Մասնակցի քննարկում:Vache1000

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսահայ սաներին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կրթական - 2015-04-30

Փարիզի «Համազգային» և Մարսելի «Դպրոցասեր» վարժարանների սաներին է ընդունել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել սաներին` կարևորելով Ֆրանսիայի հայկական վարժարանների շարունակական բնույթ կրող ամենամյա այցելությունները հայրենիք:


Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայրենիքում տեղի ունեցած արարողություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն է հայտնել, որ ֆրանսահայ վարժարանների սաները հնարավորություն են ունեցել մասնակցելու Մայր Աթոռում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, խոսելով ազգային ինքնության պահպանության անհրաժեշտության մասին, պատգամել է պատանիներին լինել հայրենիքի և հայ եկեղեցու արժանավոր զավակներ, հոգիներում անխախտ պահել նախնիների ավանդած ժառանգությունն ու սերն ազգի, հայրենիքի և եկեղեցու հանդեպ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական բաժին