Մասնակցի քննարկում:Թատերախումբ ԷՊՍԻԴՈՆ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնակցային անուն[խմբագրել կոդը]

Հարգելի Թատերախումբ ԷՊՍԻԴՈՆ, Ձեր մասնակցային անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի մասնակցային անունների կանոնակարգին։ Խնդրում ենք գրանցվել մեկ այլ անվամբ։ Քիչ հետո այս մասնակցային հաշիվը Հայերեն Վիքիպեդիայում կարգելափակվի։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 20:24, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Ինչն է սխալ կասեք որ մենք ուղղենք: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Թատերախումբ ԷՊՍԻԴՈՆ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Զգուշացման մեջ գրված է։--Լիլիթ (քննարկում) 20:31, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Զգուշացման մեջ գրված է, որ մեր մասնակցային անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի մասնակցային անունների կանոնակարգին: Սակայն մենք Երևանում գործող թատերախումբ ենք սկսած 2012թ.-ից և մի շարք ներկայացումների և մշակութային նախաձեռնությունների հեղինակ ենք: Մեր թատերախմբի անվանումն է ԷՊՍԻԴՈՆ: Ինչո՞ւմն է սխալը, որ չենք կարող մեր գործունեության մասին ինֆորմացիա հրապարակել:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Թատերախումբ ԷՊՍԻԴՈՆ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ըստ կանոնակարգի` «Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունը օգտագործել որպես մասնակցի անուն արգելված է»։ --23artashes (քննարկում) 20:48, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Անկեղծ ասած կանոնադրություն եք շարունակ ասում: Միգուցե մեզ ուղղություն կտաք թե մենք ինչը փոփոխենք, որպեսզի մեր գործունեությունը որպես գովազդ դուք չնկալեք: Մենք նոր ենք գրանցվել Վիկիպեդիայում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Թատերախումբ ԷՊՍԻԴՈՆ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Նորից պետք է գրանցվեք` այլ անվամբ, որը չպետք է լինի կազմակերպության անուն։ Որևէ անձի անունով գրանցվեք, և ոչ մի խնդիր չի լինի։ Առաջին քայլը դա է։ Կապույտով նշված այս կանոնոադրությունը կարդացեք, Ձեզ կուղղորդի այդ հարցում։ --23artashes (քննարկում) 20:55, 26 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Շնորհակալություն հիմա իմ անուն ազգանունով կգրանցվեմ: