Մասնակցի քննարկում:Nekhak

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Nekhak :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:12, 30 Հունիսի 2016 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Ջնջված էջ[խմբագրել կոդը]

Իսկ ինչու՞ հենց այդ բիզնես կենտրոնի հոդվածը, հարգելի Nekhak:--Ar sog 08:28, 4 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի Arsog1985, ես պատրաստվում եմ գրել քաղաքի բոլոր բիզնես կենտրոնների մասին՝չեզոք դիրքից: Սա իմ առաջին հոդվածն է և ես մեծ հաճույքով եմ սկսել գրել վիքիում, շատ եմ խնդրում ձեզ, թույլ տվեք նույն հաճույքով էլ շարունակեմ իմ այս նախաձեռնությունը: Եթե ուսումնասիրեք իմ հոդվածը ապա կտեսնեք, որ այնտեղ չկա գովազդային ոչ մի նախադասություն: Իսկ եթե կա անհամապատասխանություն Վիքիի կանոններին, ապա շատ ուրախ կլինեմ, եթե ինձ ցույց տաք իմ սխալները, խոստանում եմ բոլորո ուղղել: Nekhak (քննարկում) 09:40, 4 Հուլիսի 2016 (UTC)Nekhak[reply]
Հարգելի՛ Nekhak, նախ Ձեր հոդվածի առաջին մասն ամբողջությամբ հիշեցնում է Սփյուռ տեղեկատուն: Նույնը կարելի է ասել նաև երկրորդ մասի մասին: Ծանոթագրություններում հիշատակվում են ընկերությունների կայքերի կոնտակտային բաժինները, որտեղ նշված է նրանց գտնվելու վայրը: Մնացած աղբյուրներն էլ չեզոք չեն, քանի որ ներկայացնում են հովանավորի կամ աջակիցի, դրանք պիտի լինեն երկրոդական չեզոք աղբյուրներ: Եվ վերջի վերջո, ցանկացած պարագայում Երևանի բիզնես կենտրոններն այնքան էլ նշանակալի չեն, որ դրանց մասին հոդվածներ լինեն ՀՎ-ում: Եթե ցանկություն կա խմբագրել և համալրել Հայերեն Վիքիպեդիան, կարող եք ավելի նշանակալի անձանց, երևույթների մասին գրել: Հոդվածը ջնջված է և վերականգնման ենթակա չէ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Ar sog 09:53, 4 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի Arsog1985, ծանոթագրություններում նշված են կոնտակտային տվյալները, որպես ապացույց, որ այդ կազմակերպությունները վարձակալում են իրենց տարածքը հենց Ֆորում Բիզնես Կենտրոնում: Ինչ վերաբերվում է Էլիտ Պլազա Բիզնես կենտրոնին, որի հոդվածը նույպոս ջնջվեց, ապա ես դա չեի ցանկանում, պարզապես որպես օրինակ ուզում էի ցույց տալ ձեզ, որ ՀՎ կան նման հոդվածներ: Էլիտ Պլազայի հոդվածը ջնջվեց ՀՎ-ից, բայց դեռ շարունակում է իր գոյությունը անգլերեն և ռուսերեն տարբերակներով, ինչ կասեք սրա մասին? Nekhak (քննարկում) 10:30, 4 Հուլիսի 2016 (UTC)Nekhak[reply]

Մենք պատասխանատու ենք Հայերեն Վիքիպեդիայի բովանդակության համար: Ես Ձեզ տվեցի սպառիչ պատասխան: Մյուս մասնակիցները պատասխանեցին Ջնջման ենթակա հոդվածների էջում: Կարծում եմ՝ քննարկումը կարելի է փակված համարել:--Ar sog 10:37, 4 Հուլիսի 2016 (UTC)[reply]
 Կարևոր է՝ Ռուսերեն վիքիպեդիայի հոդվածում տեղադրված է այս տեսքը՝ Стиль этой статьи неэнциклопедичен или нарушает нормы русского языка.

Статью следует исправить согласно стилистическим правилам Википедии. Հետևությունները թողնում եմ Ձեզ:--Ar sog 10:39, 4 Հուլիսի 2016 (UTC)[reply]