Մասնակից:Mila Shahnazaryan/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորության ուժը, Ինչու ենք մենք ապրում և աշխատում հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ
The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business
ՀեղինակՉարլզ Դահիգ
Լեզուանգլերեն

Սովորության ուժը, Ինչու ենք մենք ապրում և աշխատում հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ, (անգլ.՝ The Power of Habit: Why We Do What We Do in Life and Business), Նյու Յորք Թայմս-ի թղթակից` Շառլ Դահիգի հեղինակած գիրքը: Հրապարակվել է 2012 թվականի փետրվարին Random House հրատարակչության կողմից: Գրքի հիմքում ընկած է նոր սովորությունների ձևավորումն ու վատ սովորություններից ձերբազատումը: Գիրքը հայտնվել է Նյու Յորք Թայմս-ի, Ամազոն-ի և Յու-Ես-Եյ Թուդեյ-ի բեսթսելերների ցանկում[1][2][3][4]: Այն 2012 թվականին ընդգրկվել է Financial Times և McKinsey Business Book մրցանակաբաշխության թեկնածուների ցուցակում[5]:

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորության հանգույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորությունների հանգույցը նյարդաբանական մոդուլ է, որը կառավարում է ցանկացած սովորություն: Այն բաղկացած է երեք տարրերից՝ ազդանշաններ, ռեժիմներ և պարգևատրումներ: Այս բաղադրիչների ընկալումը կարող է օգնել հասկանալ, թե ինչպես կարելի է փոխել վատ սովորությունները կամ ձևավորել լավ սովորություններ: Սովորության հանգուցը միշտ սկսվում է ազդանշանից, ուղեղն այս ռեժիմին փոխանցող ձգանից, որը ավտոմատ կերպով որոշում է, թե որ սովորությունն է պետք կիրառել: Սովորության հիմքում ընկած է մտավոր, զգացմունքային կամ ֆիզիկական ռեժիմը։ Վերջապես կա պարգևատրում, որն օգնում է ուղեղին որոշել, թե արդյոք արժե հիշել տվյալ հանգույցի մասին ապագայում[6]։ Նյու Յորք Թայմսում հրապարակած հոդվածում Դահիգը նշում է.«ազդանշանն ու պարգևատրումը նյարդաբանորեն փոխկապակցված են դառնում, քանի դեռ չի առաջանում փափագի զգացումը»:

Դահիգի խոսքով ՝ փափագը կառավարում է բոլոր սովորությունները և այն անհրաժեշտ է նոր սովորություն ստեղծելու կամ հինը փոխելու համար: Դահիգը նկարագրում է, թե ինչպես են Procter & Gamble անդրազգային ընկերությունը ուսումնասիրություններ կատարել սովորությունների հանգույցի շուրջ և դրա հետ կապված ձգողությունը, ո Febreze-ի շուկան զարգացնելու համար[7]:

Սովորությունների փոփոխման ոսկե կանոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորությունների փոփոխման ոսկե կանոնը օգնում է ազատվել կախվածություն առաջացնող սովորություններից և դրանք փոխարինել նորերով։ Այնտեղ ասվում է, որ եթե դուք պահպանեք նախնական ազդանշանը, փոխեք ռեժիմը և պահպանեք պարգևատրումը, փոփոխությունները, ի վերջո, տեղի կունենան, թեև այն մարդիկ, ովքեր չեն հավատում դայն ամենին ինչ անում են, ապա ամենայն հավանականությամբ, իրենց սպասումները չեն արդարացվի և նրանք կհանձնվեն: Հավատը նման փոփոխության հասնելու համար կարևոր տարր: Հաճախ այն մարդիկ, ովքեր միանում են այնպիսի խմբերի, ինչպիսիք են աջակցության խմբերը, ավելի լավ են ապրում, քան նրանք, ովքեր միայնակ են գործում՝ հանդես գալով որպես անհատներ: Չարլզ Դախիգը մի քանի օրինակ է օգտագործել, որպեսզի ապացուցի իր փաստարկը: Նման օրինակ կարող է ծառայել Բիլ Ուիլսոնի դեպքը, որը բուժվում է հարբեցողությունից: Վերջինիս նորահայտ հավատքն առ Քրիստոս հանգեցրեց նրա «անանուն հարբեցողներ» միջազգային ընկերակցության ստեղծմանը: Գրքում նա քննարկել է նաև «Կամքի ուժը» և դրա դերը սովորության ձևավորման հարցում[7]:

Սովորության հիմնաքարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորության հիմնաքարը անհատական մոդուլ է, որը չկանխամտածված կարող է մարդկանց կյանքում այլ սովորություններ առաջացնել: Դահիգը գրել է Alcoa ընկերության մասին և այն մասին, թե ինչպես է գլխավոր տնօրեն Պոլ Օ'Նիլին հաջողվել 27 միլիարդ դոլարով բարձրացնել ընկերության շուկայական կապիտալիզացիան աշխատավայրում անվտանգության ապահովման հաշվին: O ' Նիլն ասել է.

«Ես գիտեի, որ ես պետք է վերափոխեի Alcoa-ն, ... բայց դուք չեք կարող հրամայել մարդկանց փոխվել, ուղեղն այդպես չէ աշխատում ... եթե ես կարողանայի սկսել վերացնել ինչ-որ մի բանի շուրջ սովորությունները, դա կտարածվեր ամբողջ ընկերությունով մեկ[8]

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարին Չարլզ Դաhիգը VitalSmarts ընկերության հետ համատեղ թողարկել է The Power of Habit Training դասընթացը ։ Մեկօրյա դասընթացը սովորեցնում է մարդկանց գրքում նկարագրված սովորությունների ձևավորման գիտության մասին: Սովորողներին ուսուցանում են վարքագծի ճանաչման հմտություններ, որոնք նրանք պետք է փոխեն, և ինչպես նոր ձևավորված վարքը ամրապնդել, օգտագործելով սովորությունների հանգույցները,որպեսզի աշխատեցնեն իրենց օգտին: Դասընթացը առաջարկվում է ուղիղ, վիրտուալ և հարցումով ձևաչափերով և ուսուցանվում է բաց սեմինարների ժամանակ ինչպես համացանցում, այնպես էլ ամբողջ աշխարհում[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How You Can Harness 'The Power Of Habit'». NPR. 2012-02-27. Վերցված է 2013-08-16-ին.
  2. Charles Duhigg. «How Companies Learn Your Secrets». The New York Times. Վերցված է 2013-08-16-ին.
  3. USA Today, March 2, 2012, page B1, "Even the signs have eyes these days"
  4. Rainman, Ryan (2013-07-06). «The Power of Habits in Basketball shooting». Basketballjumptraining.com. Վերցված է 2013-08-16-ին.
  5. «The Power of Habit by Charles Duhigg». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-03-22-ին.
  6. Duhigg, Charles (2012). The Power of Habit. Random House. էջեր 19.
  7. 7,0 7,1 Duhigg, Charles (2012-02-16). «How Companies Learn Your Secrets». The New York Times. Վերցված է 2016-09-24-ին.
  8. Duhigg, Charles (2012). The Power of Habit. Random House. էջեր 100.
  9. «The Power of Habit Training». VitalSmarts.com. VitalSmarts. Վերցված է August 9, 2020-ին.