Մասնակցի քննարկում:Don~hywiki

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի՜ գալուստ։

Ողջո՛ւյն, Don~hywiki, և բարի գալուստ հայերեն վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» էջին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։

Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 07:36, 8 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Հոդվածների մինիմալ թույլատրելի երկարություն։[խմբագրել կոդը]

Ողջույն Don, Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Սակայն կա մեկ խնդիր, ձեր հոդվածները չափազանց կարճ են հանրագիտարանի համար։ Համայնքը վերջերս եկել է համաձայնության, որ նորաստեղ հոդվածները պետք է ունենան առնվազն 500 նիշի մոտ երկարություն։ Եթե ձեր ստեղծած հոդվածները 7 օրվա ընթացքում չընդարձակվեն, նրանք հեռացվելու են։ Տեխնիկական հարցերի դեպքում, կարող եք դիմել ինձ, կամ այլ մասնակիցներին։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 08:06, 8 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Ողջույն Xelgen: Ինչպես իմանալ, թե հոդվածի նիշերի քանակը հատել է 500-ի սահմանագիծը թե ոչ: Իսկ ավելի լավ չի լինի ավելացնելով կարճ հոդվածների քանակը, հայկական վիքիպեդիան ընդգրկել 10000+ շարքում, հետո նոր մտածել բովանդակության մասին Don 08:22, 8 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]
Անձամբ ես գնտում եմ, որ եթե մեր մոտ եղած ~5000 հոդվածները, լինեն օրինակ անգլերեն Վիքիփեդիայի միջին հոդվածի որակի և պարունակության, ապա անչափ ավելի շատ օգուտ կլինի, քան եթե ունենանք 50.000 հոդված, բայց նրանց 95% պարունակեն, 1-2 նախադասություն, որոնք ոչ մի նոր բան չեն ասի կարդացողներին։ Մնացած մասնակիցները, նույնպես այդ մոտեցման կողմնակից են։ Բացի դրնաից փորձը ցույց է տալիս, որ «չկա ավելի հավերժ բան, քան ժամանակավորը»՝ հին, կարճ-հոդվածներին ավելի քիչ են անդրադառնում և մշակում, այնպես որ ցանկալի է, ստեղծելուց, աշխատել միանգամից հիմնական պահանջներին համապատասխանող, համառոտ հոդված, գրել։ Իսկ հոդվածների քանակը, բան չի տալիս։ Օրինակ մեր արևելյան հարևանների Վիքիփեդիան, բավականին շատ հոդված է պարունակում, բայց նույնիսկ լեզուն չհասկանլով, երևում է, որ որակական առումով մեզ զիճում են, ու դա կոքղից ծիծաղելի/անլուրջ/անիմաստ տպավորություն է թողնում։
Ինչը վերաբերվում է 500 նիշին, դա մոտավոր սահման է, մոտ 5 միջին երկարության նախադասություն, կամ մեկ պարբերություն։ Հոդվածը կարող է, լինել ավելի կարճ էլ, եթե այն տալիս է հիմնական պատկերացումը, առարկայի մասին։ Եվ բնականաբար, ինչքան շատ որակյալ տեղեկություններ այդքան լավ։ Ես ուզում էի, ձեր ստեղծած հոդվածներից մեկը, մի փոէր ընդարձակել և անհրաժեշտ տեխնիկական խմբագրումները անել, որպես ավելի պատկերավոր օրինակ լինի, սակայն այժմ չեմ հասցնի, կաշխատեմ դա այս գիշեր-վաղը անել։ Եթե մինչ դա, կարողանաք ավելացնել, տեղեկություններ, ապա էլ ավելի լավ, կենսաբանական թեմաներից, մի քիչ հեռու մարդ եմ, դժվար է գրել, այդ թեմաներով։
Հ.Գ. Քննարկումների ժամանակ անհրաժեշտ է ստորագրել, որպեսզի հասկանլի լինի, թե ով է, ինչ ասում։ Հոդվածների տիրությում, ստորագրելը անիմաստ է, քանի որ բոլոր հոդվծաները բազում մարդկանց համատեղ աշխատանք են, և ստորագրությամբ տեխնիկապես անհնար է, բաժանել, թե ով, որ մասն է խմբագրել/ավելացրել։ Մասնակիցների ներդրումները, երևում են համապատասխան էջերում, և հոդվածների պատմության մեջ։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 08:53, 8 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Շնորհակալ եմ: Խնդրում եմ ցույց տալ նկար upload անելու ձևը: Ձախ կողմում չկա այդ կոճակը:

