Մասնակցի քննարկում:Ապատ63/Արխիվ
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D1%84%D0%B5%D1%80%D1%82%D0%B0
https://en.wikipedia.org/wiki/Stephen_Stepanian գյուտարար
Երբ տեղափոխվեցինք այս քաղաք, որտեղ արդեն վեց տարի ապրում ենք, լայնամաշտաբ շինարարություն էր գնում։
Այդ տարի ես երկու անգամ եղա Հայաստանում, ու ամեն հետդարձիս, նոր քաղաքի տեսարան էր ուրվագծվում հնի տեղում․ ընդամենը երկու տարում, մի ամբողջ փոքրիկ քաղաք կառուցվեց՝ հրապարակներով, արհեստական լճերով, դպրոցով, խանութներով։
Մտածում էի, այ մարդ, բա էն հին ժամանակները քանի՞ տարի կպահանջվեր սրա կեսը կառուցելու համար։
Այսօր առավոտյան, դեռ շարունակվող շինարարության ճանապարհին խցանում էր՝ ճանապարհը փակել էին միանգամից երեք բետոնախառնիչ բեռանատար։ (бетономешалка-миксер)
․․․
1913-ին, ԱՄՆ Օհայո նահանգի մայրաքաղաք Կոլումբոսում աղետալի ջրհեղեղ եղավ։
31-ամյա տղամարդը ուղղակի խրվել էր տների արանքում, ու նրա հետ՝ ևս տասներեք հոգի, որոնցից երեքը երեխաներ։
Աղետալի հեղեղի հետևանքով, փրկությունից հեռու, նրանք 48 ժամ կռիվ տվեցին կյանքի ու մահվան արանքում։
Երբ ջրի կատաղի հոսքը մի քիչ թուլացավ, բոլորից ավելի առույգ մնացած այս տղամարդը, բացարձակ ոչ մի բանից՝ լաստանավ հավաքեց ջրի հոսքի հետ սլացող աղբն օգտագործելով։
Լաստանավ, իհարկե, փրկարար ինչ-որ գերաններ իմաստով, որոնք նա կապեց իրար, բայց դրանով 14 հոգի չէին փրկվի։
Տղամարդը չորս անգամ հասավ ապահով գոտի ու նորից հետ եկավ մնացածի հետևից, մինչև որ անվտանգ դուրս բերեց նրանց բոլորին՝ ամեն անգամ երեք հոգու տեղափոխելով։
Երեք տարի անց, այս նույն տղամարդը նորամուծության հայտ ներկայացրեց, բայց նրա նորամուծության արտոնագիրը մերժեցին՝ պատճառաբանելով, որ մտահաղացումը լավն է, բայց՝ անիրագործելի։ Իսկ իրականում, պատճառն այն էր, որ գյուտարարը ԱՄՆ քաղաքացի չէր այդ պահին։
Անցավ ևս տասներկու տարի, ու 1928-ին, այս տղամարդը նորից կրկնեց․
«Միթե՞ դուք իրոք չեք պատկերացնում, թե ինչ եք մերժում․
Ախր սրանով աշխարհը կփոխվի ամբողջովին»։
Ու միայն 1933 -ին, ԱՄՆ -ում, նրան հանձնվեց այս նորամուծության արտոնագիրը, որը փոխելու էր ողջ աշխարհի էկոնոմիկան, իսկ գյուտարարին տալու էին «Աշխարհի շինարարական արդյունաբերության հայր» կոչումը։
Բայց մինչև 1933-ը, այս տղամարդու գլխով համիդյան ջարդեր էին անցել․
Նա ծնվել էր 1882-ի փետրվար 28-ին, Այնթափում։
Ինչպեսև մյուս մեր հայրենակիցներ, սիրիական անապատներով փախեփախ անելով, Հալեպում անձնագրային հարցեր լուծելով, Այնթափցի այս ընտանիքը միայն 1906 -ին կարողացավ հասնել Էլիս Այլենդ էմիգրացիոն ծառայություն, որտեղից էլ ուղևորվեց Օհայո նահանգ՝ Գրենդվյու Հեյզ քաղաք։
Երիտասարդն այստեղ ավարտեց տեղի քոլեջը, բայց աշխատանքի հարցը դժվար էր, ու նա գնաց սևագործության։
Տանն ու ընտանիքում հոգսը թեթևացնելու համար, նա անընդհատ ինչ-որ մեխանիզմներ էր քանդում, վերանորոգում, փորձում ավելի մշակել դրանք ու դարձնել ավելի էֆեկտիվ և պրակտիկ։
Մանկություն ու պատանեկություն տակավին չտեսած այս երիտասարդը, 1935-ին ստացավ իր նորամուծության արտոնագիրը՝ «Բետոնախառնիչ բեռնատար»՝ миксер-бетономешалка։
Նրա հայտնագործությունը ոտքից-գլուխ շուռ տվեց համաշխարհային շինարարական արդյունաբերությունը․
Այն ինչ արվում էր մեկ տարում, հիմա անում էին առավելապես մեկ ամսում՝ ի շնորհիվ միշտ պատրաստ բետոնի, որը հասնում էր ուզածդ կետին՝ չկորցնելով իր հատկությունը ներսում հավաքած թիակների հաշվին, որոնք անընդհատ խառնում էին բետոնը, անկախ, բեռնատարի կանգնած, կամ շարժվող դիրքից։
Ողջ մակությունն ու երիտասարդությունը վախի ու կարիքի մեջ մեծացած այս մարդը դարձավ «Marble Cliff Quarries» և «Central Ohio Concrete Company» ընկերությունների պրեզիդենտը։
Իսկ հետո հիմնեց իր սեփական՝ «Arrow Concrete Company» ընկերությունը, որը գործում է մինչև այսօր։
«Բետոնախառնիչ բեռնատար մեքենա»՝ արտոնագիր՝ No. 1,935,922։
« Վերելակ և փոխակրիչ (конвейер)՝ No. 859,588։
«Շինարարական նորարար ապարատներ»՝ արտոնագիր No. 2,440,920։
«Շինարարական անվտանգության համար հատուկ համազգեստ»՝ No. 1,997,703։
Այս ամենը և դեռ էլի շատ արտոնագրեր, տրվեցին Այնթափցի Ստեփան Ստեփանյանին, ում, ամերիկացիք պարգևատրեցին բազմաթիվ պարգևներով, այդ թվում՝ ԱՄՆ Ճանապարհային ու Տրանսպորտային շինարարության ասոցացիայի հատուկ պատվավոր կոչում ու մեդալով։
Այնթափցի Ստեփան Ստեփանյանն այսօր ընգրկված է ԱՄՆ մասնավոր սեկտորի, բոլոր ժամանակների 100 լավագույն մասնագետ-գյուտարարների շարքում։
ԱՄՆ Ազգային Տրանսպորտի և Շինարարության ասոցացիայի խորհրդի պատվավոր անդամ, Համաշխարհային շինարարական արդյունաբերության հայր, Այնթափցի Ստեփան Ստեփանյանը մահացավ 1964-ի հոկտեմբերին Օհայո նահանգում՝ հետևից թողնելով «Պատրաստի բետոնի հայր, համաշխարհային շինարարության հեղափոխական-պիոներ» պատիվը․ մարդ, ում գյուտերով համաշխարհային շինարարությունը առաջ ընկավ հարյուրամյակներով․․․
Հ․Գ․ Ես փնտրում եմ էս մարդկանց մասին ամենակարճ տեղեկությունները, որոնք հայերեն հղումներով գրեթե չեն գտնվում, ու զավեշտն այն է, որ նրանց բոլորի կենսագրությունը կարդալիս, աշխարհը ֆիկսում է միայն մեկ փաստ՝ նրանցից շատերը, ովքեր համաշխարհային հիմնարար գյուտերի հեղինակներ դարձան, ծնվել էին օսմանյան իմպերիայում, ու վերջ․․․ դե արի աշխարհ, իմացի, որ նրանք փրկվել էին օսմանյան կայսրությունից, ոչ թե օսմանի ծնունդներ էին․․․
Նկարում՝ Ստեփան Ստեփանյանն ու նրա մի քանի գյուտերը
Start a discussion about Մասնակից:Ապատ63/Արխիվ
Talk pages are where people discuss how to make content on Վիքիպեդիա the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Մասնակից:Ապատ63/Արխիվ.