Մասնակից:Safi-iren/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդանց և կանանց Business casual ոճ

Դրես-կոդ (անգլ.՝ dress code-հագուստի վարքագիրք) հագուստի ձև, որը պահանջվում է հատուկ միջոցառումների ժամանակ, կազմակերպություններում և հաստատություններում:
Կազմակերպություններում հատուկ ուշադրություն են դարձնում հագուստի ձևին այն միջոցառումների ժամանակ, որոնք կապված են կարևորագույն որոշումներ ընդունելու հետ, օրինակ գործնական բանակցություններ, որոնց հաջողության վրա դրանց թվում նաև կարող է ազդել աշխատակիցների տեսքը: Հաճախ նաև կանոնակարգվում է հագուստի ոճն աշխատակիցների համար, որոնք աշխատում են գրասենյակում և մի շարք անընդունելի հագուստների ցանկ, օրինակ բաց կտրվածքով շրջազգեստ, սպորտային հագուստ և այլն: Առավել խիստ կորպորատիվ դրես-կոդ կարելի է հանդիպել բանկերում և ռեստորաններում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրես-կոդ» տերմինն ծագել է Անգլիայում, սակայն շատ արագ տարածվեց ողջ աշխարհում: Այն օգտագործվում է հագուստի կանոնակարգում, որը ցույց է տալիս մարդու պատկանելությունն որոշակի մասնագիտական խմբին: Ընկերության դրես-կոդը համարվում է ձեռնարկության կորպորատիվ մշակույթի շարունակությունը և դրա բրենդի կարևոր հատվածը: Համարվում է, որ աշխատակցի պատճաշ արատաքին տեսքը կարևոր դեր է խաղում հաճախորդի ընկերության վստահության նկատմամբ, ցույց տալով ընկերության աշխատաքների վիճակը, ցույց է տալիս հարգանք գործընկերների և հաճախորդների նկատմամբ:

Աշխատակցի հագուստի նկատմամբ պահանջները կարող են մանրամասն ներկայացված լինեն աշխատանքային պայմանագրում, իսկ խախտումների համար կարող են պատժամիջոցներ նախատեսվել:

Կոդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Court dress-արքունական զգեստ, որը թելադրվում է համապատասխան արքունիքի կողմից
  • Formal (Full formal, Full dress, Formal attire)-կանանց համար պարահանդեսային շրջազգեստ, տղարամրդկանց համար, օրվա ընթացքում Morning dress՝ բաց գույնի ֆրակ կամ սպիտակ գույնի բաջկոնով և փողկապով կոստյում, բացառությամբ հողարկավորումների ժամանակ, իսկ երեկոյան՝ White tie՝ սև ֆրակ սպիտակ թիթեռնիկով:
  • Informal (Cocktail (old-style) or Business attire)- գործնական կոստյումներ
  • Smart casual (Business casual (old-style), Cocktail (new style), Executive Casual, Corporate Casual)-կանանց համար ջինսեր կամ կիսաշրջազգեստ վերնաշապիկով, թույլատրելի է նորաոճ գոտի, բաճկոն կամ սվիտեր՝ կախված ընդհանուր ոճից, կոշիկներ միջին բարձրության կռունկի վրա, որոնք հագնում են գուլպաների կամ զուգագուլպաների հետ:Թույլատրվում են զարդեր, ինչպես օրինակ ականջօղեր, սակայն դրանք ինչպես և մնացած ամեն ինչ պետք է ներդաշնակ լինեն կոստյումի հետ: Տղամարդկանց համար տաբատ, երբեմն ջինս, շապիկներ կարելի է նաև առանց փողկապի, ազատ ու հարմար կոշիկներ, գոտին պարտադիր է: Հանրավոր է նաև սպորտային բաճկոն:
  • Business casual (Dressy, Resort Casual, Country Club, Casual chic, Semi-casual, Neat casual)-կանանց համար կարճ տաբատներ, երկար շորտեր կամ կտորից տաբատներ, տղամարդկանց համար շապիկ, գոտի և ազատ ոճի կոշիկներ: