Մասնակից:Tatev.kocharyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tatev.kocharyan/Ավազարկղ1
Ջոն Սլետտերի

Ջոն Սլետտերի (անգլ.՝ John Slattery, ), ամերիկացի դերասան է և ռեժիսոր։ Հայտնի է «Խելագարներ» հեռուստասերիալով, որտեղ մարմնավորել է Ռոդջեռ Ստեռլինգի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլետտերին ծնվել է Բոստնում, Մասսաչուսետս նահանգում։ Նա ծնվել է իռլանդական ընտանիքում, որը բաղկացած էր 6 երեխայից[1]։ Սլետտերին ավելի հայտնի է համարվում «Խելագարներ» հեռուստասերիալով, որում նա նկարահանվել է 2007 թվականից մինչև 2015 թվականը։ Այս նախագծի համար նա նոմինացվել է «Էմմի» մրցանակին 3 տարի անընդմեջ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[2]։

Նա նաև հայտնի է «Հուսահատ տնտեսուհիներ», «Ուիլլ և Գրեյս», «Ջեկ և Բոբբի» հեռուստասերիալներում։

2003 թվականին նա խաղացել էՋուլլի Ռոբերց-ի սիրեցյալի դերը «Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմում։ Նա տարբեր տարիների ընթացքում նկարահանվել է «Քաղաքապետարան», «Քնածները»,«Մեր հայրերի դրոշները», «Չառլի Ուիլսոնի պատերազմը», «Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ», «Երկաթ մարդը 2» ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Կաուաի կղզու վրա նա ամուսնացել է դերասանուհի Թալիյա Բոլսամի հետ։ Զույգը ունի մեկ զավակ ում անունը Հարրի է։ Սլետտերին զբաղվում է սերֆինգով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark Ellwood (15 августа 2009). «'Mad Men's' John Slattery: Rise of the silver fox». The Daily News. Վերցված է 2015-09-21-ին.
  2. John Slattery: Emmys.com
  3. Devin Friedman (15 марта 2012). «On the Cover: John Slattery». GQ. Վերցված է 2015-09-21-ին.