Jump to content

Մասնակից:Qaramyan5/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Qaramyan5/Ավազարկղ

Անտոն Քաեթան Ադլգասեր (գերմ.՝ Anton Cajetan Adlgasser, ), բավարական ծագումով ավստրիացի կոմպոզիտոր և երգեհոնահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Բավարիայում, տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ առաջին անգամ սովորել է Զալցբուրգի համալսարանին կից լատինական գիմնազիայում[1]։ Երաժշտություն է սովորել պալատական երգեհոնահար Յոհան Էռնստ Էբերլինի ղեկավարությամբ (հետագայում ամուսնացել է Յոհան Էռնստ Էբերլինի դստեր հետ)։ 1748 թվականի հունիսի 19-ին Ադլգասերի ղեկավարությամբ լատինական դպրոցի սաների կողմից կատարվել է մի ստեղծագործություն։ Այն հետագայում չի պահպավել։ 1750 թվականից մինչև կյանքի վերջ ծառայել է Զալցբուրգի տաճարում որպես երգեհոնահար։ 1767 թվականին Զալցբուրգում բեմադրել է իր միակ օպերան՝ «La Ninetti»՝ Պիետրո Մետաստազիոյի լիբրետոյից հետո։

Անտոն Քաեթան Ադլգասերը նաև ստեղծել է մոտ 20 օրատորիա և մի շարք հոգևոր երաժշտության ստեղծագործություններ, որոնցից շատերը շարունակ կատարվել են Զալցբուրգի եկեղեցիներում՝ նրա մահից շատ տարիներ հետո անց։ Ադլգասերի ռեքվիեմը ձայնագրվել է 1994 թվականին Զալցբուրգի երաժիշտների կողմից՝ Էռնստ Հինրեյների ղեկավարությամբ։

Մահացել է 1777 թվականին[2], ապոպլեք կաթվածից՝ երգեհոն նվագելիս։ Նրա մահից հետո երգեհոնահարի տեղը զբաղեցրեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, որը բարձր կարծիք ուներ Ադլգասերի երաժշտության մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adlgasser inskribierte am 4. Dezember 1744 Grammatik an der Universität Salzburg. In: Universitätsarchiv Salzburg [1]
  2. Anton Cajetan Adlgasser

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]