Մասնակից:Sergey19981603/Թոմ Վոպաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey19981603/Թոմ Վոպաթ

Թոմ Վոպաթ (), ամերիկացի դերասան և երգիչ: Հայտնի է որպես «Դյուկերները Հազզարդից» կուլտային սերիալում և դրա սիքվելներում Լյուկ Դյուկի դերակատար:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Սթիվեն Վոպաթը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 9-ին, Վիսկոնսին նահանգի Լոդի քաղաքում, և Ալբերտ Կարլ Վոպաթի և Ռութ Արլեն Վոպաթի ութ երեխաներից հինգերորդն էր: Հայրը ծագումով չեխ հողագործ էր և կաթոլիկ էր: Թոմի մայրը մահացել է, երբ նա ընդամենը 8 տարեկան էր[1][2]:

Ապագա դերասանը հաճախում էր Մեդիսոնի Վիսկոնսյաի համալսարանը: 1979 թվականին նա ստացել է CBS հեռուստաալիքի «Դյուկերները Հազզարդից» սերիալի գլխավոր դերերից մեկը, որտեղ նա նկարահանվել է մինչև վերջին եթերաշրջանը՝ 1985 թվականը: Սերիալը մեծ հաջողություն ուներ, այն դիմացել է յոթ եթերաշրջան և ծնունդ է տվել բազմաթիվ սերիալների, հեռուստատեսային ֆիլմերի, վիդեո խաղերի և մուլտսերիալների: 1987 թվականին Թոմ Վոպաթը և նրա գործընկեր Ջոն Շնայդերը (Բո Դյուկը, սերիաում Լյուկի եղբայրը), խաղացել են գլխավոր դերերում «Ամանորն անցնում է Վիլլոու Քրեեկում» ֆիլմում:

1995-1998 թվականներին խաղացել է Ջեֆֆ Ռոբենսին «Սիբիլ» սիթքոմի 22 թպիզոդդներում: 1996 թվականին Վոպաթը և այլ դերասաններ նոմինացվել են կինոդերասանների Գիլդիայի մրցանակին «կատակերգական սերիալի լավագույն դերասանական խումբ» անվանակարգում:

2005 թվականին Վոպաթը և Շնայդերը վերամիավորվել են «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալի, «Exposed» դրվագում: Վոպաթը խաղացել է սենատոր Ջեք Ջենինգսին, Ջոնաթան Քենթի հին ընկերոջը (Շնայդերի կատարմամբ)[3][4]:

2009 թվականի հուլիսին Թոմը հայտնվեց Սիեթլի թատրոնում՝ «Բռնիր ինձ, եթե կարող ես» (համանուն ֆիլմի հիման վրա) մյուզիքլում:

2010 և 2012 թվականներին համապատասխանաբար, երկրորդական դերեր է ունեցել բազմաբյուջետային՝ «Ջոնա Հեքս» և «Ազատագրված Ջանգոն» ֆիլմերում[5]։

