Jump to content

Մասնակից:Tamara Nazaryan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tamara Nazaryan/Ավազարկղ6
Ծնվել է1916 թ. Դեկտեմբերի 26-ին
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
Մահացել է1941-ի մայիսի 16-ին (24 տարեկան)
Մահվան վայրիտալական Լիբիայի Կամբուտի մոտակայքում

Նոյել Աղազարյան (1916 դեկտեմբերի 26-1641 թվականի մայիսի 16) Երկրորդ աշխարհամարտի բրիտանացի ռազմական օդաչու էր, յոթ հաղթանակով: Նա Հատուկ գործողությունների կառավարման գործակալ Ջեք Աղազարյանի, որը 1945 թվականին մահապատժի ենթարկվեց գերմանացիների կողմից, և օդաչու, հեղինակ և գործարար Մոնիկ Աղազարյանի եղբայրն էր[1]:

Նոյել Աղազարյանի հայրը Բերգե Աղազարյանը (մահացած 1944 թվականին)[2], մի հայ, որը 1911 թվականին ժամանեց Միացյալ Թագավորություն՝ որպես քիչ փողով դեռահաս[1]: Այնուամենայնիվ, նա, ի վերջո, հաջողություն ունեցավ՝ ունենալով հաջողակ էլեկտրատեխնիկական ընկերություն: Նա ամուսնացավ ֆրանսիացի Ժակլին Մարի-Լուիզ լե Շվալիերի հետ: Նրանք ունեին վեց երեխա, չորս տղա (նրանցից երեքը հետագայում միացան Թագավորական օդուժին) և երկու աղջիկ, որոնցից մեկը՝ Մոնիկ Աղազարյանը, հետագայում ծառայեց՝ որպես օդաչու Օդային տրանսպորտի օժանդակ գրասենյակում[1]: Չորս քույր ու եղբայրների հետաքրքրությունը ավիացիայի հանդեպ կարող էր սերմանել նրանց մայրը, որը Croydon աճուրդում գնել է Առաջին համաշխարհային պատերազմի ավելցուկային Sopwith Pup կործանիչը 5 ֆունտով և այն կայանել է ընտանեկան տան հետևի պարտեզում`որպեսզի նրա երեխաները որպես խաղալիք դա օգտագործեն[3]։ Նոյել Աղազարյանը կրթություն է ստացել Դալվիչի քոլեջում, որտեղ նա եղել է XV ռեգբիի միության առաջին թիմի անդամ, լինելով թե լողի, թե բռնցքամարտի թիմերի առաջնորդը և առժանացավ Վիկտոր Լյուդորումում մրցանակին սպորտային նվաճումների համար: Այնուհետև 1935 թվականին նա ուսումը շարունակեց Օքսֆորդի Վադհեմ քոլեջում[4]: Օքսֆորդի ավելի վաղ դիմումը մերժվեց, ենթադրաբար այն պատճառով, որ Տրինիտի քոլեջի նախագահ Հերբերտ Բլաքիստոնը դեմ էր Աղազարյանի ազգությանը։ Օքսֆորդում Աղազարյանը սկսեց օդային կարիերան Օքսֆորդի համալսարանի օդային ջոկատի հետ: Նա բռնցքամարտի մասնակցության համար ստացավ մրցանակ և ընկերացավ Ռիչարդ Հիլարիի հետ, որը հայտնի դարձավ մի քանի տարի անց իր «Վերջին թշնամին» ինքնակենսագրական, որը իր ռազմական օդաչու եղած ժամանակի մասին էր[5]:

Հիլարը ավելի ուշ այսես նկարագրեց Աղազարյանին.

Նոյելը, իր հաճելիորեն տգեղ դեմքով, Օքսֆորդից էր ուղարկվել՝ քոլեջ մի փոքրիկ հարցի պատճառով և մտադրվել էր ամբիոնի մոտից խոսել: Հայ հայրիկի և ֆրանսիացի մոր հետ նա, ըստ էության, եղել է կոսմոպոլիտ, խելացի և փայլուն լեզվաբան, բայց անգլերենի կրթությունը բացահաըտել էր, որ նա մարզիկ է, և նրա համալսարանի հաղթանակները եղել են ավելի շատ ծեծկռտուքների հետ կապված քան խելքի: Սրա մասին նա շատ լավ տեղյակ էր և ինչ-որ չափով տարակուսում էր դրանից: Նրա այս պատերազմող տարրերը նրան դարձնում էին առավել զվարճալի ուղեկից և շատ լավ ընկեր:

- Ռիչարդ Հիլարի[6]

RAF ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյել Աղազարյանը միացավ Թագավորական օդուժին որպես կամավոր ռեզերվ, և որպես օդաչու նշանակվեց 1939 թվականի փետրվարի 14-ին[7]: Նա իր սկզբնական թռիչքային ուսումնավարժությունն ավարտեց միևնույն ժամանակ, ինչ Ռիչարդ Հիլարին, RAF Lossiemouth ում, որից հետո երկուսն էլ նշանակվեցին RAF Old Sarum-ում՝ որպես ռազմական համագործակցության օդաչուներ մարզվելու համար։ Նրանք թռչեցին Westland Lysander-ով և Hawker Hector biplanes-ով՝ վարժանքի ընթացքում Աղազարյանը բախվեց Հոկեր Հեկտորին՝ բայց չվնասվեց: 1940 թվականի հունիսին դասընթացը ավարտելու ժամանակ Ֆրանսիայում հայտարարվեց զինադադար, Դունկերկի տարհանումը տեղի ունեցավ, և գերմանացիների կողմից Բրիտանիա ներխուժումը ենթադրվում էր, որ մոտալուտ է: Այս ճգնաժամի պատճառով Հիլարին և Աղազարյանը երկուսն էլ դասվում էին ավարտական բանակի համագործակցության դասի օդաչուների մեծամասնության մեջ, ովքեր անմիջապես վերանշանակվեցին որպես մարտական օդաչուներ, մի բան, որը մեծ գոհունակություն պատճառեց Աղազարյանին[8]:

Մի քանի շաբաթ տևած մարտական վարժանքներից հետո, Աղազարյանը միացավ 609-րդ ջոկատին՝ մարտական ջոկատ, որը թռչում էր Supermarine Spitfires-ով, որը ստեղծվել էր Դորսեթում գտնվող RAF Warmwell-ի վրա։ Նրա առաջին հաղթանակը 1940 թվականի օգոստոսի 11-ին էր, երբ նա խոցեց Պորտլանդիայի կղզուց 15 կմ հեռավորության վրա գտնվող Մեսսերշմիթ Բֆ 110 ծանր կործանիչին: Ըստ երևույթին, նրա զոհը «Խուպերսուրգերշվադեր» խմբավորման խմբային ծառայության ղեկավար, մայոր Էռնեստ Օտտն էր: Օտը սպանվեց իր հրետաձիգ օպերատրի հետ միասին: Օգոստոսի 12-ին նա խոցեց երկու Messerschmitt Bf 109 կործանիչի և վնասեց մի Messerschmitt Bf 110 մոտ 5 մղոն (8 կմ) հարավ գտնվող Պորտսմուտ քաղաքից: Դա տեղի է ունեցել մի մեծ ճակատամարտի ժամանակ, երբ գերմանացի ռմբակոծիչների և նրանց մարտական ուղեկցորդների կազմավորումը ներխուժել են ՌԱՖ կործանիչ երեք ջոկատների կողմից այն բանից հետո, երբ նրանք ռմբակոծել են Պորտսմութը և նրա նավահանգիստները[9]:

Կայսերական պատերազմի թանգարան (2005)

Օգոստոսի 14-ին Աղազարյանին օդաչուական ծառայողից դարձավ թռիչքային սպա և շարունակում էր թռչել Բրիտանիայի ճակատամարտի ժամանակ: 609-րդ ջոկատի հետ նրա վերջին հաղթանակը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին, երբ նա մասնակցեց լեհ օդաչու Թադեուշ Նոիերսկու հետ «Դորնիեր դո 17» ռմբակոծիչի ոչնչացմանը: Այդ ժամանակ նա խոցել էր վեց ինքնաթիռ, վնասել չորսը և մասնակցություն ունեցավ երեքի ոչնչացմանը: Օդանավերից մեկը, որով նա թռավ պատերազմի ընթացքում՝ Supermarine Spitfire համարը՝ R6915, մինչ այժմ գոյություն ունի և պահպանվում է Լոնդոնի Կայսերական պատերազմի թանգարանում: Նա երկու անգամ դրանով հարկադիր վայրէջքներ է կատարել պատերազմում վնասվելու պատճառով, բայց այն օգտագործել է գերմանական չորս ինքնաթիռներ խոցելու և ուրիշ մեկը վնասելու համար[10]: 1941 թվականի հունվարին, Աղազարյանը ստացավ խնդրանք տեղափոխվելու Հյուսիսային Աֆրիկայի 274 ջոկատ, կործանիչ ջոկատ, որը հագեցած էր Hawker Hurrican-ներով: 1941 թվականի մայիսի 1-ին նա ոչնչացրեց Մեսերշմիթ Բֆ 109-ը Լիբիայի Տոբրուկի վրա: Սակայն մայիսի 16-ին նրան խոցեց և սպանեց Ֆրանց Էլլեսը 2./JG 27 հասցեում գտնվող Messerschmitt Bf 109-ում՝ Գամբութի (Կամբուտ) մոտակայքում, Համագործակցված հարձակման ժամանակ, որը հայտնի է որպես Operation Brevity անվամբ: Նա թաղված է Լիբիայի Ակնոմա նահանգի Նայթսբրիջի պատերազմական գերեզմանատանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Victor Clark (22 March 1993). «Obituary: Monique Agazarian». The Independent. Վերցված է 3 April 2012-ին.
  2. Կաղապար:London Gazette
  3. Ross (2000) p.22
  4. «Royal Air Force (Volunteer Reserve) (RAF(VR)) Officers 1939–1945». Unit Histories.
  5. Hillary (2010) p.12
  6. Hillary (2010) p.28
  7. Կաղապար:London Gazette
  8. Hillary (2010), p.51
  9. Bishop (2003), p.267
  10. «Supermarine Spitfire Mk.Ia». Imperial War Museum. Վերցված է 23 July 2014-ին.