Մասնակից:Schahbazian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Schahbazian/Ավազարկղ
Վիճակագրություն
Հերթականություն

«Գրեմմի» «Վոկալային կամ գործիքավորված հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարում» անվանակարգում շնորհվել է միայն մեկ անգամ՝ 1989 թվականին Գրեմմիի 31-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ հարդ ռոք կամ հևի մետալ ժանրերում լավագույն երգերի/ալբոմների համար[1]։ Ամեն տարի ԱՄՆ արվեստի և ձայնագրության գիտությունների ազգային ակադեմիան ընտրում էր մի քանի թեկնածուների՝ «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրության զարգացման մեջ զգալի ներդրման համար, առանց հաշվի առնելու ալբոմի վաճառքը և դիրքը չարթերում[2]։

1988 թվականին ակադեմիան առաջին անգամ անվանակարգ սահմանեց ծանր երաժշտական ժանրերի՝ հարդ-ռոք և հեվի-մետալի ներկայացուցիչների համար, որոնք 1980-ականներին արագորեն ճանաչում էին ձեռք բերում։ Նրանց համար սահմանվեց մեկ միասնական անվանակարգ՝ «Վոկալային կամ գործիքավորված հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարում»[3]։ Մրցանակի առաջին հավակնորդների շարքում այնպիսի արտիստների ձայնագրություններ էին, ինչպիսիք են Jane's Addiction, Իգգի Փոփը և AC/DC-ն, ինչպես նաև Metallica (...And Justice for All) և Jethro Tull (Crest of a Knave) խմբերի ալբոմները։ Չնայած այն բանին, որ ֆավորիտ սկավառակը համարվում էր Metallica խմբինը, մրցանակը շնորհվեց Jethro Tull-ին։ Մրցանակը շնորհողներ Լիտա Ֆորդն ու Էլիս Կուպերը ցնցված էին։ Արդյունքը կարդացած Կուպերը բավականին վրդովված էր երևում, իսկ Ֆորդը հազիվ էր զսպում ծիծաղը՝ վրդովված հանդիսատեսի բացասական արձագանքի ֆոնի վրա[4]։ Ավելի մեծ խառնաշփոթ առաջացրեց Jethro Tull խմբի առաջատար՝ Իեն Անդերսոնի արձագանքը, որն ընդհանրապես անտեսել էր մրցանակաբաշխությունը, քանզի համոզված էր, որ իր խումբը չի հաղթելու և իր արվեստն ընդհանրապես հարդ-ռոքի մաս չէր համարում[5][6]։ Նա հայտարարեց, որ մրցանակը, հավանաբար, տրվել է խմբի երաժշտական արժանիքների, այլ ոչ առանձին ձայնագրության համար[7]։ Մրցանակաբաշխության արդյունքները ԶԼՄ-ներում մեծ քննարկումների պատճառ դարձան և հանգեցրեցին ակադեմիայի աշխատանքի քննադատության, քանի որ շատ լրագրողներ Jethro Tull-ը չէին համարում ոչ հարդ-ռոք, և ոչ էլ առավել ևս մետալ խումբ։ Արդյունքում, «Գրեմմի» ղեկավարությունը որոշում ընդունեց արդեն հաջորդ տարի այս երկու ժանրերը բաժանելու տարբեր անվանակարգերի՝ «Հարդ-ռոք ոճի լավագույն կատարում» և «Լավագույն մետալ կատարում»։ Այս միջադեպը, թերևս, ակադեմիայի անդամների և հանրության կարծիքի միջև կապի բացակայության ամենավառ օրինակն է։ Մասնավորապես, «Entertainment Weekly» ամսագրի խմբագրությունը այն համարել է մրցանակաբաշխության պատմության ամենամեծ ձախողումը[8]։

2012 թվականին Գրեմմիի ընդհանուր վերակազմակերպման արդյունքում անվանակարգը նորից վերադարձվեց։ «Հարդ-ռոք ոճի լավագույն կատարում» և «Լավագույն մետալ կատարում» անվանակարգերը միավորվեցին նոր՝ փոքր-ինչ վերանվանված «Հարդ-ռոք/ մետալ ոճի լավագույն կատարում» անվանակարգում։ Սակայն, 2013 թվականին ակադեմիայի ղեկավարությունը որոշում կայացրեց կրկին տարանջատել այս երկու ժանրերը՝ առանձին ուղղվածություններով, վերադարձնելով «Լավագույն մետալ կատարում» անվանումը մետալ կատարումերի համար․ իսկ հարդ-ռոքը ներառեց «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում[9]։

Պարգևատրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Metallica-ն պահպանում է իր ռեկորդը՝ մետալ անվանակարգի մրցանակների քանակով, ընդհանուր առմամբ դառնալով վեցակի մրցանակակիր (2008 թվական)։

1988 թվականին Արվեստի և ձայնագրության գիտությունների ազգային ակադեմիան« Գրեմմի»-ում նոր անվանակարգ ավելացրեց, որն ստացավ «Հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարում» անվանումը, ինչը պայմանավորված էր տվյալ երաժշտական ժանրերի նկատմամբ աճող հասարակական համակրանքով[10]։ Առաջին հավակնորդների շարքում էին Blow Up Your Video (AC/DC), Nothing’s Shocking (Jane’s Addiction), Crest of a Knave (Jethro Tull), …And Justice for All (Metallica) ալբոմները, ինչպես նաև Իգգի Փոփի «Cold Metal» երգը՝ Instinct ալբոմից[11]։ Ամեն դեպքում, Jethro Tull խմբի առաջատարը հայտնեց իր խորին զարմանքը՝ իր խմբին այս անվանակարգում նոմինացնելու համար, քանզի և՛ վոկալիստն անձամբ, և՛ երաժշտական քննադատների մեծամասնությունը խմբի երգարվեստը չէին համարում հևի մետալի մի մաս[12][13][14]։

Metallica-ի ելույթը Գրեմմիի 31-րդ մրցանակաբաշխությանը, որը կայացել է 1989 թվականի փետրվարի 22-ին Shrine Auditorium-ում (Լոս-Անջելես), արարողության շրջանակներում՝ առաջին նմանատիպ շոուն էր հևի-մետալ խմբի կողմից[15]։ Փորձագետների մեծամասնության կարծիքով հենց Metallica-ն էր հաղթանակի գլխավոր հավակնորդը։ Jethro Tull-ի անդամները որոշել էին չներկայանալ արարողությանը, ինչի մասին հայտնել էին իրենց Chrysalis Records լեյբլին, քանի որ կարծում էին, որ «ամենայն հավանականությամբ չէին հաղթելու»[12]։ Այսպիսով, Գրեմմի-ն շնորհվեց Jethro Tull-ին, ինչը համընդհանուր վրդովվմունքի փոթորիկ առաջացրեց։ Արդյունքների ազդարարման ժամանակ, որը հայտարարում էին Լիտա Ֆորդն ու Էլիս Կուպերը, հանդիսատեսի կողմից դժգոհության ալիք լսվեց[12][16]։ Արդյունքում, Անդերսոնը հայտարարեց, որ այդ մրցանակով երախտագիտություն հայտնեցին խմբին՝ 20 տարվա աշխատանքի համար, այլ ոչ առանձին ալբոմի համար։ Երաժշտի խոսքերով նրանց բախտը բերել է, որ բացակայել են մրցանակաբաշխությունից, քանի որ երբեք չէր կարողանա մրցանակ ընդունել այդպիսի պայմաններում[12]։

Սկանդալ և բանավեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի «վարկաբեկում» համարվող այս արդյունքը մի շարք քննարկումների առարկա է դարձել[17]։ Ի պատասխան Jethro Tull-ին ուղղված քննադատությունների, խմբի ձայնագրման ստուդիան Billboard ամսագրում ֆլեյտայի պատկերով (խմբի խորհրդանիշներից մեկն է) լուսանկար հրապարակեց, որը դրված է երկաթե ամրանների մեջ և ստորագրված՝ «Ֆլեյտան ծանր մետաղական գործիք է»[Ն 1][18]։ Metallica-ն, իր հերթին, իր «…And Justice for All» ալբոմի հաջորդ տպաքանակին ավելացրեց «Գրեմմիի ձախողվածները» (անգլ.՝ Grammy Award LOSERS) կպչուն պիտակը[19][20]։

1990 թվականին հարդ ռոք և հևի մետալ ժանրերի ձայնագրությունները բաժանվել էին առանձին անվանակարգերի՝ «Հարդ-ռոք ոճի լավագույն կատարում» և «Լավագույն մետալ կատարում»։ Դրանից հետո Metallica-ն, երեք տարի անընդմեջ, դարձավ Գրեմմիիմրցանակակիր՝ «One» և «Stone Cold Crazy» երգերի, ինչպես նաև համանուն ալբոմի համար[21]։ 1992 թվականի մրցանակաբաշխության ժամանակ, դուրս գալով բեմ, Ուլրիխը, անդրադառնալով «…And Justice for All»-ի միջադեպին, կատակով շնորհակալություն հայտնեց Jethro Tull-ին՝ այդ տարի նոր ալբոմ չթողարկելու համար[Ն 2][22]։ Չնայած, իրականում, նրանք այդ տարի թողարկել էին Catfish Rising լոնգփլեյը[23]։ Jethro Tull-ի հաղթանակից տաս տարի անց Ուլրիխը խոստովանեց,- «Սուտ կլիներ, եթե ասեի, որ վրդովվախ չէի։ Մարդկային էությունը կայանում է նրանում, որ դուք հաղթանակի եք ձգտում, ոչ պարտության։ Բայց մրցանակն անցավ Jethro Tull-ին, ինչում էլ կայանում է այս մրցանակաբաշխության բնույթի նկատմամբ ծաղրանքը»[19]։

2017 թվականի դրությամբ, Metallica-ն պահպանում է իր ռեկորդը՝ մետալ անվանակարգի մրցանակների քանակով, ընդհանուր առմամբ դառնալով վեցակի մրցանակակիր[21]։

