Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մատան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մատան)


Մատանի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Ախմետայի շրջանի Մատան գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն վավերագրերում եկեղեցու մասին առաջին հիշատակությունը նշվում է 1818 թվականից։ Եկեղեցին բազմիցս հիշատակվել է նաև հետագա վավերագրերում՝ մինչև 20-րդ դարի սկիզբ։ Այն կառուցվել է հասարակության միջոցներով։ 1923 թվականին եկեղեցին փակվել է[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Աստվածածին եկեղեցին եղել է փայտածածկ։ 1988 թվականին այն եղել է կիսավեր վիճակում, կանգուն են եղել աղյուսով, անմշակ քարով ու կրաշաղախով կառուցված պատերը։ Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով է, արևելյան կողմում կա խորան և երկու ավանդատուն, հարավային արևմտյան կողմերից՝ մեկական մուտք, 9 լուսամուտ։ Եկեղեցու վրա չկա հարդարանք և արձանագրություն, այն միանավ շենք է։ Արևմտյան ճակտոնի գագաթին կանգնած է զանգակատունը։ Շենքի արտաքին չափերն են՝ 12,78 x 7,55 մետր։

Վիճագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականից պահվող բազմաթիվ իրերի շարքում եղել են նաև արձանագրված իրեր։ Դրանցից էին արծաթյա սկիհը և ձեռաց խաչը։

Սկիհի վրայի արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յիշատակ է սուրբ Դաւութբէկեանց Կարապետի դուստր Շուշան կուսին, իւր հոգևոր եւ մարմնաւոր ծնողացն և մասնակցած ձեռամբ ձրի շինօղաց, որ ընծայեցի Տէր Յոհաննէս քահանայի 1809, յունվարի 1[2]։

Ձեռաց խաչի վրայի արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յիշատակ Պէպանի[2]։

Քահանա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերոնշյալ սկիհի վրայի արձանագրության 1809 թվականին քահանա է եղել Տեր Հովհաննեսը, 1908-1910 թվականներին՝ Հովսեփ Տերտերյանցը, ով հովվել է նաև Խորխել և Քիսթաուր գյուղերին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱԱ, ֆ. 57, ց. 3, գ. 525, թ. 120-121
  2. 2,0 2,1 Գրակ. ՀԱԱ, ֆ. 53, g. I, գ. 2569, թ. 21
  3. ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 21, 53, g. 1. գ. 3917, թ. 14

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]