Մասնակից:Voskanyan/Շահիս Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Voskanyan/Շահիս Ալեքսանյան
Պատկեր:Շահիս Ալեքսանյան.jpg
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
Պաշտոնվաշտի հրամանատար

Շահիս Ալեքսանյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիս Ալեքսանյանը ծնվել է 1957 թ. մայիսի 18-ին Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ավարտելով տասներորդ դասարանը՝ հաշվապահություն է սովորել Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի հեռակա բաժնում։ 1988-ից աշխատել է Հերհերի միջնակարգ դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ։

1990-ից Մարտունու ՊՇ-ի ստորաբաժանումների կազմում (դասակի, ապա վաշտի հրամանատար) մասնակցել է Խազազասարի և Ամարասի ձորակի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. մայիսի 5-ին Ամարասում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Հերհերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