Metallica-ի պարտությունը համարվում է Գրեմմիի քվեարկող կոմիտեի աշխատանքի ամենաքննադատվող դրվագներից մեկը[24]։ Մասնավորապես, «Entertainment Weekly» ամսագրի խմբագրությունը այն համարել է մրցանակաբաշխության պատմության ամենամեծ ձախողումը[8]։ Այլ հրատարակությունների նմանատիպ վարկանիշների ցանկում, որոնք նվիրված են Գրեմմիի բոլոր ժամանակների ամենաքննադատված միջադեպերին, Jethro Tull-ի հաղթանակը գրավել է համապատասխանաբար առաջին (Cracked.com)[25], երկրորդ (UpVenue)[26], տասներորդ (Time)[27] և 24-րդ (Ventura County Star)[28] հորիզոնականները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В оригинале — «The flute is a heavy, metal instrument!», игра слов с жанром хэви-метал: «Флейта — хэви-металлический инструмент!»․
  2. Имеется в виду 1991 год, так как в номинацию попадают записи предыдущего календарного года.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grammy Awards at a Glance». Los Angeles Times (անգլերեն). Tribune Company. Վերցված է 25 ноября 2010-ին.
  2. «Overview» (անգլերեն). National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2017-10-26-ին. {{cite web}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Pareles, Jon (23 февраля 1989). «Grammys to McFerrin and Chapman». The New York Times. The New York Times Company. Վերցված է 25 ноября 2010-ին.
  4. «METALLICA AT THE GRAMMY AWARDS, ALICE COOPER, LITA FORD» (անգլերեն). YouTube. Վերցված է 27 октября 2017-ին.
  5. Hoffmann, Frank, ed. (2005). Encyclopedia of Recorded Sound. Vol. 1 (2 ed.). CRC Press. էջ 542. ISBN 978-0-415-93835-8. Վերցված է November 25, 2010-ին.
  6. Holden, Stephen (14 февраля 1990). «The Pop Life». The New York Times. The New York Times Company. Վերցված է 25 ноября 2010-ին.
  7. Maura Johnston and Chris Molanphy // January 21, 2014 (21 января 2014). «1989: Best Hard Rock/Metal Performance Vocal or Instrumental to Jethro Tull, Crest of a Knave SPIN» (անգլերեն). Spin.com. Վերցված է 1 февраля 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 Endelman, Michael (2007). «Grammy's 10 Biggest Upsets». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 10 февраля 2008-ին.
  9. «Grammys Add American Roots Song Category; Merges Hard Rock Into Rock - VVN Music». Vintagevinylnews.com. Վերցված է 2017-02-01-ին.
  10. «Tipoff» (անգլերեն). Ocala, Florida: Star-Banner. 2 июня 1988. Վերցված է 26 ноября 2010-ին.
  11. «Complete list of Grammy nominees». Times-News (Hendersonville, North Carolina (անգլերեն). Hendersonville, North Carolina: The New York Times Company. 13 января 1989. էջ 14. Վերցված է 26 ноября 2010-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Rockin' on an Island». Kerrang!. Bauer Media Group (258). 30 сентября 1989. Վերցված է 25 ноября 2010-ին.
  13. Bowling, David (19 мая 2010). «Music Review: Jethro Tull – Crest Of A Knave». Seattle Post-Intelligencer (անգլերեն). Hearst Corporation. Վերցված է 25 ноября 2010-ին.
  14. Taylor, Greg (30 апреля 1989). «Heavy Metallic Down Under». The Sun-Herald (անգլերեն). Sydney, Australia: Fairfax Media. էջ 105. Վերցված է 26 ноября 2010-ին.
  15. De Atley, Richard (19 февраля 1989). «Rappers ambivalent about inclusion in Grammys». Lawrence Journal-World (անգլերեն). Lawrence, Kansas: The World Company. էջ 2D. Վերցված է 26 ноября 2010-ին.
  16. «Only rock'n'roll but Grammy voters don't like it». The New Zealand Herald (անգլերեն). Auckland, New Zealand: APN News & Media. 21 февраля 2001. Վերցված է 26 ноября 2010-ին.
  17. Holden, Stephen (14 февраля 1990). «The Pop Life». The New York Times (անգլերեն). The New York Times Company. Վերցված է 26 ноября 2010-ին.
  18. «Never a Tull Moment». The Hindu (անգլերեն). Chennai, India: The Hindu Group. 28 января 2006. Արխիվացված է օրիգինալից 7 января 2007-ին. Վերցված է 25 февраля 2007-ին.
  19. 19,0 19,1 Bienstock, Richard (10 июля 2009). «Metallica: Talkin' Thrash». Guitar World (անգլերեն). Future US. էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2011-01-16-ին. Վերցված է 24 ноября 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Metallica Timeline» (անգլերեն). MTV. Վերցված է 6 февраля 2008-ին.
  21. 21,0 21,1 «Past Winners Search. Примечания: Введите в строке жанра слово "Rock", после чего нажмите на кнопку поиска» (անգլերեն). National Academy of Recording Arts and Sciences. Վերցված է 4 марта 2010-ին.
  22. «Grammys 1992» (անգլերեն). MTV. Վերցված է 6 февраля 2008-ին.
  23. «Catfish Rising» (անգլերեն). Allmusic. Վերցված է 26 ноября 2010-ին.
  24. Hlavaty, Craig (4 февраля 2009). «Moments the Grammy Awards Would Rather Forget». Houston Press (անգլերեն). Village Voice Media. Արխիվացված է օրիգինալից 9 июля 2010-ին. Վերցված է 25 ноября 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Brown, Adam (6 февраля 2008). «The 7 Most Unforgivable Grammy Award Snubs of All Time» (անգլերեն). Վերցված է 26 ноября 2010-ին.
  26. «Top 10 Biggest Grammy Upsets» (անգլերեն). upvenue.com. Վերցված է 23 октября 2017-ին.
  27. «Jethro Tull Out-rocks Metallica». Time (անգլերեն). Time Inc. 28 февраля 2009. Վերցված է 26 ноября 2010-ին.
  28. Streeter, Leslie Gray (11 февраля 2008). «50 Grammy moments we'd like to forget». Ventura County Star (անգլերեն). Camarillo, California: E. W. Scripps Company. Վերցված է 26 ноября 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]