Մասնակցի քննարկում:Petrosyan Hexine

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիր և տպագրություն

Գիր Առաջին իսկական գրային համակարգը ստեղծել են շումերները շուրջ 5000 տարի առաջ: Նրանք գործածում էին պատկերագիրը, որը խորհրդանշում էր առարկաներ, գաղափարներ և ձայներ: Այսօր գրված կամ տպագրված բառը բացառիկ կարևորություն ունի մարդկային հաղորդակցության համար;


Տպագրություն Բարձր տպագրությունը ստեղծել են չինացիները շուրջ 2000 տարի առաջ: Նրանք ուռուցիկ տառեր են ձևավորել փայտի վրա, թանաքապատել են դրանք և դրոշմել թղթին: Փոխվող մետաղե տառերով ժամանակակից տպագրությունը սկսվել է 1440-ական թվականներին, երբ գերմանացի Յոհան Գուտենբերգը ստեղծեց տպագրական մեքենան: Վերջակետի և ստորակետի գործածումը Միջնադարյան վանականները և գրիչները ստեղծել են գեղեցիկ ձևավորված ձեռագրեր: Դրանք դյուրընթեռնելի դարձնելու համար բառերն անջատել են իրարից՝ արանք թողնելով, օգտագործել են մեծատառեր և փոքրատառեր և մտցրել են կետադրական համակարգ, ներառյալ վերջակետն ու ստորակետը:

Թղթի հայտնագործումը Զարմանալի է, որ թղթի այնքան պարզունակ և օգտակար ամրակն առաջին անգամ գործածվել է 1900թ-ին: Թղթի ամրակն ստեղծել է երիտասարդ գիտնական Ջոն Վաալարը, որն աշխատում էր Նորվեգիայի գյուտարարական մի գրասենյակում: Մինչև ամրակների ստեղծումը մարդիկ գնդասեղներով կամ ժապավեններով էին էջերի անկյունները ժամանակավորապես միմյանց ամրացնում:


Գրամեքենաներ Մարդիկ հաճախ վախենում են հայտնագործություններից: Երբ 1874թ-ին առաջին գրամեքենան վաճառքի հանվեց, որոշ բժիշկներ հայտարարեցին, թե դրա օգտագործումը կխենթացնի մարդուն: Այնուամենայնիվ, գրամեքենան մեծ հաղթանակ էր դրա ամերիկացի գյուտարարի՝ Քրիսթոֆեր Լեթեմ Շոուլսի համար: Առաջին շարժական գրամեքենան ի հայտ է եկել 1900-ականների սկզբում, իսկ էլեկտրական գրամեքենաներ սկսեցին գործածել 1901թ-ին: