Jump to content

Մասնակցի քննարկում:Սահակյան Արմինե/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թխկու շուրջ 150 ներկայացուցիչները բնականորեն աճում են հյուսիսային կիսագնդի բարեխառն և մերձարևադարձային գոտիներում։ դրանք տարբեր մե֊ծության ծառեր են և խոշոր թփեր։ Ճյուղերը և տերևները հակադիր դասավորություն ունեն։ Տերևները պարզ են, մեծ մասամբ թաթաբլթակավոր կամ բարդ։ Ծաղկաբույլը հուրան կամ ողկույզ է, երբեմն՝ վահանիկ։ Պտուղը երկթևիկ է։ Հողի նկատմամբ պահանջկոտ են, մասնակցում են անտառային տարբեր համակեցությունների ձևավորմանը։ Տարբեր տեսակներ տարբեր պահանջ ու վերաբերմունք ունեն էկոլոգիական գործոնների նկատմամբ։ Որոշ տեսակներ ընդգծված ջերմասեր են (թ. գեղեցիկ), որոշ տեսակներ էլ օժտված են բարձր ցրտադիմացկանությանբ և հանդիպում են անտառի վերին եզրերին՝ մերձալպյան գոտում (թ. բարձրլեռնային)։ Բազմանում են հիմնականում սերմերով, ձևերը՝ աչքապատվաստով։ Ունի արժեքավոր բնափայտ, որը լայն կիրառություն ունի կահույքագործության մեջ և բազմաթիվ այլ ասպարեզներում, առանձնապես երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Թխկին օժտված է բարձր շաքարայնությամբ հյութի պարունակությամբ։ Շաքարահյութի պարունակությունը առանձնապես բարձր է ամերիկյան ծագում ունեցող որոշ տեսակներ (թ. շաքարային) մոտ։ Հայաստանում բնականորեն աճում են թխկու հետևյալ 6 տեսակները. թ դաշտային (A. campestre L.), թ. հիրկանյան (A. hyrcanum Fish. et Mey), թ. վրացական (A. ibericum Bieb.), թ. գեղեցիկ (A. laetum C. A. Mey), թ. սոսիատերև կամ սրատերև (A. platanoides. L.) և թ. բարձրլեռնային (A. trautvetteri Medw):

Start a discussion about Մասնակից:Սահակյան Արմինե/Ավազարկղ

Start a discussion