Մասնակից:Narine KH/Սևագրություն 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարա Դիանա Սթիվենսոն (անգլ.՝ Sarah Diana Stevenson, ), բրիտանացի թեքվոնդոիստ, 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարա Սթիվենսոնը թեքվանդոյով զբառվել է 10 տարեկանից սկսած։

2000 թվականին թեքվոնդոն առաջին անգամ ընդգրկվել է ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սարա Սթիվենսոնը Սիդնեյի խաղերում հանդես է եկել մինչև 67 կգ քաշային կարգում: Բրիտանական մարզուհին կարողացավ հասնել մրցումների կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց նորվեգացի Տրունդե Գունդերսենին։ Բրոնզե մեդալի համար, գոտեմարտում Սարան 5:6 հաշվով պարտվեց ճապոնացի Երիկո Օկամոտոյին և զբաղեցրեց 4-րդ տեղը: 2001 թվականին բրիտանացի մարզուհին առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

2004 թվականի ամառային օլիմպիական խաղերում Սթիվենսոնը մասնակցություն ունեցավ ավելի քան 67 կգ քաշային կարգում։ Մի անգամ առաջին ռաունդում բրիտանացի մարզուհին հանկարծակի զիջեց վենեսուելայի թեքվոնդոիստ Ադրիանա Կարմոնեին:

2008 թվականի ամառային օլիմպիական խաղերն Պիկինում Սարա Սթիվենսոնը կարողացավ հասնել կիսաեզրափակիչ ,67 կգ-ից ավելի քաշային կարգում որտեղ պարտվել է մեքսիկացի թեքվոնդոիստ Մարիա Էսպինոսան ՝1:4 հաշվին: Երրորդ տեղի համար գոտեմարտում բրիտանացի մարզուհու մրցակիցը՝ Եգիպտոսի ներկայացուցիչ Նոհա Աբդ-Ռաբուն էր, սակայն մենամարտում առանձնապես պայքար չստացվեց: Սթիվենսոնը հաղթել է՝ 5: 1 հաշվով և դարձել բրոնզե մեդալակիր: 2011 էվականին Սարան կրկնեց իր 10 տարվա վաղեմության հաջողությունը և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:

2012 թվականին Սթիվենսոնը մասնակցություն ունեցավ իր ամառային քորրորդ օլիմպիական խաղերում։ Խաղերի բացման արարողության ժամանակ Սարա Սթիվենսոնին վստահվել է մարզիկների անունից օլիմպիական երդում տալու իրավունքը[1]։ Ինչպես և 12 տարի առաջ Սիդնեյի խաղերում, Սառան հանդես եկավ մինչև 67 կգ քաշային կարգում: Սակայն արդեն առաջին ռաունդում Սթիվենսոնը զգայուն պարտություն կրեց ամերիկուհի Փեյջ Մաքֆերսոնից ՝ 1:5 հաշվին և դուրս մնաց մրցաշարից:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարան ամուսնացած է Ստիվ Ջենիգսի հետ, որը նյունպես հնդիսանում է իր անձնական մարձիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]