2014 թվականի հոկտեմբերի 28-ին Վոպաթը և Ջոն Շնայդերը թողարկել են ջազային երաժշտական ալբոմ`Home for Christmas[6][7]։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 2-ին 65-ամյա դերասանը ձերբակալվել է, Մասաչուսեթսի Ուոլթմում հարձակման և անպարկեշտ վարքի մեղադրանքով, ուր նա եկել էր «42-րդ փողոց» մյուզիքլի բացմանը[8][9]: Ոստիկանության զեկույցի համաձայն, տեղի դպրոցում փորձի ժամանակ Վոպաթը դիպչել է մի կնոջ հետույքի և սկսել է մեն կերպ նրան անհանգստացնել: Օգոստոսի 2-ին դերասանը ձերբակալվեց Ուոլթեմի ոստիկանության կողմից, նրա մեքենայի խուզարկաման ժամանակ հայտնաբերվել են երկու պարկ կոկաին[10]: Վոպաթը չի ընդունել իր մեղավորությունը, օգոստոսի 3-ին ազատ է արձակվել գրավով[11]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979-1985 մս Դյուկը Հազզարտից The Dukes of Hazzard Լյուկ Դյուկ
1980 ս Երևակայության կղզի Fantasy Island ԴեվիդՉիլտոն
1983 մս Դյուկի The Dukes Լյուկ Դյուկ (հնչունավորում)
1987 հֆ Ամանորը գալիս է Վիլլոու Քրիկ Christmas Comes to Willow Creek Փիթ
1995-1998 ս Սիբիլլ Cybill Ջեֆֆ Ռոբբինս
1996 ս Նա գրել է սպանություն Murder, She Wrote Բիլլ Դոուսոն
1997-1998 ս Մեծ վերանորոգում Home Improvement Իեն
1997 հֆ Դյուկը Հազզարդից՝ Հիշողություններ The Dukes of Hazzard: Reunion! Լյուկ Դյուկ
1998 հֆ երկնաքարեր Meteorites! Թոմ ջոնսոն
2000 հֆ Դյուկին Հազզարդից՝ Հոլիվուդյան իրարանցում The Dukes of Hazzard: Hazzard in Hollywood Լյուկ Դյուկ
2001-2002 ս Իմ բոլոր երեխաները All My Children Հենկ Պեպամ
2005 ս Սմոլվիլի գաղտնիքները Smallville Սենատոր՝ Ջեկ Ջենինգս
2007 ֆ Բոննեվիլ Bonneville Արլո Բրիմմ
2008 ֆ Երկրորդչուհին The Understudy Դետեկտիվ Ջոնս
2009 հֆ Կամավորներ Taking Chance Ջոն Ֆելպս
2010 ֆ Ջոնա Խեկս Jonah Hex Գնդապետ Սլոկամ
2010 ֆ Գլխավոր փողոցը Main Street Ֆրենկ
2012-2016 ս Լոնգմայեր Longmire Շերիֆ Ջիմ Ուիլկինս
2012 ֆ Մարիաչի Mariachi Gringo Ռոն
2012 ֆ Ջանգոն ազատված Django Unchained Գիլլ Թեյտում
2016 ս Պարզ է Elementary Սոուբլ
2016 ֆ Արդար երկինք Fair Haven Ռիչարդ Գրանտ
2017 ֆ Կորոնայում կորել է կատու Lost Cat Corona Ջիմմի Փայփս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tom Wopat Agent - Speaker Fee - Booking Contact». Nopactalent.com. Վերցված է 3 August 2017-ին.
  2. «Cathy-E-Eberhardt - User Trees - Genealogy.com». Familytreemaker.genealogy.com. Վերցված է 3 August 2017-ին.
  3. Kelly Souders & Brian Peterson (writers); Jeannot Szwarc (director) (November 3, 2005). «Exposed». Smallville. Season 5. Սերիա 6. The WB. {{cite episode}}: Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  4. Sloan, Sam (November 3, 2005). «'The Dukes' of Smallville are on Tonight». Slice of SciFi. Վերցված է June 6, 2011-ին.
  5. "Tom Wopat role in 'Django Unchained'" Արխիվացված 2012-02-23 archive.today, Reservoirwatchdogs.com, November 11, 2011; accessed March 23, 2014
  6. «Tom Wopat & John Schneider to Debut New Holiday Album HOME FOR CHRISTMAS, 10/28». BroadwayWorld.com. October 15, 2014. Վերցված է December 3, 2014-ին.
  7. Leahey, Andrew. «'Dukes of Hazzard' Co-Stars John Schneider and Tom Wopat Record Christmas Album». Rolling Stone. Վերցված է December 19, 2014-ին.
  8. «'Dukes of Hazzard' Star Tom Wopat Arrested for Indecent Assault». Tmz.com. Վերցված է 3 August 2017-ին.
  9. «'Dukes of Hazzard' Star Faces Indecent Assault, Drug Charges». Nbcdfw.com. Վերցված է 3 August 2017-ին.
  10. «'Dukes of Hazzard' star faces indecent assault, drug charges». Star-Advertiser. Honolulu. Associated Press. August 3, 2017. Վերցված է August 3, 2017-ին.
  11. «'Dukes of Hazzard' star arrested for indecent assault and battery in Waltham». wcvb.com. Վերցված է 3 August 2017-ին.