ բողոքարկվել է այդ որոշումը[7]։

2021 թվականի հունվարին մեկ տարվա պայմանագիր է կնքել Սամարղանդի «Դինամոյի» հետ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «BANANTS VS. PYUNIK 2 — 2». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  3. «BANANTS VS. ALASHKERT 2 — 2». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  4. «ОФИЦИАЛЬНО: МАТВЕЙ ГУЙГАНОВ — ИГРОК ПФК «КЫЗЫЛТАШ»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  5. «На просмотре в "Сф.Георге" - игроки из Беларуси, Украины и России - Молдавский футбол». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  6. «Три игрока "Сперанцы" отстранены на 1 год от футбола за участие в договорных матчах». Молдавский футбол (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  7. «Стало известно, почему Болун, Гуйганов и Насонов продолжают играть, несмотря на годичную дисквалификацию». Молдавский футбол (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
  8. ««Динамо» икки нафар легионер билан шартнома имзолади». fcdinamo.uz (ուզբեկերեն). 2021 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.