Մասնակից:Mikayelyan Susanna/Ավազարկղ
Քառակուսի ծառ` վերացված տեսակի ծառ, որի մասին վկայում են սեպագիր արձանագրությունները: 1940-ական թվականներին արևելքի քաղաքակրթության անգլիացի մասնագետ Ս. Թադպոլը ուշադևություն դարձրեց խիստ վնասված կավե մի սալիկի վրայի սեպագիր արձանագրության վրա: Սալիկը գտնվել էր ասուրական պալատի ավերակների մեջ: Գիտնականը նկատեց, որ տեքստում մի քանի անգամ կրկնվում են «սուրբ ծառ բերված հյուսիսային անտառներից» բառերը: Հիշատակվում էր, որ այդ ծառն ունեցել է քառակուսի բուն, օգտագործվել է շինարարության մեջ: Պարզվում է, որ հին եգիպտացիներն քառակուսի ծառն օգտագործել են, սակայն այն ժամանակի ընթացքում սկսել է անհետանալ: Այդ մասին Թադպոլը հոդված գրեց: Շատ չանցած՝ պատերազմից հետո գիտնականը վախճանվեց:
30 տարի անց հոլանդացի բնագետ Վ.Վան Հուստենը պատահաբար կարդաց այդ հոդվածը և սկսեց իր որոնումները սակայն ոչինչ չգտավ: Սիրիայի հյուսիսում քառակուսի 3 ծառ գտավ ամերիկացի գիտնական Տ.Հեյսը: Դրանցից մեկը զոհաբերվեց գիտությանը: Փորձ է արվում վերածնել այդ հազվագյուտ ծառատեսակը:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտ Փարսադանյան - «Գիտելիքների Շտեմարան 2» ,ՎՄՎ-ՊՐԻՆՏ հրատարակչություն Երեվան-2005