Մասնակից:Nona Harutyunyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Տեղեկաքարտ կամուրջ Կարուզել Կաղապար:Մյուս անվանումը Կաղապար:Կամուրջ

Կարուզելի կամուրջը - Կարուզելը կամուրջ է Փարիզում, որը ձգվում է Սեին գետով, Քուայի դես Տուիլերիես և Քուայի Վոլտարի միջև:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1834 թվականին Լուի Ֆիլիպ 1-ին թագավորը այն անվանել է Կարուզելի կամուրջ, որովհետև այն գտնվում է Կարուզել հրապարակի դիմաց, որը ստացել է իր անվանումը զինվորական շքերթի ներկայացումից,որն անցկացվում էր այդ վայրում՝ Լյուդովիկ XIV-ի ժամանակ, 1662 թվականի հունիսի հինգից յոթը՝ իր որդու ծննդյան կապակցությամբ[1].:

Ճարտարապետ Անտուան Ռեմի Պոլոնսոն հաջողվեց ստեղծել կառույց, որը նավատորմական էր մի քանի բնագավառներում: Կառուցելու ժամանակ կիրառվել է համեմատաբար նոր նյութ՝ փայտի հետ չուգուն: Կամուրջի ամեն անկյունում կառուցվեցին Լուի Պետիսոյի դասական ոճի քարե այլաբանական քանդակներ, որոնք ցույց էին տալիս արդյունաբերությունը, առատությունը, քաղաք Փարիզը և Սենուն: Կամուրջի երկարությունը 169,5 մետր էր, լայնությունը 11,85 մետրն էր: Այն բաղկացած էր երեք կամարներից՝ յուրաքանչյուրը 47,65 մետր:

1906 թվականին՝ 7 տասնամյակ օգտագործելուց հետո, պահանջվեց լուրջ վերականգնում՝ փայտյա տարրերը փոխարինվեցին երկաթյայով: Այնուամենայնիվ 20-րդ դարում կամուրջը նեղ էր:1930 թվականին նրա բարձրությունը գետի վրա ճանաչվեց ոչ բավարար գետային փոխադրումների համար և որոշվեց հրաժարվել դրանից, որպեսզի նորը կառուցեն, մի քանի մետր ներքև: Ճարտարապետներ՝ Գասպարդը, Տուրի, Գուստավ Ումբենդստոկը և ինժեներ Լանգը փորձեցին պահպանել փարիզեցիների համար առօրյա դարձած կամուրջի ուրվագիծը: Նոր, եռաշերտ երկաթյա կամուրջը, որի լայնությունը 33 մետր էր, պատրաաստված էր 1935-1939 թվականներին, հասնում էր Լուվրին հակառակ աջ ափով՝ Տրիումֆալյան Կարուզել վայրին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Раймонд Кено.Знаете ли вы Париж? (Raymond Queneau: Connaissez-vous Paris?, éditions Gallimard, collection Folio, 2011, p.117-118.)
  2. История моста (ֆր.)