Մասնակից:Oksana Tsh./Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արդի արվեստ

«Արդի արվեստ»[1] (անգլ. Contemporary art) եզրույթը ընդհանուր առմամբ իր մեջ ներառում է այն բոլոր աշխատությունների ամբողջությունը, որոնք լույս են տեսել 1945 թվականից սկսած մինչ այսօր` անկախ գեղագիտական ոճից և կիրառական բնույթից: Ըստ դասակարգման` արդի արվեստը հաջորդում է ժամանակակից արվեստին(1850-1945) (անգլ. Modern art): Շատ լեզուներում, այդ թվում նաև հայերեն լեզվում, «Contemporary art» և «Modern art» հասկացությունները հոմանիշներ են համարվում, որը հանգեցնում է տերմինների նույնականացման ոչ մասնագետների կողմից : «Contemporary art»-ը ծագել է «Modern art»-ից, բայց հակադրվում է «Modern art» երևույթին: Եվ կան արդի արվեստի թանգարաններ(contemporary art museums) և ժամանակակից արվեստի թանգարաններ(modern art museums), որտեղ կարելի է շատ հաճախ տեսնել նույն հեղինակների աշխատությունները: «Արդի արվեստ» [2]եզրույթը ֆրանսիայում սահմանափակ իմաստով է կիրառվում` իր մեջ ընդգրկելով այն բոլոր արվեստագետներին, որոնք պահանջում են անել «քայլ ավանգարդ ոճին ընդառաջ» և «արվեստի բնագավառների միջև սահմանների վերացում» (խախտելով այն բոլոր սահմանները, որ իր մեջ ենթադրում է «արվեստ» հասկացությունը): Խոսքը նաև այն սահմանների մասին է, որոնք ի սկզբանե ընդունված են ժամանակակից արվեստի և դասական արվեստի կողմից : Կոնվենցիայով արդի արվեստ ընդունված է նաև համարել 1960-ական թվականներին և դրանից հետո ի հայտ եկած արվեստը: Այս առումով ժամանակակից արվեստից(modern art) բաժանարար գիծ հանդիսացավ փոփ արտը(pop art):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Catherine Millet, L'art contemporain, Paris, Flammarion, coll. « Dominos » (no 120),‎ 1997, 126 p. (ISBN 978-2-080-35441-9, OCLC 465649632).(ֆր.)]
  2. (անգլ.)

Կատեգորիա:արվեստ