Մասնակցի քննարկում:Ararat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատկերներ[խմբագրել կոդը]

Պատկերների բեռնումը ձեր մոտ նորմալ է կատարվում։ Հարցը այդ պատկերի հոդվածներում փակցնելու մեջ է, կարծում եմ։ Դրա համար հոդվածում պետք է տեղադրել [[Պատկեր:'պատկերի անունը']] նշանագիրը, որտեղ պատկերի անունը ամբողջական անվանումն է, օր՝ Resurection.jpg։ Այդպիսի նշանագրի դեպքում նկարը կփակցվի իր բնօրինակ չափով էջի ձախ մասում։ Կարող եք նշել հատուկ չափ կամ գրել «thumb», որի դեպքում չափը ավտոմատիկ 120px է դարձվում (կախված է անձնական նախընտրություններից)։ Սա անելու համար դրեք հետևյալ նշանագիրը՝ [[Պատկեր:Resurection.jpg|thumb]] կամ [[Պատկեր:Resurection.jpg|200px]], որտեղ իհարկե 200-ի փոխարեն կարող է լինել կամայական այլ թիվ։ Նկարի դիրքը որոշելու համար կարող եք նշել թե էջի որ մասում այն պետք է արտապատկերվի, օր՝ [[Պատկեր:Resurection.jpg|thumb|right]] կամ [[Պատկեր:Resurection.jpg|thumb|left]]։ Կարող եք նաև բացատրություն ավելացնել նկարի ներքևի մասում, օր՝ [[Պատկեր:Resurection.jpg|thumb|right|Համբարձում]]։ Խարհուրդ եմ տալիս այս բոլորը հերթով փորձել օգտվելով նախադիտելու հնարավորությունից էջի խմբագրման ժամանակ։ Եվ նորից այլ հոդվածներում ընդգրկված նշանագրման զննումը (սեղմեք «խմբագրել» կոճակին և կտեսնեք էջի «կոդը») կարող է շատ օգտակար լինել վիքիում օգտագործվող նշանագրմանը ծանոթանալու համար։
Նկարները բեռնելուց, խնդրում եմ հավաստիացեք, որ այդ նկարները պաշտպանված չեն հեղինակային իրավունքներով։ Վիքիփեդիան իրավունք չունի ընդգրկել նկարներ, որոնց հեղինակները թույլ չեն տալիս դա անել։
Նաև, խնդրում եմ ի նկատի ունենալ, որ սա հանրագիտարան է (աշխարհիկ), և ուստի հոդվածները պետք է գրվեն բացատրական ոճով (ի տարբերություն դոգմատիկ շարադրման) և չեզոք հայացքով (ոչ բոլորն են քրիստոնեական դոգմաները համարում երևույթների միակ բացատրությունը)։ ― Teak 08:33, 7 Օգոստոսի 2007 (UTC)

Նոր կտակարան[խմբագրել կոդը]

Ողջույն Արարատ։ Նկատեցի որ Ռուբենի քննարկման էջում հարցրել էիր Նոր Կտակարան էջի մասին։ Այդ աջ կողմից գրվածները տեղադրված են {{Նոր Կտակարանի Գրքերը}} կաղապարում ({{...}} չակերտներով կաղապարներն են տեղադրվում էջում, որոնք օգտագործվում են նույն տեքստի տարբեր էջերում հեշտության փակցնելու համար)։ Սրան խմբագրելու համար գնա հղումով և խմբագրի այնտեղ, փոփոխությունները նաև կերևան Նոր Կտակարանի հոդվածում։ ― Teak 01:52, 20 Օգոստոսի 2007 (UTC)