Մասնակից:Qnarik kar/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային ֆինանսները (կոչվում է նաև միջազգային դրամավարկային տնտեսագիտություն կամ միջազգային մակրոտնտեսագիտություն) Ֆինանսական տնտեսագիտության ճյուղ է, որը հիմնականում առնչվում է երկու և ավելի երկրների միջև դրամավարկային և մակրոտնտեսական փոխհարաբերություններին [1][2] ։ Միջազգային ֆինանսները ուսումնասիրում է համաշխարհային ֆինանսական համակարգի , միջազգային դրամավարկային համակարգերի, վճարային հաշվեկշիռների, փոխարժեքների, օտարերկրյա ուղակի ներդրումների դինամիկան,և միջազգային առևտրին հետ դրանց ունեցած կապը [1][2][3]։

Միջազգային ֆինանսները, որը երբեմն անվանում են բազմազգ ֆինանսներ, առնչվում է նաև միջազգային ֆինանսական կառավարման հարցերին։Ներդրողները և բազմազգ կորպորացիաների պետք է գնահատեն և կառավարեն միջազգային ռիսկերը, ինչպիսիք են քաղաքական ռիսկը և արտարժույթի ռիսկը, որոնք ներառում են գործարքների ազդեցությունը, տնտեսական ազդեցությունը և տրանսլացիոն ազդեցությունը [4][5]։

Միջազգային ֆինանսների հիմնական հասկացությունների մի քանի օրինակներ են Մունդել-Ֆլեմինգ մոդելը,տարածքի օպտիմալ արժույթ տեսությունը, գնողունակության հավասարությունը, տոկոսադրույքի հավասարությունըՖիշերի միջազգային էֆեկտը. Մինչ միջազգային առևտրի ուսումնասիրությունը օգտագործում է հիմնականում միկրոտնտեսական հասկացություններ,միջազգային ֆինանսական հետազոտությունները ուսումնասիրում են հիմնականում մակրոտնտեսագիտական հասկացություններ։

Միջազգային ֆինանսները այլ հասկացություններից առնաձնացնող 3 հիմնական բաղադրիչներն են․

  1. Արտարժույթի և քաղաքական ռիսկեր.
  2. Ոչ կատարյալ շուկա
  3. Ընդլայնված հնարավորության սահման

Միջազգային ֆինանսների այս հիմնական չափերը հիմնականում բխում են այն փաստից, որ ինքնիշխան պետություններն իրավունք և ուժ ունեն արտարժույթներ թողարկելու, իրենց տնտեսական քաղաքականությունը ձևակերպելու, հարկեր գանձելու և մարդկանց, ապրանքների և կապիտալի տեղաշարժը կարգավորելու իրենց սահմաններից դուրս [6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gandolfo, Giancarlo (2002). International Finance and Open-Economy Macroeconomics. Berlin, Germany: Springer. ISBN 978-3-540-43459-7.
  2. 2,0 2,1 Pilbeam, Keith (2006). International Finance, 3rd Edition. New York, NY: Palgrave Macmillan. ISBN 978-1-4039-4837-3.
  3. Feenstra, Robert C.; Taylor, Alan M. (2008). International Macroeconomics. New York, NY: Worth Publishers. ISBN 978-1-4292-0691-4.
  4. Madura, Jeff (2007). International Financial Management: Abridged 8th Edition. Mason, OH: Thomson South-Western. ISBN 0-324-36563-2.
  5. Eun, Cheol S.; Resnick, Bruce G. (2011). International Financial Management, 6th Edition. New York, NY: McGraw-Hill/Irwin. ISBN 978-0-07-803465-7.
  6. Eun, Cheol S.; Resnick, Bruce G. (2015). International Financial Management, 7th Edition. New York, NY: McGraw-Hill/Irwin. ISBN 978-0-07-786160-5.

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից:Qnarik kar/Ավազարկղ/Ֆինանսներ

կատեգորիա:Ֆինանսական տնտեսագիտություն ֆինանսներ


Կաղապար:Finance-stub