Մասնակից:Tigranzarg/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tigranzarg/Ավազարկղ
Սպիտակ արծիվը

Հայաստանի Հանրապետության Գիտ Աազգ Ակադ Հիմնարար գիտական գրադարանը, /ՀԳԳ/ հիմնադրվել է 1935թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին/ԱրմՖԱՆ/ կից` իբրև ԱրմՖԱՆ-ի կենտրոնական գրադարան: 1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն: [1] 1944թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը որոշում ընդունեց վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և այն անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան: ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի 1944թ. որոշմամբ Ֆունդամենտալ գրադարանն ընդգրկվեց միութենական գիտական գրադարանների երկրորդ կարգի մեջ: 1957թ. Ֆունդամենտալ գրադարանը դասվել է երրորդ կարգի գիտական հիմնարկությունների խմբին և այդ ժամանակվանից կոչվում է Ֆունդամենտալ գիտական գրադարան: Մինչև 1959թ. ՖԳԳ-ը գործել է Աբովյան 15 հասցեում գտնվող ԳԱ Նախագահության շենքում: 1959թ. ԳԱ Նախագահության նոր շենքի շահագործման հանձնվելուց հետո ՀԳԳ-ը գործել է Բաղրամյան 24 հասցեում: 1980թ. հունվարին ՀԳԳ-ը տեղափոխվել է հատուկ գրադարանի համար կառուցված մասնաշենք` Բաղրամյան 24դ հասցեում: 1965թ. ՖԳԳ-ում ստեղծվել է առաջին անհատական ֆոնդը` պրոֆ. Համազասպ Համբարձումյանի անձնական գրադարանի նվիրատվության հիման վրա: Այժմ գրադարանում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով տարբեր տարիներին ստացված 27 գրքային հավաքածուներ, որոնց գրականության ընդհանուր քանակը կազմում է մոտ 89.000 գրադարանային միավոր: 1986թ. ՖԳԳ-ը դասվում է ակադեմիական առաջին կարգի գրադարանների խմբին: 2002թ. սեպտեմբերի 12-ի ՀՀ Կառավարության Որոշմամբ ՖԳԳ-ը վերակազմավորվել է որպես "ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան" պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Պատմական ակնարկ

[2] ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հիմնադրվել է 1935թ. ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին /Արմֆան/ կից: 1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն: 1957թ. ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը դասվել է գիտական հիմնարկությունների խմբին: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։

ՀԳԳ-ն իրականցնում է նաև ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների մասնագիտացված-ճյուղային գրադարանների մեթոդական ղեկավարությունը և նրանց գործունեության համակարգումը: Այժմ համակարգում գործում են 29 ակադեմիական գրադարաններ, որոնք իրենց հավաքածուներում ունեն 1,057,674 գրադարանային միավոր և սպասարկում են ավելի քան 4679 օգտվողների: ՀԳԳ-ը, որպես մեթոդական կենտրոն, աջակցում է ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտների գրադարաններին, դրանց արդիականացման և նորովի գործելու նպատակով, ինչի շնորհիվ ապահովվել է գրադարանավարների մասնագիտական վերապատրաստումը և ինստիտուտների գրադարանների ներգրավումը թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում, և արդեն իսկ 15 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային համահավաք քարտարանի ձևավորման աշխատանքներում։ Հարուստ և բազմազան է ՀՀԳԱԱ ՀԳԳ-ի ֆոնդը, որը բաղկացած է 3,045,017 գրադարանային միավորից՝ բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների վերաբերյալ հրատարակություններից, որոնցից 866,527 օտար լեզուներով։

Ի թիվս այլ կարևոր խնդիրների ՀՀԳԱԱ ՀԳԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր հավաքածուները հայատառ հրատարակություններով և բոլոր լեզուներով հայագիտական գրականությամբ համալրելու գործին: [3]Գրադարանը հայատառ գրականության խոշոր պահոցներից է, որտեղ պահվում են մեծ թվով հայ հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ: Ուշադրության է արժանի գրադարանի հազվագյուտ և հնատիպ գրքերի ֆոնդը, որը բաղկացած է 16-18 դդ. հայերեն, ռուսերեն և եվրոպական լեզուներով բազմաթիվ մեծարժեք հրատարակություններից: ՀՀԳԱԱ ՀԳԳ-ում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով ստացված 28 գրքային հավաքածուները: Գրականության ընդհանուր քանակը կազմում է շուրջ 90,000 գրադարանային միավոր: Նրանց գրականությունը արտացոլված է ինչպես ընդհանուր քարտային, այնպես էլ առանձին էլեկտրոնային գրացուցակներում:

      Այժմ գրադարանում պահպանվում են գիտության և մշակույթի  երախտավորներ Հ.Համբարձումյանի, Ա.Հովհաննիսյանի, Ա. Թախտաջյանի, Հովսեփ և Կարապետ Կուսիկյանների, Գ.Գյուլբենկյանի, Ա. Ալպոյաճյանի, Բ.Ժամկոչյանի, Լ.Նալբանդյանի, Ա.Ղարիբյանի, Կ.Մերդինյանի, Պ.Պոստանճյանի, Հ.Փամբուկյանի, Հ.Էդգարյանի, Մ.Թերզյանի, Վ.Նալբանդյանի, Լ.Զեքիյանի, Գ.Ջահուկյանի և  այլոց  նվիրաբերած անձնական հավաքածուները, որոնք հարուստ են հատկապես մասնագիտական գրականությամբ:

Գրքային այս ողջ հարստությունը լայնորեն ի սպաս է դրված գրադարանի ավելի քան 19,000 օգտվեղներին անհատական բաժնույթի ծառայության և 3 մասնագիտացված ընթերցասրահների միջոցով: Օգտվողների սպասարկումն արդիականացնելու նպատակով ընդլայնվել է համակարգչային ցանցը: Ընթերցասրահներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացված առձեռն հավաքածուն, տեղադրված է և օգտվողներին է տրամադրված 25 համակարգիչ։ Օգտվողների սպասարկումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ՀԳԳ-ն իրականացրել է մի շարք բարձրարժեք էլեկտրոնային ամսագրային և գրքային ազատ ընթերցման պաշարների (“DOAJ” , “DOAB”, “IAEA, INIS”) տրամադրումը, որոնցից օգտվելու հնարավորություն է ընձեռել գրադարանի ընթերցասրահներում տեղադրված համակարգիչներից: ՀՀ ԳԱԱ Հիմնարարար գիտական գրադարանը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների և զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային միջազգային կապերի իրականացման ուղղությամբ: Այս բնագավառում ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության արդյունավետ կապեր ունի արտասահմանյան 60 երկրների 300 հաստատությունների /գրադարաններ, թանգարաններ, հրատարակչություններ, գիտական հիմնարկներ և այլն/ հետ, որոնցից տարեկան ստանում է շուրջ 2.000 գրադարանային միավոր: Գրադարանի արտասահմանյան գործընկերներից հիշատակության են արժանի Վաշինգտոնի Կոնգրեսի, Նյու Յորքի Հանրային, Լոնդոնի Բրիտանական գրադարանի, Փարիզի Ազգային, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի խոշորագույն գրադարանները: Արտասահմանյան իր գործընկերներին առաքելով ՀՀ ԳԱԱ հրատարակությունները, դրանց դիմաց գրադարանը հնարավորություն ունի իր ֆոնդերը համալրելու օտար լեզուներով արդի գիտական գրականությամբ: Արտասահմանյան իր գործընկերներին ՀԳԳ-ը տարեկան առաքում է ՀՀ ԳԱԱ-ի 13 անուն պարբերականների շուրջ 2000 միավոր և 100 միավոր մենագրություններ: ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ն իրականացրել է նաև հրատարակչական ծավալուն գործունեություն ընթացիկ ու թեմատիկ մատենագիտությունների և կենսամատենագիտությունների տպագրության գծով, իսկ այժմ նաև առցանց: Գրադարանը 15 հատորով լույս է ընծայել ՀՀԳԱԱ 1936-1986թթ. հրատարակությունների մատենագիտությունը, թեմատիկ մատենագիտությունների 23 պրակ և գրքագիտության 2 մենագրություն։ «Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության» մատենաշարով ՀԳԳ-ը պարբերաբար հրատարակել է անվանի գիտնականների կյանքին և գիտական գործունեությանը նվիրված, նրանց աշխատությունների և նրանց մասին եղած գրականության ցանկերը ներկայացնող 175 պրակ: ՀՀ ԳԱԱ հրատարակությունների մատենագիտությունները և հայ նշանավոր գիտնականնների կենսամատենագիտությոընները, որոնք գրեթե ամբողջությամբ արտացոլում են ՀՀ ԳԱԱ գիտական նվաճումները, ինչպես թեմատիկ մատենագիտություններն արժանացել են գիտական հանրության և մասնագետների բարձր գնահատականին։ Օգտվողների տեղեկատվական սպասարկման ուղղությամբ ՀԳԳ-ը պարբերաար կազմակերպում է նորույթների և թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, որոնք նվիրված են մշակույթի և գիտության նշանավոր գործիչներին, պատմության և մշակույթի արդի խնդիրներին: Վերջին տարիներին գրադարանը լուրջ քայլեր է ձեռնարկել իր գրադարանամատենագիտական գործունեության մեջ նոր, ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կիրառման ուղղությամբ՝ թվային գրադարանի ձևավորման նպատակով: ՀԳԳ-ը հանրապետության մյուս խոշոր գրադարանների հետ մասնակցում է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի» համալիր ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ ընթացքում է գրադարանի գրքային հավաքածուի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը տվյալ ցանցի շրջանակում: Ներկայումս ՀԳԳ-ի մատենագիտական տվյալների շտեմարանում մուտքագրված է 445,516 գրադարանային միավոր: Որպես հեռանկարային ուղղություն գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի։ Հատուկ նշանակություն է տրվում ՀՀ ԳԱԱ գիտական ժառանգության՝ մենագրությունների, ամսագրերի, մատենաշարային և շարունակական հրատարակությունների, ինչպես և հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ձևավորմանը՝ համացանցում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրելու նպատակով։ Հիմնարար գիտական գրադարանում թվայնացման գործընթացներն իրականացնելու նպատակով զգալի աշխատանք է կատարվել «Բաց կոդերով ծրագրերի» սկզբունքի հիման վրա ստեղծված մի շարք ծրագրային փաթեթների ընտրության, տեղայնացման, մշակման, տեղադրման և շահագործման ուղղությամբ, ինչի շնորհիվ ՀԳԳ-ը առանց որևէ լրացուցիչ ծախսերի դրանք ներկայումս արդյունավետ կերպով օգտագործում է թվայնացման գործընթացներում։ Հսկայական աշխատանք է կատարվել հնատիպ և վաղ շրջանի գրքերի, ակադեմիական 13 անուն ամսագրերի (տպագրման առաջին տարվանից մինչ մեր օրերը) թվայնացման և գրադարանի կայք-էջում տեղադրման գործում։ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը ավարտել է իր հավաքածուներում պահվող հայ հնատիպ գրքի թվայնացման աշխատանքները (225 միավոր, 96,443 թվայնացված էջ)։ Ավարտվել է նաև վաղ շրջանի (1801-1850 թթ.) գրքերի /418 միավոր, 173,153 էջ/ թվայնացումն ու տեղադրումը համացանցում, ընթացքում է 1851-1920 թթ. հայատառ գրքերի /485 միավոր, 94,305 էջ/ տեղադրումը համացանցում, որոնք հասանելի են գրադարանի կայք էջից։ Հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակների համացանցով տարածման ապահովման, հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման և շահագործման ծրագրի շրջանակում ՀԳԳ-ն ծրագրավորել և իրականացնում է ԳԱԱ-ի հրատարակած շուրջ 30 անուն հայագիտական մատենաշարային և շարունակական հրատարակությունների թվայնացումը։ Ներկա պահին ՀԳԳ կայք էջը ներառում է հետևյալ շտեմարանները՝ • Հայ գիրքը 1512-1800 թթ.- 762 միավոր • Հայ գիրքը 1801-1850 թթ - 1286 միավոր • Հայ գիրքը 1851-1900 թթ - 1028 միավոր • Հայ գիրքը 1900-1920 թթ - 494 միավոր • «Հայկական տպագրություն 400» - 901 միավոր • «Սասնա ծռեր» շարքից - 32 միավոր • «Մատենագիտական ցանկեր» – 111 միավոր • «Հիմնադիր ակադեմիկոսներ» շարքից – hիմնադիր ակադեմիկոսների կողմից հեղինակած 178 միավոր մենագրություն • Մամուլը գիտության մասին - 13 միավոր թերթ • ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ - 152 միավոր • Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր - 12 միավոր • ԳԱԱ մատենաշարային հրատարակություններ - 516 միավոր • ԳԱԱ շարունակական հրատարակություններ – 470 միավոր • ՀՀ ԳԱԱ նախագահներ - 4 նախագահի կյանքի և գիտական գործունեության վերաբերյալ ակնարկներ։

   Ակադեմիական մատենաշարերի թվայնացմանը զուգահեռաբար հատուկ ուշադրություն է դարձվում նաև հայագիտական մեծարժեք  հրատարակությունների թվային շտեմարանների ստեղծման և առցանց հասանելի դարձնելու գործին։ Ամբողջապես ավարտվել է համացանցում հայ առաջին ազգագրական պարբերականների՝ «Ազգագրական հանդես»- ի, «Էմինյան ազգագրական ժողովածու»- ի, «Լումա» գրական հանդեսի թվային շտեմարանների ստեղծման գործընթացը։

Զգալի աշխատանք է տարվում համահայկական հայագիտական ուղղվածության[4] «Հայկականք» (ARMENIACA) հանգույցի ձևավորման ուղղությամբ, որը ներառում է ԳԱԱ-ի հրատարակած հայագիտական մենագրությունների, ամսագրերի, մատենաշարային և շարունակական հրատարակությունների, ինչպես և հայագիտական հրատարակությունների թվային շտեմարաններ։ «Հայկականք» հայագիտական համահայկական բազմաբնույթ շտեմարանի առկայությունը զգալի ներդրում է հայագիտական նյութերը հանրությանը հասանելի դարձնելու գործում։ ՀԳԳ-ն համագործակցել է նաև «Հայկական հանրագիտարան»-ի խմբագրության հետ, նրանց տրամադրելով «Հայկական Սովետական հանրագիտարան»-ի ամբողջական թվայնացված տարբերակը, որը որոշակի խմբագրումից հետո տեղադրվել է Wikipedia հանրագիտական հանգույցի կայք էջում։ Գրադարանը համագործակցում է «Հայկական մաթեմատիկական հանդես» և «Ֆիզիկայի հայկական հանդես» ակադեմիական էլեկտրոնային ամսագրերի խմբագրությունների հետ, աջակցելով այդ ամսագրերի հոդվածների տեղադրմանը համացանցում։ Բոլոր այս շտեմարանները հասանելի են հանրությանը գրադարանի կայք էջից http://www.flib.sci.am ինտերնետային հասցեով: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված «Համընդհանուր տասնորդական դասակարգման» հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով: Գրադարանի գործունեության արմատական արդիականացման, գրադարանամատենագիտական սպասարկման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդի նվաճումների և նորույթների ներդրման, ինչպես և թվայնացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների ձերքբերման նպատակով ՀԳԳ-ն ակտիվորեն համագործակցում է զանազան միջազգային հաստատությունների հետ և ներգրավված է այդ հաստատությունների կողմից հովանավորվող ծրագրերում։ Այսպես, Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագիրը ՀԳԳ-ին շնորհել է դրամաշնորհ թվայնացման ճանապարհով գրադարանի հնատիպ գրքերի և պարբերական մամուլի երկարաժամկետ պահպանության նպատակով։ Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել I-cam մակնիշի թվայնացման ժամանակակից սարք, որը հիմնականում նախատեսված է հնատիպ և մեծ ձևաչափի հրատարակությունների թվայնացման համար։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերել ավտոմատ նկարահանող Qidenus սարք՝ նախատեսված հիմնականում ամսագրերի և նոր շրջանի հրատարակությունների համար, որն է´լ ավելի խթանեց թվայնացման գործընթացը։

    Գրադարանը մշտապես մասնակցում է միջազգային դրամաշնորհնային ծրագրերի.
    Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը գիտական հրապարակումների թվային տարբերակների առաջատար ստեղծողն է և բաց մատչելիության սկզբունքով հասանելի ամենամեծ գիտական թվային շտեմարանը Հայաստանում, տեղեկատվական  և գրադարանամատենագիտական ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ տրամադրող կենտրոն, ինչը հնարավորություն է ընձեռում գիտական գրականության հարուստ և բազմազան հավաքածուները արդի պատշաճ մակարդակով ի սպաս դնելու հանրությանը:
  1. 1944թ. ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը հաստատեց Կենտրոնական գրադարանին կից առաջին Գրադարանային խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկվեցին անվանի գիտնականներ Վ.Հ. Համբարձումյանը(նախագահ), Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Կ.Վ. Տրեվերը, Խ.Ս. Սարգսյանը, Ա.Գ. Արարատյանը, Ռ.Կ. Կարախանը, ինչպես և գրադարանային գործի մասնագետներ Ե.Ի Կոչուբինան(գրադարանի վարիչ), Ա.Ս. Բաբայանը, Լ.Բ. Մելքումյանը և Վ.Ն. Կարմենյանը:
  2. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն /ՀԳԳ/ իր հավաքածուների ծավալով հանրապետության խոշորագույն գիտական գրադարանն է, գիտական տեղեկատվության կենտրոն, որն իրականացնում է ինչպես ՀՀ ԳԱԱ, այնպես էլ ողջ հանրապետության գիտահետազոտական հիմնարկների և մասնագետների գրադարանամատենագիտական և գիտատեղեկատվական սպասարկումը:
  3. մուրացան. գիրք.
  4. «Hamahaykakan».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]