Մասնակից:Tatevik2004/Լենդ-արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սփիրլ Ջեթթի հեղինակ Ռոբերտ Սմիթսոն
Բնատեսարանի ժամանակ հեղինակ Ալան Սոնֆիսթ, 1965-ի ժամանակ

Լենդ-արտ, ժամանակակից արվեստի ճյուղ: Ծագել է 1960-ականներին ԱՄՆ-ում: Ամերիկայի և Բրիտանիայի ստեղծագործական մի թիմ իրական և ձեռագործ լեռնային տեղամասերում կառուցում էր քանդակներ երբեմն գործածելով հենց իրենց շուրջը գտնվող առարկաները: Լենդ-արտ ուղղությունը մեծամասամբ բնապահպանական խոսակցություններ էր ակնարկում, երբեմն էլ տեղի էր ունենում բնակավայրերին ոչ մոտ տարածքներում[1]:

Լենդ-արտ էին կոչում նաև հողային գործ կամ հողի արվեստ, որի լիազոր անդամները իրենց աշխատանքներով ըմբոստանում էին հարատև գոյություն ունեցող հնադարանների և ցուցասրահների դեմ առկայությունը: Այս ուղղությունը մեծ վերելք ապրեց 1960-ականների ավարտից մինչև 1970-ակաների կեսերը: Պատկերագործական աշխատությունները իրական շրջապատում տեղակայելը տեսակետորեն նոր իրադարձություն չէր, մինչդեռ նորություն էր արձանը:

Ամիսթոնի գրվածքը, համաձայն լճի մակարդակի փոփոխման, նախքան պետք է ամբողջովին ջրի հատակն անցներ, այնուհետև կրկին հայտնվեր, բայց հեղինակի ոչ ճիշտ հաշվառման պատճառով այն ամբողջությամբ ջրով պատված մնաց մինչև 2004 թվականը: Սակայն մինչ այդ «Պաքուրաձև ծովապատնեշը» հավանական էր տեսնել միայն լուսանկարներում և կինոնկարահանված ֆիլմում: Աշխատանքի ընդհանուր կազմությունն ամբողջությամբ ավելի լավ դիտվում էր մեծ բարձունքից և հուշում է պերուական Նասկա անապատի հնամյա հուշակոթողներն ու բրիտանական Սթոունհենջը:

Ռոբերտ Սմիթսոնը 1970 թվականին Յուտա նահանգում, Մեծ Աղի լճի ափին առավել քան 6 հազար տոննա ժայռեր ու ապառաժներ տեղափոխեց՝ «Պարուրաձև ծովապատնեշ» կազմելու համար, դա բազալտից ու հողից պատրաստած մոտ 500 մետր երկարությամբ աղեղ էր, որը վերջանում էր լճի ջրերում կորչող իջ­վածքով: Կատարված աշխատանքի երկրաչափական տեսքն ու էպիկական մասշտաբը, ինչպես նաև ծրա­գրի էկոլոգիական ուղղվածությունը՝ այս տարածքը գրավել էր նավթարդյունաբերողների ուշադրությու­նը, Սմիթսոնի ստեղծագործությունը դարձրեցին Լենդ-արտ շարժման նշանակալի գլուխգործոց:

Այս աշխատանքը ամբողջովին չէր տեղավորվում Լենդ-արտ ուղղության սահմաններում: Սա բանավեճի թեմա է նաև արվեստագետների համար: Սակայն Մարկոս Գրիգորյանի ստեղծագործության ուղղությունը նույնպես անվանվում է Հողի արվեստ: Իր արվեստը լավագույն ձևով է ներկայացրել նկա­րիչը. «Այն ամենը, ինչ ես փորձել եմ երկրի վրա, կյանքում, այն ամենը, ինչն ինձ բավականութ­յուն է պարգևել, ես արտահայտել եմ հողարվեստի միջոցով: Ես ուզում եմ պայմանական խորհրդանիշերի միջոցով արտահայտել մարդու հարատև գոյությունը»:

