Մասնակից:AshotGPT/46

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մասնակից:TheBabushka/46ից)
AshotGPT/46
 

Ջորջինա Բայեր (), դերասանուհի, քաղաքագետ, պառլամենտում աշխարհի առաջին բացահայտ տրանսեքսուալ պատգամավոր։ 1999 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2007 թվականի փետրվարի 14 եղել է Նոր Զելանդիայի Պառլամենտի անդամ Լեյբորիստական կուսակցության կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականին Վելինգտոն քաղաքում էթնիկ մաորիների ընտանիքում, նշանած անուն՝ Ջորջ Բերտրան։ Վաղ մանկությունը անց է կացրել տատիկի ու պապիկի հետ, Տարանակի քաղաքում նրանց ֆերմայում։ Հետո տեղափոխվել է Վելինգտոն մոր մոտ։ Շուտով, քոլեջն ավարտելուց հետո, սկսել է հայտնվել գիշերային գեյ ակումբների բեմերին։ Հետո տեղափոխվել է Սիդնեյ, որտեղ աշխատել է որպես մարմնավաճառ ու մերկապարուհի։ Այնտեղ նա հայտնվել է 4 տղամարդկանց հետ մի մեքենայում, որտեղ նրան բռնաբարել են։ Այդ պատահարը հավանաբար համոզել է նրան փոխել իր ապրելաձևը։

Վերադառնալով Նոր Զելանդիա, Ջորջինա Բայերը շարունակել է աշխատել որպես մերկապարուհի ու դրագ քուին[1]։ 1984 թվականին նա կատարել է վիրաբուժական սեռի շտկում։ Սկսել է զբաղվել դրամատուրգիայով, ելույթներ է ունեցել թատրոնների ու կաբարեների բեմերի վրա, նկարահանվել է կինոյի ու հեռուստատեսության մեջ, աշխատել է որպես հաղորդավար ռադիոյում[2]։ Մինչև հիմա էլ շարունակում է խաղալ թատրոնում։ 1987 թվականին «New Zealand Listener Gofta Awards»-ում «Jewel’s Darl» անվանակարգին է առաջադրվել։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կարիերան սկսել է Քարտերտոն քաղաքում, Վելինգտոնից ոչ հեռու, ընտրվելով տեղի հոգաբարձական մարմին՝ միջին կրթության բաժին։ 1995 թվականին դարձել է քաղաքի քաղաքապետ 48% ձայներով, իսկ 1998 թվականին վերաընտրվեց՝ 90% ձայներով[3]։ Դա դարձրել է նրան աշխարհի առաջին քաղաքապետ տրանսեքսուալ։

1999 թվականին ընտրվել է Նոր Զելանդիայի պառլամենտ Լեյբորիստական կուսակցության կողմից Wairarapa տարածքում, ինչից հետո թողել է Քարտերտոն քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ 2002 թվականին այդ նույն տարածքում վերաընտրվել է պառլամենտ։ 2005 թվականին վերաընտրվել է պատգամավորների ցանկում, զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 2007 թվական։ Որպես պառլամենտի անդամ զբաղվել է մի շարք խնդիրներով՝ մշակույթով, գյուղատնտեսությամբ, տեղի ինքնակառավարմամբ ու շրջակա միջավայրով։ Բայց նրա ամենանկատելի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանելն է, հատկապես սեքսուալական փոքրամասնությունների, այդ թվում նաև Նոր Զելանդիայի միասեռ ամուսնությունների, գենդերային ու ազգային հատկանիշներով դիսկրիմինացիայի ոչնչացման համար։

Մոնրեալում 2006 թվականին կայացած ԼԳԲՏ բնագավառում մարդու իրավուքներին նվիրված Միջազգային կոնֆերանսին Բայերը եղել է հիմնական զեկուցող, ու նույնպես էլ Կոպենգագենում 2009 թվականին։

Բայերի կյանքի ու ճակատագրի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որը Ռուսաստանում առաջին անգամ ներկայացվել է «Бок о Бок» կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմի անվանումն է «Georgie Girl»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Materville Studios – Host of Windy City Times. «Georgina Beyer: From prostitution to Parliament – 3385 – Gay Lesbian Bi Trans News Archive – Windy City Times». Windycitymediagroup.com. Վերցված է 31 December 2013-ին.
  2. «Paul Henry happiest in Wairarapa». Wairarapa Times-Age. 10 June 2011. Վերցված է 4 December 2018-ին.
  3. «Official Count Results – Wairarapa – 2002 General Election». Electoral Commission (New Zealand). 10 August 2002. Վերցված է 27 December 2011-ին.