Մասնակից:Rosanna Tadevossian/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ սենատ (անգլ. the United States Senate)- ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկը, այսպես կոչված վերին պալատ:

Ձևավորման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենատը կազմված է 100 հոգուց՝ ընդգրկելով յուրաքանչյուր նահանգից երկու հոգի (անկախ բնակչության քանակից): Անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով: Սկզբնապես սենատորներին ընտրում էին նահանգների օրենսսդիր մարմինների անդամները, բայց, սկսած 1913 թ. Սահմանադրության 17-րդ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, սենատորների ընտրությունը դարձավ ուղղակի: Դրանք անց են կացվում ներկայացուցիչների պալատի ընտրությունների հետ միաժամանակ, ընդ որում ամեն 2 տարի Սենատի 1/3 մասը վերընտրվում է ռոտացիայի կարգով: ԱՄՆ սենատոր կարող է լինել 30 տարին լրացած անձ, ով համարվում է ԱՄՆ քաղաքացի առնվազն ընտրություններին նախորդող 9 տարվա ընթացքում և համարվում է այն նահանգի բնակիչ, որը ցանկանում է ներկայացնել: Սենատի գոյության սկզբնական տարիներին տարիքային ցենզը մի քանի անգամ խախտվեց, բայց 1818 թ. հետո այդպիսի դեպքեր չեն արձանագրվել: Ջո Բայդենը 1973 թ. ընտրվել է սենատոր 29 տարեկանում, բայց երդման պահին նա դարձավ 30 տարեկան:

Գործունեության կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր սենատոր ունի մեկ ձայն, որոշումը համարվում է կայացած, եթե դրա օգտին քվեարկել է մեծամասնությունը: ԱՄՆ վարչապետը հանդիսանում է Սենատի նախագահը, սակայն կարող է մասնակցել ընտրություններին, եթե ձայները կիսվում են հավասարապես: Միայն Սենատը ունի բացառիկ իրավունք դիտարկել բոլոր գործերը իմպիչմենտի կարգով: Այս նպատակով սենատորները տալիս են հանդիսավոր երդում: Երբ դիտարկվում է ԱՄՆ նախագահի գործը, նիստը նախագահում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը. ոչ մեկ չի կարող դատվել առանց ներկա գտնվող սենատորների 2/3-ի համաձայնության: