Մասնակցի քննարկում:Վահագն Կ. Աբրահամյան
Ողջույն
[խմբագրել կոդը] ![]() |
Բարի գալուստ Վիքիպեդիա, Վահագն Կ. Աբրահամյան ![]() | |
![]() |
Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։
Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։ ![]()
Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:53, 14 Հոկտեմբերի 2016 (UTC) ![]() ![]() | |
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() | ||
![]() |
«Վիքին սիրում է գիտություն» երկօրյակի հրավեր
[խմբագրել կոդը]Ողջույն, հարգելի՛ Վահագն։ Կարդացի Ձեր մասնակցային էջը և ուրախ եմ, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային ու փորձում եք Ձեր առաջին քայլերն անել մեր հանրագիտարանում։ Նոյեմբերի 4-6-ը Վիքիմեդիա Հայաստանը «Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում Աղվերանում կազմակերպում է երկօրյակ, որի ընթացքում նոր խմբագիրները փորձառու վիքիպեդիստների օգնությամբ կսովորեն խմբագրական գործիքները։ Ցանկության դեպքում կարող եք դիմել և գրանցումն ավարտվելուց հետո Ձեզ հետ կապ կհաստատեն։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 10:23, 14 Հոկտեմբերի 2016 (UTC)
- Շնորհակալություն, կարիք չկա, կփորձեմ հեռակա համագործակցել: Եթե սխալներ նկատեք (էթիկայի, չի կարելիի և այլ), հայտնեք, խնդրում եմ: Նյութերն ինքնուրույն կշարադրեմ: Գիրքը կարո՞ղ է աղբյուր հանդիսանալ, եթե չկա համացանցում: Չեմ հասկացել նաև ստորագրելը (ինչո՞ւ և որտեղ պետք է ստորագրել):Վահագն Կ. Աբրահամյան (քննարկում) 21:50, 14 Հոկտեմբերի 2016 (UTC)Միգուցե այսպե՞ս
- Այո, գիրքը կարող է աղբյուր հանդիսանալ, ուղղակի ցանկացած նյութ, եթե այն ազատ չէ, պետք է Ձեր բառերով շարադրել, որպեսզի գրքի հեղինակային իրավունքը չխախտվի (Միայն եթե որևէ լեզվով Վիքիպեդիայից եք թարգմանում, ազատ կարող եք թարգմանել, այնտեղի նյութն ազատ է)։ Ինչպես նաև այն հատվածի վերջում, որը որ գրքից եք գրել, անհրաժեշտ է ծանոթագրություն դնել և նշել գրքի տվյալները (հեղինակ, գրքի անվանում, տպագրման տարեթիվ, վայր, էջ)։ Ստորագրում ենք միայն քննարկման էջերում, երբ քննարկում ենք ծավալում․ կլինի դա որևէ մասնակցի, թե հոդվածի քննարկման էջում։ Ստորագրում ենք, որպեսզի խմբագիրները տեսնեն, թե ով է քննարկում սկսել, որպեսզի պատասխանեն վերջինիս։ Քննարկումները, ինչպես և հոդվածները միշտ մնում են հանրագիտարանում, և տարիներ հետո էլ ընթերցողը կարող է կարդալ դրանք։ Հիմա ճիշտ եք ստորագրել․ խմբագրական պատուհանի վերևի հատվածում կա կապույտ մատիտ, դրան սեղմելով կհայտնվի Ձեր ստորագրությունը։--Լիլիթ (քննարկում) 06:28, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)
Շնորհակալություն: Նկատի ունեցածս բառարան է, Ռ.Ղազարյան, <Կենդանիների անունների կարգաբանական բառարան>, 6 փոքրիկ հատորիկով, դրանից կարելի է ազատորեն օգտվել: Սակայն թերություններ ևս կան: Կարգաբանական տերմինոլոգիան հայերենում պահպանված չէ, այնինչ ռուսերեն, լատիներեն, անգլերեն լեզուներով հստակ է: Ես աստիճանաբար կփորձեմ ավելի լուրջ աշխատել և կհետևեմ խմբագրություններին: Դրանցից էլ շատ բան կարելի է սովորել: Երեկ շատ տանջվեցի, բայց մի թռչնի <տաքսոբոքս>-ը չկարողացա կարգավորել: Ամեն ինչ այնքան դժվար չէ, սովորելու վրա է: Կարծում եմ, որ գլուխ կհանեմ: Ինքնուրույն շարադրման համար շատ ճիշտ եք ասում, համամիտ եմ: Կդարձնեմ սկզբունք:--Վահագն Կ. Աբրահամյան (քննարկում) 16:43, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)