Մասնակից:NessaNaito/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բալենի(վեպ)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բալենի», հայ արձակագիր Շահեն Թաթիկյանի վեպը։ Հրատարակվել է 1980 թվականին։ Վեպի մոտիվներով «Հայֆիլմ» ստուդիան նկարահանել է «Ապրեցեք երկար» ֆիլմը։

Գրքի սկզբում նշվում է, որ հեղինակը այս պատմությունը չի հորինել, ստեղծագործության հիմքում ընկած է իրական պատմություն․ «Մեր օրերի մի դրամա է, միայն թե փոքր-ինչ անսովոր։ Փոխված են հերոսների անունները, քանի որ նրանք բոլորը կան՝ բացի մեկից։ Եվ հենց այդ մեկի մասին է այս վեպը[1]»։

«Բալենի» ստեղծագործության մեջ Շահեն Թաթիկյանը ներկայացնում է ընտանիք ունենալու կարևորությունը, վերաարժևորում է «ընտանիք» հասկացությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Բարոյանը զանգ է ստանում նախկին հարսից՝ Վիկտորյայից։ Վերջինս խնդրում է հանդիպել՝ խոսելու շատ կարևոր թեմայի շուրջ։ Բարոյանն իմանում է, որ Վիկտորյան ունի պահանջ։ Նա ուզում է, որ Սիմոնը՝ Բարոյանի որդին, հրապարակորեն ճանաչի իրենց դստեր՝ Դոնարայի հայրությունը։ Բարոյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սիմոնի և Վիկտորյայի բաժանումից անցել է վեց տարի, իսկ Դոնարան չորս տարեկան է։

Պարզվում է՝ Դոնարան Վիկտորյայի դուստրը չէ։ Վիկտորյայից բաժանվելուց հետո Սոնյա անունով երիտասարդ մի աղջիկ հղիանում է Սիմոնից։ Վերջինս, չիմանալով ինչ անել, դիմում է Վիկտորյային։ Վիկտորյան, Սիմոնը և Սոնյան մեկնում են երկրից, որ երեխան ծնվի առանց որևէ մեկի իմացության։ Երեխան ծնվում է, և մի քանի օր հետո Սոյնան վերադառնում է Երևան։ Իսկ Դոնարան մնում է Վիկտորյայի հետ։ Վիկտորյան պահում և մեծացնում է Դոնարային։ Կիմը՝ Սիմոնի ու Վիկտորյայի առաջին ու միակ զավակը, գնում է տնից, երբ բանակից վերադառնում, տեսնում է Դոնարային ու մտածում, որ երեխան իրոք Վիկտորյայից է։ Սիմոնը շարունակում է ապրել իր կյանքը և ավելի ուշ ամուսնանում է Ռիմայի հետ։ Սոնյան նույնպես ամուսնանում է։ Վիկտորյան հայտնվում է այն ժամանակ, երբ իմանում է, որ ուռուցքով է հիվանդ։ Նա ուզում է, որ իր մահից հետո Դոնարան օրինական ծնող ունենա։ Բարոյանը Վիկտորյային տեսնում է այլ լույսի ներքո, մինչդեռ որդու և իր միջև օտարության զգացումը խորանում էր։ Բարոյանը շատ էր սիրում Դոնարային և ուզում էր, որ թոռնուհին իր հետ մնա։

Վիկտորյայի կյանքի վերջին օրերին հայտնվում է Սոյնան։ Նա հայտարարում է, որ ամուսնուն ամեն ինչ խոստովանել է, ամուսինն իրեն ներել է, և ինքը եկել է իր աղջկան տանելու։ Վեպը ավարտին մի ծերունի ու մի դպրոցահասակ աղջիկ իրար սեղմված նստած են բալենու տակ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեդրակ Բարոյան (Սեթ Սիմոնիչ)
  • Սիմոն
  • Վիկտորյա
  • Դոնարա
  • Կիմ
  • Սոնյա
  • Ռիմա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահեն, Թաթիկյան (1980). Բալենի. Երևան: Սովետական գրող. էջ 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահեն Թաթիկյան, Բալենի, Երևան, Սովետ․ գրող, 1980, 312 էջ։