Մասնակից:Nane Bezhanyan 6/Ավազարկղ43

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նմանություն
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել է1894
Հրատարակչություն«Տարազ» շաբաթաթերթ
Հրատարակվել է1896
ՎիքիդարանNane Bezhanyan 6/Ավազարկղ43


«Նոր տարի», Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների, որը գրվել է 1894 թվականի հունվարի 1-ին։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է «Տարազ» շաբաթաթերթում 1896 թվականին, այնուհետև Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի առաջին հատորում։ Քանի որ «Տարազ»-ում կան որոշ փոփոխություններ, որոնք ակնհայտորեն խմբագրություններ են, տպագրվում է Ա ինքնագրից։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №22 (34)-ում պահվում է երեք ինքնագիր։ Առաջինը, որը թվագրված է «1894», վերնագրված է եղել «Հունվարի 1-ին», որը, սակայն, բանաստեղծը հետո ջնջել է՝ փոխարենը գրվելով «Նոր տարի»։ Նույն տեղում ՝ պահվում նաև երկրորդ ինքնագիրը, որը վերնագրված է «Նոր տարուն», դարձյալ թվագրված «1894»։ №24 (III ցուցակ)-ում պահվում է երրորդ ինքնագիրը՝ խմբագրության ձևաթղթի վրա, որի ձախ անկյոնում նշված է․ «Տարազ 1896, №1»։[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան Հովհաննս Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով/ Հովհ․ Թումանյան․-Եր․։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018․ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ․-էջ 648