Մասնակցի քննարկում:Ann de Valanten/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՆԱՄԱԿՆԵՐ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՆԱՅԵԼՈՒ 100 ՏԵՍԱՆԿՅՈՒՆ

ՆԱՄԱԿ N1

 Մարդը ծնվում է ստրուկ: Մենք ինքներս մեր ստրուկներն ենք: Մենք լույս աշխարհ ենք գալիս որպես գերիներ, որոնք գամված են ցանկությունների շղթաներով: 
 Մենք ստրկացած ենք մեր ծննդյան օրից: Դա մեզ տրված է բնությունից, մեզանից ոչինչ չի պահանջվում դրա մեջ հայտնվելու համար: Իսկզբանե մարդը իրեն հայտնաբերում է ստրկության մեջ: Իսկ ազատությանը պետք է հասնել, և այն ձեռք է բերում միայն նա, ով ձգտում և պայքարում է: Ազատության համար պետք է վճարել: Ոչինչ արժեքավոր երբեք ձեռք չի բերվում անվճար: ԵՎ այդ ՝ ի ծնե ստրկությունը դժբախտություն չէ: Այն կդառնա դժբախտություն միայն այն դեպքում, երբ քեզ հաջողվի հասնել ազատության: Նորմալ է ծնվել ստրուկ, բայց մեռնել ստրուկ անկասկած վատ է: Եթե չգտնես ներքին ազատություն, ոչինչ այս կյանքում չի պարգևի բավարարվածության զգացում և չի ունենա իմաստ: Այո՜, քեզ տրված է կյանք, բայց եթե դու մնաս գերի քո ցանկությունների բանտում, եթե երբեք չհասնես գիտակցության ազատ երկինքներին, ապա չես հասկանա նաև կյանքն ինքնին:
 Սեփական ցանկությունների գերին լինելը նույնն է, ինչ լինել թռչուն վանդակում: Դու ձեռք ես բերում իրական կյանք միայն այն ժամանակ, երբ քո գիտակցությունը ազատ է ցանկություններից:
 
 Եթե ցանկանում ես գտնել ճշմարտությունը, դարձիր ինքդ քո տերը: Ճշմարտությունը բացահայտելու պայքարում հաղթանակը այն մարդու համար չէ, ով պարտության է մատնվում սեփական «Ես»–ի կողմից։