Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Գ
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

Բիլբաոյի մոտակայքում Բոինգ 727-ի աղետը, ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել 1985 թվականի փետրվարի 19-ին Բիլբաոյի մոտակայքի գտնվող լեռներում՝ Iberia ավիաընկերության Բոինգ 727-256 ինքնաթիռի հետ, ինչի արդյունքում զոհվել է 148 մարդ:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

EC-DDU սերիական՝ 21777, գործարանային՝ 1487 համարով և Alhambra de Granada անունով Բոինգ 727-256-ը թողարկվել է 1979 թվականին և իր առաջին թռիչքն իրականացրել է մայիսի 18-ին: Աղետի պահին օդանավն ուներ 13 408 թռիչքաժամանակ և 12 347 վայրէջք[1]:

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավն իրականացնում էր Մադրիդից Բիլբաո IB610 չվերթը: Ժամը 08:47-ին թռիչք կատարեց Մադրիդի օդանավակայանից և բարձրություն հավաքելուց հետո զբաղեցրեց 260 (7,9 կիլոմետր) հածանավային էշելոնը: Օդանավում գտնվում էր անձնակազմի 7 անդամ և 141 ուղևոր, իսկ ժամանման ծրագրված ժամանակը կազմում էր 09:35-ը[1]:

Ժամը 09:09-ին անձնակազմը թույլտվություն ստացավ իջնել մինչև 100 (3 կիլոմետր) էշելոն, իսկ ժամը 09:16-ին երկրորդ օդաչուն կապ հաստատեց Բիլբաոյի օդանավակայանի աշտարակի հետ: Հաջորդիվ կարգավարը վայրէջքը շարունակելու թույլատվություն տվեց՝ «Իբերիյա 610, Դուք կարող եք շարունակել վայրէջքը Բիլբաոյում, վայրէջք կատարեք ըստ ILS-ի, 30 թռիչքուղի, քամին 100 աստիճան 3 հանգույց, օդանավակայանում ճնշումը՝ 1025, իջեք մինչև 70 [2133 մետր] բարձրություն: Անձնակազմը կրկնեց փոխանցված տեղեկատվությունը, ինչից հետո կարգավորիչն առաջարկեց նրանց ուղիղ մոտեցում վայրէջքի: Սակայն հրամանատարը հրաժարվեց՝ ընտրելով ստանդարտ մոտեցման սխեմա: Ժամը 09:22-ին անձնակազմը զեկուցեց VOR Բիլնաոյի անցումը 7 000 ֆուտ բարձրության վրա՝ դրանով իսկ գուրս գալով վայրէջքի մոտեցման սկզբին, որից հետո ստացավ թույլատվություն իջնել մինչև 5000 ֆուտ (1524 մետր) բարձրություն: Դա 610 չվերթի հետ վերջին ռադիո փոխանակումն էր[1][2]։

5000 բարձրություն ինքնաթիռը զբաղեցրեց ժամը 09:25-ին: Նվազագույն բարձրությունը տվյալ տարածաշրջանում կազմում է 4354 ֆուտ (1327 մետր), բայց անձնակազմը նախազգուշացման համակարգում բարձրության արժեքը սահմանեց 4300 ֆուտ (1310 մետր) մակարդակի վրա: Սակայն, այդ բարձրությանը հասնելուց հետո ինքնաթիռը շարունակում էր իջնել: Այդ ժամանակ երկինքը ամպամած էր, կար մառախուղ, իսկ տեսանելիությունը կազմում էր մոտավորապես 4 կմ: Իջնելն իրականացվում էր ինքնաղեկասարքի հսկողության տակ: Երբ ինքնաթիռն իջավ մինչև 4040 ֆուտ, համակարգը զգուշացրեց անվտանգ մակարդակից ցածր իջնելու մասին, սակայն անձնակազմը սխալ մեկնաբանեց այդ հաղորդագրությունները: Ժամը 09:27-ին անվտանգ բարձրության տակ իջնելու պահից 57 վարկյան հետո և օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ թռչելով Օյզ (բարձրությունը 3356 ֆուտ կամ 1023 մետր) լեռան վրայով 54 մետր վայրէջքի փոխդասավորությամբ (ազատ արձակված թևերով և շասսիներով) Բոինգը 385 կմ/ժամ արագության տակ ինքնաթիռի ձախ թևով հարվածեց բարձունքում տեղակայված Euskal Telebista հեռուստաաշտարակին: Հարվածից թևը պոկվեց և ընկավ հեռուստաաշտարակից 650 մետր հեռավորության վրա: Կորցնելով կառավարումը՝ ինքնաթիռն անցավ անկառավարելի իջնելու ձախ կողաթեքման, որից հետո աշտարակից 950 մետր հեռավորության վրա բախվեց լանջի վրայի անտառին և սլանալով նրա միջով կործանվեց: Ինքնաթիռի բոլոր 148 անձինք զոհվեցին[1][3]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովի կարծիքով՝ իջնելու ժամանակ օդաչուներն ավելորդ վստահություն են ցուցաբերել ինքնաղեկասարքի նկատմամբ, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք այդ ժամանակ մոռացել էին միացնել «ALT SEL» կոճակը կամ պատահաբար անջատել էին, կամ էլ համակարգն անսարք էր: Արդյունքում տվյալ բարձրություն հասնելուց հետո ինքնաղեկասարքը չի աջակցել դրան, ինչն էլ հանգեցրել է հետագա իջեցման, իսկ օդաչուները դա չեն վերահսկել: Երկրի հետ վտանգավոր մոտեցման համակարգը ցույց տվեց "Pull Up" հաղորդագրությունը (անգլերենից թարգմանաբար՝ «Ձգի՛ր վերև»), հրամանատարը սխալմամբ այն մեկնաբանել է որպես "Shut up" (անգլերեն թարգմանությամբ՝ «Լռի՛ր»)։ Պարզվել է նաև, որ անձնակազմի մոտ առկա նավիգացիոն քարտեզներում նշված չի եղել լեռան վրա տեղադրված հեռուստաաշտարակը[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Aircraft accident Boeing 727-256 EC-DDU Bilbao Airport (BIO)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013-11-19-ին.
  2. «Final report» (PDF) (անգլերեն). Վերցված է 2013-11-19-ին.
  3. 3,0 3,1 «19.02.85 21777 EC-DDU Iberia» (պորտուգալերեն). Boeing 727 Datacenter.net. Վերցված է 2013-11-19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]