Մասնակցի քննարկում:Vozmojnost

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնավորության շեշտվածություն

Մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց հոգեբանական յուրահատկություններով: Այս դեպքում շատ հաճախ հախվի են առնվում բնավորության գծերը(բնավորություն հին հունարենում բառացի նշանակում էր հետք): Բայց հոգեբանության մեջ բնավորություն բառն ավելի նեղ ու որոշակի իմաստ ունի: Մարդուն բնորոշ ամեն յուրահատկություն չէ որ կարելի է համարել բնավորության գիծ: Օրինակ, սուր տեսողությունը, լավ լսողությունը կամ լավ հիշողությունը բնավորության որակներ չեն:

Բնավորություն ասելով`պետք է հասկանալ անհատական յուրահատուկ հոգեբանական որակների համակցություն, որոնք արտահայտվում են տվյալ մարդուն բնորոշ գործունեության մեջ, բացահայտվում են որոշակի իրավիճակներում և որոշվում են տվյալ մարդու այդ իրավիճակների հանդեպ ունեցած վերաբերմունքով:

Պսիխոպատիաների մասին տեսության առաջացման հետ մեկտեղ առաջացավ նաև շատ կարևոր խնդիր՝ ինչպես տարբերակել պսիխոպատիան՝ որպես բնավորության պաթոլոգիա նորմայի ծայրահեղ դրսևորումներից: Հոգեբաններից շատերի կողմից է հետազոտվել այս խնդիրը և շատերն են տարատեսակ կերպով անվանել բնավորության գծերի ծայրահեղ դրսևորումները, սակայն ամենահաջողվածը Կ. Լեոնհարդի առաջարկած <<շեշտված բնավորություն>> տերմինն էր: Այս անվանումից երևում է, որ խոսքը գնում է հենց նորմայի ծայրահեղ դրսևորումների մասին և ոչ թե պաթոլոգիաների, և որ այդ ծայրահեղ դրսևորումները վերաբերվում են առանձին գծերի շեշտվածությանը:

Ի տարբերություն պսիխոպատիաների՝ շեշտված բնավորության դեպքում վերջինիս առանձնահատկությունները դրսևորվում են միայն որոշակի իրադրություններում և ոչ թե միշտ: ԵՎ որ ամենակարևորն է նրանք չեն խանգարում սոցիալական ադապտացիային կամ էլ անցողիկ ազդեցություն են ունենում: Այդ խանգարումները կարող են դրսևորվել պուբերտատային փուլում կամ էլ որոշակի հոգեբանակնա տրավմաների կամ կենսական դժվար իրադրություններում՝ մասնավորապես այն դեպքերում, որոնք ուղղակիորոն ազդում են բնավորության locus resistentiae minoris-ի կամ թույլ դիմադրողականություն ունեցող կետի վրա:

Շեշտված բնավորության յուրաքանչյուր տեսակին բնորոշ է իր յուրօրինակ թույլ կետը, այսպես կոչված աքիլլեսյան գարշապարը: Ինչպես օրինակ, հիպերտիմ տիպի համար թույլ կետ կարող է համարվել իզոլյացիան իր տարեկիցներից, իսկ շիզոիդի համար՝ շրջապատի հետ արագ ոչ-ֆորմալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և այլն: Իսկ եթե տրավման ուղղված չէ թոույլ կետին, ապա այն սոցիալական դեզադապտացիա առաջ չի բերում, նույնիսկ եթե տրավման շատ ուժեղ է լինում:

Բնավորության շեշտվածությունները բնավորության նորմայի ծայրահեղ դրսևորումներն են, որոնց ժամանակ ծայրահեղ կերպով դրսևորվում են բնավորության որոշակի գծեր, որի հետևանքով առաջ է գալիս ընտրողական կախվածություն որոշ հոգեբանական ազդեցություններից, մինչդեռ բավականին հաստատուն են մնում այլ ազդեցությունների նկատմամբ:

Տարբերակում ենք շեշտված բնավորության 2 աստիճան՝ ակնհայտ, որը պատկանում է ծայրահեղ դրսևորումների տեսակին, և թաքնված, նորմայի սովորական տեսակին:

Քվեարկություն. տարվա հոդված[խմբագրել կոդը]

Տարվա հոդված
Հարգելի Vozmojnost, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:35, 2 Հունվարի 2012 (UTC)|}