Մասնակցի քննարկում:Haykhak

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն, Haykhak։ Դուք կատարել էիք փոփոխություն Գլխավոր էջում, ջնջելով դրա ամբողջ պարունակությունը և գրելով ինչ-որ տեքստ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԵԿԵՂԵՑու մասին։ Խնդրում եմ ձեզ մյուս անգամ այդպիսի բաներ չանել և նախքան որևէ ներդրում կատարելը ծանոթանալ նախագծի մասին այստեղ՝ Wikipedia:Ողջույն, նորեկներ։ Հարգանքներով՝   Ruben Vardanyan  talk  14:41, 9 Հունիսի 2007 (UTC):[reply]

Բարև, Haykhak: Խնդրում եմ կոնկրետ ինձ հարց ունենալու դեպքում դիմել անմիջականորեն իմ քննարկման էջում՝ Ռուբենին կամ այլ մասնակիցներին իրենց քննարկման էջերում չանհանգստացնելու նպատակով։

Ինչ վերաբերվում է հոդվածին, ապա ես միայն բերել եմ այն հանրագիտարանային տեսքի։ Եթե հոդվածի անվանումն է Կյանքի Խոսք Եկեղեցի, ապա այն առաջին հերթին ընդհանուր եկեղեցու մասին է, ուստի այդ եկեղեցու հայաստանյան մասնաճյուղի մասին տեղեկությունները վերնամասում ընդգրկելը պատշաճ չէ։ Եթե հետաքրքրված ես հենց հայաստանյան մասնաճյուղի մասին հոդված ստեղծելու մեջ (որում նաև ընդգրկված կլինի շվեդական հիմքերի և ընդհանուր ուսմունքի մասին մի երկու տեղեկություն), ապա կարող ես դա անել որպես առանձին հոդված, օրինակ հետևյալ անվանմամբ՝ Հայաստանի Կյանք Խոսքի Եկեղեցի։ Ցավոք սրտի հոդված գրելու ոճային կանոնակարգը հայերեն վիքիյում դեռ գոյություն չունի, սակայն արդեն ստեղծվել են որոշակի չգրված կանոններ, ըստ որի և ձևավորվում են հոդվածները (սրանք մեծ մասամբ կրկնօրինակում է այլ լեզուներով, և առաջին հերթին՝ անգլերեն վիքիների ոճային համաձայնությունները)։

Խնդրում եմ նաև գրառություններդ քննարկման էջերում ստորագրել ~~~~ (4 հաջորդական թիլդաներ) նշանագրով, ինչը ավտոմատ կավելացնի հղում քո մասնակցի էջին և գրառության ժամանակը (այսպիսով քննարկման մասնակիցներին տեղեկացնելով թե ով է թողել գրառությունը)։ ― Teak 14:21, 13 Հուլիսի 2007 (UTC)[reply]

Ողջույն Հայկ։ Teakը այժմ գտնվում է արձակուրդի մեջ, եթե ինչ–որ հարցեր ծագեն դիմիր ինձ։  Ruben Vardanyan  talk  21:19, 25 Օգոստոսի 2007 (UTC)[reply]