Մասնակից:NellyAvetisyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Թովմասյան» միջազգային հիմնադրամի բարերարությամբ 2021 թվականին կառուցվեց «Հավերժների այգին», որը գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին Սուրբ խաչի, Հույսի խորանի և Տառերի պուրակի հարևանությամբ։ Նույն վայրում կառուցվել է նաև Սրբոց Հրեշտակաց անունը կրող իր տեսակով բացառիկ եկեղեցի, որի գմբեթը և կողային պատերը ապակեպատ են։

«Հավերժների այգու» հատակագիծը հավերժության սիմվոլի տեսքն ունի, որտեղ արդեն իսկ երկու փոլով տնկվել են հարյուրավոր ծառեր՝ գիտության, մշակույթի, սպորտի անվանի հայերի, ինչպես նաև Արցախյան պատերազմներում հավերժացած հերոսների անուններով։

Այգու ճեմուղիներից մեկը նվիրված է դիվանագիտական համակարգի ներկայացուցիչների և այգու հատուկ հյուրերի համար։

Սրբոց Հրեշտակաց եկեղեցու շինաշխատանքները ավարտին են հասցվել «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ամբողջությամբ ճերմակ եկեղեցին նոր մոտեցում է հայկական եկեղեցաշինության մեջ, քարեր օգտագործվել են միայն հիմնական պատերի համար, այն ապակեպատ է, որի նմանը գոյություն չունի ողջ աշխարհում։ Եկեղեցու ճերմակությունն ու թափանցիկությունը խորհրդանշում է այն պարզությունն ու մաքրությունը, որոնցով օժտված են հրեշտակները։ 2021թ․ սեպտեմբերի 18-ին աշխարհի տարբեր հատվածներից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերի մասնակցությամբ տեղադրվեց եկեղեցու քառաթև խաչը։ Այս պահին կառուցվում է երիցատունը և մոմավառության սրահը։

Սրբոց Հրեշտակաց եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]