Մասնակից:Ann de Valanten/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ԵՐԿՆԱՅԻՆ ԵՎ ԵՐԿՐԱՅԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

                                    ՄԱՅՐ ՀՈՂ (Мать сыра земля)
     Հնագույն ժամանակներից սլավոնական դիցարանում Մայր Հողը համարվում էր աստվածուհի, որից էր կախված  մարդկանց կյանքն ու մահը:Աստվածացնելով ողջ բնությունը, սլավոնացիները Մայր Հողին պատկերացնում են կնոջ կերպարում. մարգագետինները, թփուտներն ու ծառերը նրա գեղեցիկ վարսերն են, ժայռերն ու լեռները` նրա ոսկորները, ծառերի ամուր արմատները` նրա երակները, իսկ ընդերքից դուրս հորդող ջուրը` կենդանի արյունը:
      Այս աստվածուհին միշտ մարդկանց կողքին է, նա է սնում և պահում մարդկանց: Նրանից են օգնություն խնդրում դժվար պահերին և անելանելի իրավիճակներում:
      Անգամ հեքիաթում , եթե դյութազնը հոգնում է թշնամու հետ մարտում, ընկնում է դեպի կուրծքը Մայր Հողի , և աստվածուհին նոր ուժեր է պարգևում նրան:
      Ժողովրդական իմաստությունը սովորեցնում է. <<Ինչից հիվանդացել ես,նրանով էլ բուժվիր>>: Հիվանդները դուրս էին գալիս բաց դաշտ, գլուխ էին խոնարհում 4 ծագերին, խնդրում էին Մայր Հողից ներողամտություն և բուժում:Մարդիկ կարծում էին, որ ինքը հողը ունի բուժող հատկություններ: Հեքիմները հողը խառնելով թքի հետ,  դնում էին վերքերին կամ գլխին և շշնջում.<<Գլուխդ լինի առողջ,ինչպես հողն է առողջ>>: