Մասնակից:Voskanyan/Պարգև Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարգև Իշխանի Առաքելյան
28 հունվարի, 1953 - 2 մայիսի, 2000
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Արցախ

Պարգև Առաքելյան (28 հունվարի, 1953, Ստեփանակերտ - 2 մայիսի, 2000), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև Առաքելյանը ծնվել է 1953 թ. հունվարի 28-ին Ստեփանակերտ քաղաքում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ղարմետաքսկոմբինատի գործվածքային արտադրությունում՝ աշխատելով որպես էլեկտրամոնտյոր։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո աշխատանքը շարունակել է հարազատ կոլեկտիվում, այնուհետև՝ գինու գործարանում։ Ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը, այնուհետև ծառայությունը շարունակել հակաօդային պաշտպանության զորամասում, Պաշտպանության բանակի մարզա-առողջարարական համալիրում։ Մահացել է 2000 թ. մայիսի 2-ին՝ ծառայության ժամանակ, սրտի արատից։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հունվարի 28 ծնունդներ Կատեգորիա:1953 ծնունդներ Կատեգորիա:Մայիսի 2 մահեր Կատեգորիա:2000 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