Ինչպես նաև կուզենայի իմանալ ինչպես պետք է անել, որ անգլերեն հոդվածը բացելիս էջի ձախ կողմում հայտնվի հայերեն լեզվի կոճակը:Don 06:17, 9 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Պատկեր վերբեռնելու համար, մանսակցի գրանցումից պետք է անցնի ինչ-որ ժամանակ (թե ճիշտ եմ հիշում՝ 10 օր) և նա պետք է ունենա անհրաժեշտ ծավալի ներդրում (ինձ թվում է, արդեն ունեք)։ Սակայն, բացի ամեն լեզվական տարբերակին պատկեր ավելացնելու, կա մեկ այլ շատ ավելի հարմար, կենտրոնացված տարբերակ, Վիքիմեդիայի բոլոր նախագծերի և բոլոր լեզուների համար, դա Վիքիպահեստ: Այդ «պահեստի» մյուս առանձնահատկությունը այն է, որ նրա մեջ եղած բոլոր պատկերները/հոլովակները, ազատ լիցենզիայի տակ են։ Ինձ թվում է, ձեր հոդվածների մեծ մասի համար, կարող եք այնտեղ գտնել, բավկանին որակյալ պատկերներ։ Հասկանալւո համար, արդյոք ֆայլը գտնվում է Վիքիպահեստում, և հասանելի է այլ նախագծերում, օրինակ անգլերեն վիքիփեդիայում սղմեք պատկերի վրա։ Եթե պատկերի էջում տեսնենք «This is a file from the Wikimedia Commons» կաղապարը, ապա կարող եք, այդ պատկերը, նույն ֆայլի անունով օգտագործել այստեղ և այն կերևա հոդվածում։
Ինչ վերաբերվում է, անգլերեն/այլ լեզուների հոդվածներում, դեպի հայերեն հոդված հղում տեղադրելու, դա արվում է հետևյալ կերպ։ Բացեք անգլերեն հոդվածի խմբագրում, հոդվածի կոդի ամենաներքևում, կտեսնեք միջլեզվական հղումների այբենակնա ցանկ, այնտեղ պետք է ընամենաը ավելացնել [[hy:հոդվածի անվանում]]։ Բավական է դա անել միայն անգլերեն վիքիփեդիայում, այլ լեզվական տարբերակներում, այդ հղումը ավտոմատ կտարածվի, ինչ-որ ժամանակ անց։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 09:16, 9 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Ալեքսեյ: Մի քանի հարց ունեմ:
1)Ինչպես դասավորել հետևյալ տողը, որպեսզի նկարը լինի 500px: Image:.jpg|frame|Սումատրայի վագր|500px
2)Ինչպես ստեղծել աղյուսակ, օրինակ ինչ-որ դերասանի ֆիլմադարանը ներկայացնելու համար
3)Ինչպես ստեղծել նկար և ինֆորմացիա պարունակող վահանակ, օրինակ ինչպիսին օգտագործվում է որևէ երկիր նկարագրելու համար
4)Անգլերեն հոդվածում հայերեն լինք ավելացնելու համար արդյոք պետք է գրանցվել նաև անգլերեն վիքիպեդիայում:
Don 09:52, 9 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

1) [[Պատկեր:Ֆայլի–անուն.jpg|right|thumb|500px|Պատկերի տակ գրված տեքստ]] Thumb-ը հարմար է նրանով, որ ամեն գրանցված այցելու, կարող է, իր նախընտրություններում, նշել թե ինչ չափսի Սամբնեյլ է ուզում տեսնել, կախված իր նախընտրութություններից, էկրանի թույլտվության և այլն։ Ամեն դեպքում 500պիքսելը, շատ մեծ է, և 1024 թույլտվությամբ էկրանների վրա, կզբաղեցնի էկրանի մեծ մասը։ Արժի 250-300–ով սահմանափակվել, եթե պատկերի վրա ինչ-որ մանր բան տեսնելը պարտադիր չէ։ Ցանկացողը կարող է սխմել պատկերի վրա, և տեսնել այն մաքսիմալ չափսով։ Մի փոքր հնացած, բայց մանրամասն ձեռնարկ, կա ասյտեղ։
2) Աղյուսակ կարելի է, ստեղծել այսենց՝
վերնագիր 1 վերնագիր 2 վերնագիր 3
շարք 1, սյուն 1 շարք 1, սյուն 2 շարք 1, սյուն 3
շարք 2, սյուն 1 շարք 2, սյուն 2 շարք 2, սյուն 3
3) Խոսքը գնում է կաղապարների/template ստեղծելու մասին։ Կաղապար ստեղծելը/կամ ներմուծելը մի փոքր տեխնիկկաան հմտություններ պահանջող գործ է, սկզբի համար, ավելի լավ է նշեք, թե որ կաղապարը կուզենայք տեսնել հայարեն վիքիփեդիայում, ես այն կներմուծեմ, քայլ-առ-առյլ հիշելով, որ պատմությունը նայելով, կարողանանք հասկանալ, թե դա ոնց է արվում։
4) Արդեն մոտ մեկ տարի է, ինչ աշխատում է գրանցման գլոբալ համակարգ։ Վիքիմեդիայի նախագծից ցանկացածում, ցանկացած լեզվային տարբերակում գրանցվելուց դուք ավտոմատ գրացվում եք, մնացած բոլոր նախագծերում/տարբերակներում։ Երբեմն կարիք է լինում, նորից մուտք գործել։ Փորձեք անգլերեն վիքիփեդիայում, մուտք գոծել ձեր այստեղի անուն/գաղտնաբառով։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 12:47, 9 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Պատկերների մասին[խմբագրել կոդը]

Հարգելի Don, նախ ուրախ եմ տեսնելու ձեր բազմաթիվ ներդրումները Վիքիփեդիայում, և նաև որ գտաք նկարներ տեղադրելու ձևը հոդվածներում: Միայն մի բան՝ պետք չէ բազմաթիվ պատկերներ, որոնք նույն իմաստն են արտահայտում, նույն հոդվածի մեջ տեղադրել, այլ ավելի լավ կլինի ընտրել որևէ իմաստի մեկ կամ երկու ավելի ներկայացուցիչ պատկերներ և տեղադրել միայն նրանք հոդվածի մեջ (օրինակ վագր հոդվածում): Հաջողություն, Chaojoker 08:02, 10 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Ողջույն: Նկարները նույն իմաստը չունեն: Դրանք վագրերի ենթատեսակներն են և հետագայում պատրաստվում եմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյոււրին, ուստի ընթերցողին հետաքրքրի կլինի տեսնել յուրաքանչյուր ենթատեսակի արտաքին տեսքը:Don 08:12, 10 Սեպտեմբերի 2009 (UTC)[reply]

Your account will be renamed[խմբագրել կոդը]

02:02, 18 Մարտի 2015 (UTC)

08:53, 19 Ապրիլի 2015 (UTC)