Սմիթսոնն ու Լենդ-արտի այլ ստեղծագործողներ դիտավորությամբ էին արձագանքում հնամենի մշակույթների միստիկական սովորույթներին: Մոնումենտալ ստեղծագործությունների շարքում են նաև ամերիկացի Մայքլ Հեյզերի 1969 թվականին կերտած «Կրկնակի նեգատիվ» աշխատանքը, Նևադայում փորած հսկայական խրամատը, Արիզոնայում պատրաստած Ռոդենյան լայն խառնարանը: Ավելի ուշ 1977 թվականին բաց աստղադիտարանի ձևափոխմանը աջակցել է Փասադենայում ծնված Ջեյմս Թարթելը:

Բուլղարացի արվեստաբան-ամուսինների կազմած արվեստի գործը բաղկացած է 100.000 մետր դե­ղին գործվածքից: Սա Քրիստոյի 23-րդ լայնամասշտաբ ինստալյացիոն ծրագիրն է, որն իրականացվել է Իտալիայի Իզեո լճի վրա: Այն մոդուլային լողացող տախտակամածների վրա կառուցված է 220.000 մետր բարձր խտությամբ պոլիէթիլենային խորանարդներից: Կտորե կաոուցվածքի մակերեսը ճեմուդային հատված է ստեղծում Սողցանոյից Մոնտե Իզոլա և Սան Պաուլա կղզի:

2016 թվականի հունիսի 18-ին ճեմուղին բացվել է հասարակության համար: Ցուցադրման աոաջին 5 օրերին շուրջ 270.000 մարդ է այցելել և զբոսնել լողացող ճեմուղիներով: Անսպասելի մեծ հոսքի պատճառով կազ­մակերպիչները հուլիսի 3-ին փակեցին հանդիսադրությունը:

Լենդ-արտն կիրառում էր նաև ձեռնարար նյութեր, որոնք սակայն դասավորվում էին բնական միջավայրում՝ դրանց բնական տեսքն ու տեղի ունեցող բնական գործընթացները շեշտելու մտադրությամբ:

Միասին հեղինակող բուլղարացի Քրիստոն ու մարականցի Ժաննա-Կլոդը հյուսվածքների մեջ էին առնում առափնյա շրջաններ, զբոսայգիներ ու անգամ մի ամբողջ հարթավայր: Այս ստեղծագործություննե­րին նվիրված լուսանկարները, դիագրամաներն ու տեքստերը հանդիսադրվում էին պատկերասրահներում: Earth Works-Երկրի աշխա­տանքներ անունն էր կրում 1968 թվականի Նյու-Յորքի Դուան պատկե­րասրահում հիմնված ցուցահանդեսը: Որոշ ստեղծագործողներ հետազոտում էին բնական լանդշաֆտի և արտադրողական նյու­թերի վտխգործակցությունը՝ իրենց աշխատանքներում Լենդ-արտը համադրելով Մինիմալիզմի ու Պրոցեսուալ արվեստի հետ: Ուղղությունը 1980-ականներին զիջեց դիրքերը, այնուամենայնիվ Լենդ-արտի առան­ձին աշխատանքներ ի հայտ են գալիս նաև մեր օրերում՝ ներգործելով ժամանակակից արվեստի բնապահպանական բանականության վրա:

Հիմնական նկարիչներ՝ Քրիստո (Քրիստո Վլադիմիրով Ցվաշև, 1935),

Ժաննա-Կլոդ (Ժաննա-Կլոդ Դենա դե Գիյբոն, 1935-2009),

Ռիչարդ Լոնգ (1945), Ուոլթեր դե Մարիա (1935),

Դեննիս Օփենհայմ (1938-2011), Ռոբերտ Սմիթսոն (1938-1973)

Լենդ-արտը բնորոշող արտահայտություններ՝ էկոլոգիական մտածողություն, գեոմետրիզմ (երկրաչափայնություն), մոնումենտալություն (կպչողականություն), բնական ֆորմաներ (ձևեր), առանձին շրջաններ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան. Երևան: «Առեդիտ» ՍՊԸ. 1988. էջեր 342–345.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]