Jump to content

Մասնակից:Tiruhi M/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tiruhi M/Ավազարկղ4

Բարբարա Էվելին Բեյլի Օ. Ջեյ, (ծնվել է 1942 թվականի մարտի 14-ին) մանկավարժ, գրող և գենդերային հետազոտությունների մասնագետ է Ճամայկայի Քինգսթոնում։  Բացի իր լուսավորչական գործունեությունից, Բարբարա Էվելին, կանանց իրավունքներին նվիրված բազմաթիվ համաժողովներում և հանդիպումներում, ներկայացրել է Ճամայկան: 2008 թվականին անդամ պետությունների կողմից ընտրվել է որպես ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի անդամ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Էվելին Բեյլին սովորել է Արևմտյան Հնդկաստանի համալսարանում, որտեղ 1974 թվականին ստացել է մանրէաբանության գիտությունների բակալավրի աստիճան, 1983 թվականին՝ կրթության արվեստի մագիստրոսի աստիճան, իսկ 1987 թվականին՝ կրթության փիլիսոփայության դոկտորի աստիճան։  1980-1996թվականներին աշխատել է համալսարանի դասախոս.[2]։ 1995-2010թվականներին զբաղեցրել է գենդերային և զարգացման հետազոտությունների համալսարանական ինստիտուտի տարածաշրջանային համակարգողի պաշտոնը[1]։ 2003 թվականին Բեյլին նշանակվել է Կալիֆորնիայի համալսարանի գենդերային վերլուծության և կրթության պրոֆեսոր[2]։

1980-ական թվականներին Բեյլին պատահաբար ներգրավված էր Կանանց միջազգային շարժման [1], Ճամայկայի կին մեթոդիստների ազգային գործադիր կոմիտեյի մեջ: Այնտեղ աշխատելով որպես Կարիբյան և Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մեթոդիստական եկեղեցու կանանց հիմնադիր անդամ, այնուհետև նախագահ, Բարբարա Էվելին Բեյլին, հետաքրքրվեց սոցիալական աջակցության ծրագրերի միջոցով կանանց հզորացնելու եղանակներով[3]։

1985 թվականին Բարբարա Բեյլին եղել է Ճամայկայի պատվիրակության կազմում Քենիայի Նայրոբի քաղաքում Կանանց կարգավիճակի վերաբերյալ երրորդ համաշխարհային համաժողովում։  1995 թվականին Բարբարա Բեյլին եղել է նաև իր երկրի պատվիրակության կազմում՝ Պեկինում Կանանց կարգավիճակի չորրորդ համաշխարհային համաժողովում[1]։ 2000 թվականին նա մասնակցել է «Պեկին+5» հանդիպմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում[4]։

Բարբարա Բեյլին Ճամայկայի գենդերային հարցերով ազգային խորհրդատվական կոմիտեի նախագահն էր՝ աշխատելով մշակել քաղաքականություն, որը կնպաստի երկրում գենդերային հավասարությանը և սոցիալական արդարությանը[3]։

Մասնակից պետությունները Բարբարա Բեյլինին ընտրել են կոմիտեի անդամ 2009 թվականի հունվարից մինչև 2012 թվականի վերջ։  Այս կոմիտեն հետևում է, որ երկրները համապատասխանեն միջազգային կոնվենցիային, որը պարունակում է մի շարք հոդվածներ, որոնք ուղղված են կանանց նկատմամբ խտրականության դադարեցմանը[5]։ 2015 թվականին տված հարցազրույցում Բեյլին խոստովանեց կանանց հավասարության հասնելու բարդությունները՝ «Արմատավորված հայրապետական գաղափարախոսությունը» անվանելով կառուցվածքային և գաղափարական անհավասարության հիմնական գործոն[6]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Բեյլին արժանացել է Կարիբյան համայնք «Կանանց համար» մրցանակին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Barbara Bailey». Caribbean Review of Gender Studies. St. Augustine, Trinidad and Tobago: University of the West Indies. 2015. Վերցված է 9 December 2016-ին.
  2. 2,0 2,1 «Barbara Evelyn Bailey (Jamaica)» (PDF). United Nations Human Rights Office of the High Commissioner. United Nations. 2008.
  3. 3,0 3,1 3,2 «Barbara Bailey is committed to gender issues». All Woman. Jamaica Observer. 18 October 2010. Վերցված է 9 December 2016-ին.
  4. 4,0 4,1 «Professor Barbara Bailey recipient of CARICOM Triennial Award for Women». Jamaica Page. Heat Ray Media. 22 July 2008.
  5. «Professor Barbara Bailey Elected Jamaica's Representative of CEDAW Committee». University of the West Indies at Mona, Jamaica. 2008. Վերցված է 9 December 2016-ին.
  6. Alcorn, Caitlin (2015). «Interview with CEDAW Treaty Monitor, Barbara Bailey». Country Global Citizenship Report Card. Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին. Վերցված է 9 December 2016-ին. «Gender inequality is both structural and ideological and, in my opinion, the overarching factor driving gender inequalities is the entrenched patriarchal ideology that undergirds most gender equity issues. This patriarchal ideology imposes on society what is regarded as appropriate roles and responsibilities for men; whereby men usually play the dominant roles and females the subordinate roles in most relationships.»