Մասնակցի քննարկում:RGUTiS

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, RGUTiS, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։ Խմբագրման ծանոթանալու փորձարկումների համար կարող եք օգտվել ավազարկղ էջից։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 15:14, 17 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Պիտակների հեռացում և այլ խմբագրությունների հետ շրջում[խմբագրել կոդը]

RGUTiS, պիտակները դրվում են նշելու հոդվածի թերությունները, և ըստ պիտակի տեսակի, նրան բարելավման հրավիրելու համար: Դրանք չպետք է հեռացնել մինչև նշված թերությունները չեն ուղղվել: Օրինակ, եթե հոդվածը կրում է {{unreferenced}} պիտակը, դա նշանակում է հոդվածին անհրաժեշտ է ավելացնել այն աղբյուրները, որոնցից քաղվել է իր պարունակությունը: Պիտակում նաև նշված են էջեր, որոնց մեջ բացատրված է ինչպես դա անել: Պիտակների հեռացումը, առանց նշված թերությունների հեռացում՝ վանդալություն է ընկալվում: Նաև ուշադրություն դարձնել էջի մյուս ուղղումներին: Օրինակ՝ Վիքիփեդիայում էջի մեջտեղում չեն նշում մի կայք որի մասին խոսվում է, այլ դա արվում է «արտաքին հղումներ» ենթաբաժնում: Եթե հարցեր/խնդիրներ լինեն, խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ այլ մասնակիցներին: Chaojoker 13:34, 18 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Նախազգուշացում[խմբագրել կոդը]

RGUTiS, դուք այսօր արդեն 2-րդ անգամ (եթե հաշվի առնենք չգրանցված ժամանակ 4-րդ անգամ) հեռացնում եք տարբեր որակական պիտակները Ռուսաստանի զբոսաշրջիկության և սերվիսի Պետական Համալսարան հոդվածից, և նման պահվածքի կրկնման դեպքում, դուք կարող եք արգլելափակվել ըստ 3 ետգլորման կանոնի։ Ծանոթացեք այստեղ գրածներին։ Իսկ որակական պիտակները անհրաժեշտ են աշխատանքը համակարգելու համար, լայն օգտագործվում են բոլոր համապատասխան տեղեր և ուղղված չեն ինչ-որ հոդվածի կամ մասնակցի դեմ և հեռացվում են միայն խնդիրները շտկելուց հետո, և ոչ թե առաջ։ Եվ նրանք ոչ մեկին չեն խանգառում աշխատել հոդվածների վրա։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 16:02, 18 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Եվս մեկ ուղերձ նման տոնով և դուք հավերժ կարգելափակվեք նախագծի էթիկայի կանոնները խախտելու համար։ Նույնիսկ հայերը և թուրէերը ՎՓ–ում նման տոնով չեն խոսում, քանի որ նման նեգատիվ, ոչ ոք չի հանդուրժում կամավորական ուժերի վրա հիմնված նախագծում։ Եթե դուք պարապ չլինեյք, կկարդայք ինչ են ձեզ գրում, և կծանոթանայք գոնե պարզունակ կանոներին և ձեր ու մեր ժամանակը չեյք վատնի։ Գրեք կամ չգրեք ճիշտն ասած բոլորիս մեկ է։ Իսկ եթե շարունակելու եք ձեզ և ձեր նախագծերը փառաբանել, ապա ես, որպես անհատ մասնակից կնախընդրեմ որ չգրեք։ Ձեզ փորձում էինք օգնել և ուղղորդել, որ դուք հենց «նորմալ աշխատեք» շուտ ինտեգրվեք և որակյալ ներդրում անեք։ Օգնությանը նման ոչ ադեկվատ գնահատական և մեկնաբանությւն տալուց հետո, անձամբ ես մի բառ չեմ գրի, ձեզ օգնելու համար, պարզապես չոր կկիրառեմ կանոնները։ Բարով մնաք։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 17:16, 18 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]

Վիքիփեդիա:Վարքի_օրենսգիրք Գիտելիքը կփրկի աշխարհը 11:43, 22 Նոյեմբերի 2009 (UTC)[reply]