Մասնակից:STigran/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀԱՅԱՏԱՌ ՍՏԵՂՆԱՇԱՐ

Հայատառ ստեղնաշար, համակարգչի ստեղնաշարի հայերեն տառադասավորությունը։ Համակարգչային տեխնոլոգիաների երևան գալով, գլոբալացմանը զուգահեռ, լայն կիրառություն գտավ ազգային լեզուներով գրվածքային փաստաթղթերի ստեղծման և խմբագրման գործընթացը։ Ստեղծվեցին ազգային համակարգչային տառատեսակներ (ֆոնտեր) Fonts (Arial, Times, Courier, Sylfaen, Arial Unicode և այլ) և համակարգային ծրագրեր (Font, NLS, WinKey, KdWin և այլ), որոնք թույլ են տալիս նաև հայերենով գրվածքներ մուտքագրել։ Համակարգչային ստեղնաշարի վրա հայերեն տառերի բաշխման գործում ժամանակի ընթացքում կիրառություն ստացան հիմնականում երկու դասավորություններ՝ Հնչյունային (Phonetic) և Գրամեքենային (Typewriter)։ Ներկայումս կիրառվում է այս դասավորությունները նաև Յունիքոդ (Unicode) տարբերակով. երբ աշխարհի շատ լեզուների տառերը, հատուկ սիմվոլները և թվերը խմբավորվեցին մեկ ամբողջության մեջ և յուրաքանչյուրին հատկացվեց 2 բայթ (նախկինում՝ 1 բայթ) հիշողության ծավալ։ Ռաֆիկ Մարությանի կողմից ստեղծված KdWin ծրագիրը թույլ է տալիս ստեղնաշարի դասավորության կամայական խմբագրում։

Հայերեն Հնչյունային տառադասավորություն Armenian Phonetic[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասավորության ժամանակ հայերենի 39 տառերը տեղադրված են լատինական ստեղնաշարի 26 համահունչ ստեղների, վերնամասի թվերի և հատուկ սիմվոլների վրա։ Հայերեն տառերի շարքում պահպանվել են «;» «'» «,» «.» «/» սիմվոլների դիրքերը։ 10 մատյա արագ մուտքագրելիս ձախ ձեռքի ելակետային դիրք են համարվում «Ա» «Ս» «Դ» «Ֆ» ստեղները, աջ ձեռքի համար՝ «Յ» «Կ» «Լ» «;» ստեղները։ Այս դասավորության ժամանակ հաշվի առնված չի հայոց լեզվում տառի օգտագործման հաճախականությունը, տառային համակցումը, նախածանցները, վերջավորությունները և դրանց հետ ակտիվ մատերի համապատասխանության հարցերը։ Արդյունքում, «կույր» մուտքագրման ժամանակ կարող է ժամանակի ավելորդ կորուստ լինել։ Օրինակ՝ «ՈՒ» տառը նշելու համար պետք է «վազվզել» ստեղնաշարի ձախամաս, հետո՝ կենտրոն, կամ «Ա» տառը, որը հայերենում ամենահաճախ հանդիպող տառն է, գտնվում է թույլ համարվոէ ձախ ձեռքի ճկտամատի տակ։ Այս դասավորությամբ կարող են օգտվել հիմնականում անգլերենով և ծրագրավորման լեզուներով աշխատողները։

Հայերեն Գրամեքենային տառադասավորություն Armenian TypeWrite[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն Գրամեքենային տառադասավորություն

Այս դասավորությունը մոտ է Հայկ. ԽՍՀ Լեզվի պետական կոմիտեի կողից ստեղծված հայատառ գրամեքենայում կիրառվող տառադասավորությանը։ 10 մատյա արագ մուտքագրելիս ձախ ձեռքի ելակետային դիրք են համարվում «Ջ» «Վ» «Գ» «Ե» ստեղները, աջ ձեռքի համար՝ «Տ» «Հ» «Պ» «Ր» ստեղները։ Այս դասավորության ժամանակ հաշվի են առնված հայոց լեզվում տառի օգտագործման հաճախականությունը, տառային համակցումը, նախածանցները, վերջավորությունները և դրանց հետ ակտիվ մատերի համապատասխանության հարցերը։ Արդյունքում, «կույր» մուտքագրման ժամանակ կարելի է ապահովել մեծ արագություն և որակ։ Օրինակ՝ ստեղնաշարի կենտրոնում են գտնվում հայոց լեզվում բարձր հաճախականություն ունեցող «Ա», «Ն», «Ի» տառերը որոնք մոտ են աջ և ձախ ուժեղ համարվող ցուցամատերի աշխատանքի տարածքում։ Այս դասավորությամբ մի փոքր դժվարություն կարելի են ունենալ անգլերենով և ծրագրավորման լեզուներով աշխատողները։

Դիտողություններ [խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղնը երկար սեղմած պահելիս այն կրկնվում է։ Դա սովորաբար կիրառվում է ուղղորդի (կուրսորի) տեղաշարժման ժամանակ։
  • Պետք է տարբերել «-» (մինուս) և «_» (ստորին, տողատակի գծիկ՝ (ստացվում է «Shift» + «-» ստեղների կոմբինացիայով) ստեղները։ Առաջինը կարելի է կիրառել, օրինակ՝ «Նար-Դոս», «Սայաթ-Նովա» գրառումներում։ Ստորին գծիկը հարմար է փոքրիկ գծեր քաշելու համար, օրինակ. "_____________ / Ա. Աբրահամյան /" (պաշտոնական անձի ստորագրության համար), "«____»__________________201__թ. " (ամսաթիվ նշելու համար)։
  • Խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ թվերի հետ աշխատելիս օգտվել ստեղնաշարի աջակողմյա մասի թվային բաժնով։
  • Հայերեն «ՈՒ», «ու» տառը հավաքվում է 2 ստեղների միջոցով։ Ներկայումս կա «և» փոքրատառի մեկ ստեղն, երբեմն օգտագործվում է երկտառանի գրառում՝ «եւ»։ Մեծատառը նշվում է 2 ստեղներով՝ «ԵՎ»։
  • Արագ մուտքագրելու համար կարելի է օգտագործել հայերեն մուտքագրել սովորեցնող տրինաժոր-ծրագրերից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Աբրահամյան «Մեքենագրության ձեռնարկ», «Լույս» հրատարակչություն, Երևան 1970թ.
  • Ռ. Մարությանի KdWin համակարգչային ծրագրի մենյուից
  • Ա. Սողոմոնյան «Ինֆորմատիկա 8» դասագիրք, «Անտարես» հրատարակչություն, Երևան 2008թ.
  • Ա. Ավետիսյան, Ա. Դանիելյան «Ինֆորմատիկա 7» դասագիրք «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ.


Կատեգորիա:Համակարգչային տեխնոլոգիաներ