Jump to content

Մասնակից:Sunshinsee/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sunshinsee/Ավազարկղ 1

Սան Ֆրանցիսկո (անգլ.՝ San Francisco), 1936 թվականի երաժշտական մելոդրամա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները սկսվում են ապրիլի 18-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ոչ շատ առաջ՝ 1906 թվականի ամանորի գիշերը Սան Ֆրանցիսկոյում: Paradise Cafe գիշերային ակումբի ցինիկ սեփականատեր Բլեքի Նորթոնին դիմում է աշխատանք փնտրող գյուղացի քահանայի դուստր՝ Մերի Բլեյքը, որը սկսնակ երգչուհուի էր և երազում էր երգել օպերայում[2]: Լսելով, թե ինչպես է աղջիկը երգում, Բլեքին Մերիի հետ երկու տարով պայմանագիր է կնքում։ Շուտով երգչուհու տաղանդը գրավում է օպերային թատրոնի սեփականատեր Ջեք Բերլիի ուշադրությունը։ Նա Մերիին հրավիրում է լսումների, սակայն Բլեքին հրաժարվում է աղջկան բաց թողնել։

Երեկույթներից մեկի ժամանակ Բլեքին ուղարկում է Մերիին երգելու իր ընկերոջ՝ Թիմ Մալինի եկեղեցական երգչախմբում։ Քահանան աղջկան պատմում է իր գործատուի մանկության մասին և հույս հայտնում, որ մի օր Բլեքին կփոխվի դեպի լավը: Այնուհետև Բերլին նոր փորձ է ձեռնարկում Մերիին իր մոտ բերելու համար: Այս անգամ Բլեքին աղջկան ընտրության իրավունք է տալիս: Մերին մնում է ակումբում հավատարմության զգացումից: Հենց նույն օրը Բլեքին խոստովանում է, որ համակրում է Մերիին և աղջիկը հասկանալով, որ ինքը Բլեքիի համար հերթական խաղալիքն է՝ գնում է թատրոն Բերլիի մոտ։

Անցնում է որոշ ժամանակ: Մերիի առաջնաելույթի օրը Բլեքին հայտնվում է թատրոնում աղջկան բռնի ուժով այն տեղից հեռացնելու մտադրությամբ, քանի որ նա նախկինի պես կապված է նրա հետ պայմանագրի կետերով, սակայն Մերիի երգն այնքան է հուզում նրան, որ չի համարձակվում խափանել ելույթը։ Պիեսի ավարտից հետո Բլեքին մոտենում է Մերիին։ Աղջիկը խոստովանում է, որ նույնպես անտարբեր չէ Բլեքիի նկատմամբ, և, Բլեքին օգտվելով առիթից համոզում է նրան վերադառնալ ակումբ։ Գիշերը, երբ Մերին պատրաստվում է բեմ դուրս գալ նոր և չափազանց բաց հագուստով, ակումբում հայտնվում է քահանան: Նա մեղադրում է Բլեքիին, որ վերջինս խաղում է աղջկա զգացմունքներով և շահագործում նրան: Այն բանից հետո, երբ Բլեքին հարվածում է քահանային, Մերին վերջինի հետ հեռանում է ակումբից:

Ժամանակ անց Բերլին Մերիին ամուսնության առաջարկ է անում և աղջիկն ընդունում է այն։ Ցանկանալով վերջնականապես տապալել Բլեքիին՝ Բերլին փորձում է հասնել նրան, որ խլեն սպիրտային խմիչքի վաճառքի լիցենզիան։ Ոստիկանությունը ներխուժում է ակումբ և ձերբակալում Բլեքիի մոտ ելույթ ունեցող աղջիկներին։ Դա տեղի է ունենում «ճտի գնդակ» մրցույթից առաջ, որտեղ ակումբների սեփականատերերը ներկայացնում են իրենց լավագույն համարները: Բլեքին գումարի կարիք ունենալով, պատրաստվում էր հաղթել այդ անգամ, սակայն հիմա, երբ նրա թատերախումբը հայտնվել էր բանտում, այդ մասին խոսք լինել չեր կարող։ Մերին հասկանալով, որ իր փեսացուն մեղավոր է Բլեքիի փլուզման մեջ որոշում է փրկել իր սիրելիին՝ ելույթ ունենալով Paradise սրճարանում և վերջիվերջո նրան հաղթանակ է բերում: Սակայն Բլեքին հպարտությունից ելնելով հրաժարվում է վերցնել մրցանակը: Նվաստացած Մերին պատրաստվում է հեռանալ, սակայն այդ պահին Սան Ֆրանցիսկոյում երկրաշարժ է սկսվում: Այս քաոսում Մերին և Բլեքին կորցնում են միմյանց տեսադաշտից և մի քանի րոպե անց քաղաքը վերածվում է ավերակների։ Բլեքին օր ու գիշեր թափառում է ավերված քաղաքում և փորձում գտնել իր սիրելիին: Քահանա Մալլին հուսահատված Բլեքիին տանում է ճամբար, որտեղ տեղակայված են առանց տանիքի մնացած բնակիչները: Բլեքին ճամբարում հրաշալի ձայն լսելով, հասկանում է, որ Մերին կենդանի է, որից հետո սիրահարները վերամիավորվում են։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս ֆիլմի մի քանի տեսարաններ բեմադրել է Հոլիվուդի վետերան Դ.Վ. Գրիֆիտը: Սակայն նրա անունը չի հայտնվել տիտրերում։
  • Ավագ քույր Ջանեթ Մաքդոնալդը MGM-ի հետ պայմանագիր կնքելուց հետո իր անունը Բլոսսոմ Ռոքիի փոխարեն փոխել է Մերի Բլեյքի մականունով։ Հենց այդպես է կոչվում McDonald հերոսուհին այս ֆիլմում[3]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ֆիլմը ստացել է «Օսկար» լավագույն ձայնի համար։ Առաջադրվել է նաև հինգ այլ անվանակարգերում:

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսուրա - Վուդի Վան Դայք
  • Լավագույն սղամարդ կերպար - Սփենսեր Թրեյսի
  • Լավագույն օրիգինալ սցենար - Ռոբերտ Ե. Հոփկինս
  • Լավագույն ռեժիսորի օգնական - Ջեզեֆ Մ. Նյուման[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reid, John (2004). Award-Winning Films of the 1930s. Lulu.com. էջ 129. ISBN 1-4116-1432-1.
  2. «San Francisco's Official Songs». www.sfmuseum.org.
  3. «An organ transplant for the Castro Theatre's Mighty Wurlitzer». kalw.org. Վերցված է 2019-04-08-ին.
  4. «The 9th Academy Awards (1937) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011-08-08-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]