Մասնակից:Naremil/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այդ տղայի կյանքը(անգլ.՝ This Boy's Life), Թոբիաս Վուլֆի կիսաինքնակենսագրական գրքի էկրանավորումն է: Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Քեյթոն-Ջոնսոմը: Ֆիլմը շարադրվել է դեռահաս Թոբիի մասին: Իրադաձությունները տեղի են ունենում 1950-1960-ական թվականներին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվական, ԱՄՆ Կերոլայնը (Էլլեն Բարկին) ամուսնալուծվելուց հետո կորցնում է ոչ միայն ամուսնուն, այլ նաև ավագ որդուն՝ Գրեգորիին, ում նախկին ամուսինը տարել էր իր նոր տուն, ամուսնանալով մեծահարուստ կնոջ հետ: Կրտսեր որդու՝ Թոբիի (Լեոնարդո Դիկապրիո) հետ նա մեկնում է Ամերիկա ճանապարհորդության: Նրանք լինում են մի քանի քաղաքներում, որտեղ Կերոլայնը փորձում է կարգավորել իրենց կյանքը: ՄԻ փոքր քաղաքում նա հանդիպում է մեխանիկ Դուայթ Հանսենին (Ռոբերտ դե Նիրո) , ում հետ ամուսնանում է այն հույսով, որ նա իրանց կյանք կբերի կայունություն և կդառնա հենարան իր և որդու համար: Այդպես նրան թվում էր: Դուայթը թողնում է հաճելի, քաղաքավարի և հաստատուն մարդու տպավուրություն: Հարսանիքից հետո Կերոլայնը պարզվեց, որ նա իրականում հարբեցող, կոպիտ և բռնկուն մարդ է: Կերոլայնը նախընտրում է համակերպվել: Թոբին մտածում էր այլ կերպ: Դա դուր չէր գալիս Դուայթին: Մայրը հանդուրժում էր, իսկ որդին՝ տառապում: Բայց վերջ ի վերջո Կերոլայնը կատարեց ընտրություն իր սեփական երջանկության և իր որդու երջանկության միջև, փորձելով տարբերել մեկը մյուսից: Տարորինակ է. Դուայթը ուներ դաժան և կոպիտ բնավորություն, բայց հենց նա մնաց Թոբիի հիշողության մեջ:

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնարդո Դիկապրիո — Թոբի Վոլֆ
  • Ռոբերտ դե Նիրո — Դուայթ Հանսեն, Թոբիի խորթ հայր
  • Էլլեն Բարկին — Կերոլայն Վոլֆ-Հանսեն, Թոբիի մայր
  • Ենոհ Բլեչման — Արթուր Հեյլ, համասեռամոլական հակումներով պատանի. սկզբում մրցակից, ապա Թոբիի մտերիմ ընկեր
  • Էլայզա Դուշկու — Փյորլ Հանսեն, Թոբիի խորթ քույր
  • Կառլա Դուջինո — Նորմա Հանսեն, Թոբիի խորթ քույր
  • Զահարիա Էշլի — Շկիպեր Հանսեն, Թոբիի խորթ եղբայր
  • Տրեյսի Էլլիս — Քեթի
  • Կեթի Կինի — Մերիան
  • Շոն Մյուռեյ — Ջիմմի Վուրհես
  • Թոբի Մագուայեր — Չակ Բոլջեր, Թոբիի ընկեր
  • Կրիս Կուպեր — Ռոյ


Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական գնահատականներ է ստացել կինոքննադատների կողմից[1]: Rotten Tomatoes կայքում կինոնկարը գնահատվում է 75% ՝ 36 ակնարկների հիման վրա, 10-ի միջին գնահատականը 6,3 էր [1]. Metacritic կայքում ֆիլմը 100-ից ունի 60 վարկանիշ ՝ քննադատների 16 ակնարկների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին գնահատականների» կարգավիճակին [2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «This Boy's Life» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017-05-28-ին.
  2. «This Boy's Life». Metacritic. Վերցված է 2017-05-28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]