Jump to content

Մասնակից:Sona Adana/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հմայակ Սիսակի Մանուկյանը, ծնվել է 1916 ապրիլի 16-ին Հին Բայազեթում, մահացել է 1998 թ. Հունվարի 9-ին՝ Երևանում:

Մանուկյանների բազմանդամ ընտանիքը Հին Բայազեթի ամենաունևոր և ազդեցիկ ընտանիքներից մեկն էր: Բայազեթի քաղաքապետը, որն ազգությամբ թուրք էր, սառնասրտորեն սպանում է իր մտերմ ընկերոջը՝ Վահան Մանուկյանին, որը նաև Բայազեթի փոխքաղաքապետն էր: 1918 թվականին Մանուկյանների ընտանիքը՝ չդիմանալով թուրքերի հալածանքներին, բռնում է գաղթի ճանապարհը: Վահանն ու Սիսակը հարազատ եղբայրներ էին, նրանց մորաքրոջ տղան՝ Արսեն Կիտուրը https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6_%D4%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D6%80  ստիպում է Վահանի որդուն՝ 6 տարեկան Էդվարդին վրեժ լուծել հոր համար. զենքը տալիս է  ձեռքը և օգնում է կրակել նենգ թուրքի վրա, երեխան շատ մեծ սթրես է ապրում, հասկանալի է դառնում, որ պիտի անհապաղ փախչեն հայրենիքից:  Արսենը օգնում է նրանց փաղչել դեպի Փոքր Հայքի գյուղերը:

Մի քանի տարի գյուղում ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան: Սիսակը կատարելով տարբեր աշխատանքներ՝ կարողանում է քիչ թե շատ հոգալ ընտանիքի կարիքները, հետագայում փոքրիկ խանութ է բացում և աշխատացնում է այն: Ունենալով 4 երեխա (Պետրոս, Հմայակ, Օֆելյա, Գոհար), կարողանում է նրանց տալ բարձրագույն կրթություն: Տղաները սովորելու հետ համատեղ, նաև աշխատել են և օգնել իրենց հորը: Պետրոսը հմուտ փայտագործ էր, ցավոք նա գաղթի ճանապաչհին հիվանդացել էր և կորցրել էր լսողությունը: Հմայակ ավարտել է “Հիդրոմելիորատիվ” տեխնիկումը և Պոլիտեխնիկը, աշխատել է “Հայշարժիչ” միավորումում, որպես տեխնիկական հսկողության բաժնի ղեկավար, 1953թ-ին հիմնադրել և տնօրինել է “Հայէլեկտրոապարատ” գործարանը իր բոլոր մասնաճյուղերով (Հայէլեկտրոապարատ միավորում) մինչև 1971թ.: Նա Հայաստանի ամենախոշոր արյունաբերողներից մեկն էր: Հետագայում աշխատել է որպես “Գունավոր Մետալուրգիայի” վարչության տնօրենի տեղակալ: Խորհրդային տարիներին եղել է Քաղաքային և Հանրապետական Աշխատավորների Խորհրդների պատգամավոր: Ունեցել է 3 որդի, 7 թոռ, որից 6-ն աղջիկ են, միայն ամենափոքր տղան ունեցավ որդի, որը և կրում է Համայակ Մանուկյանի անունը: