Մասնակից:Meri Khachatyran/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիգերիայի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի երաժշտությունն իր մեջ ներառում է ամբողջ աշխարհում հայտնի ժողովրդական երաժշտություն։ Ժողովրդական երաժշտության ոճերը կապված են երկրի էթնիկ խմբերի բազմազանության հետ՝ իրենց սեփական տեխնիկաներով, երաժշտական գործիքներով ու երգերով։ Շատ քիչ է հայտնի երկրի երաժշտության պատմության մասին նախքան Եվրոպայի հետ առընչվելը, չնայած որ բրոնզեդարյան ժամանակաշրջանը 16-17-րդ դարերում հայտնաբերել է երաժիշտներ ու երաժշտական գործիքներ։ Ամենամեծ էթնիկ խմբերը Իգբոները, Հաուսաներն ու Յորուբաներն են։ Նիգերիայի և Աֆրիկայի ավանդական երաժշտությունը գրեթե միշտ գործածական է, այլ կերպ, այն իրականացվում է ծեսեր նշելու համար, ինչպիսիք են հարսանեկան կամ թաղման արարողությունները, այլ ոչ թե արվեստի նպատակներին հասնելը։ Չնայած, որ որոշ նիգերիացիներ, հատկապես երեխաներն ու ծերերը նվագում են երաժշտական գործիքներ իրենց սեփական հաճույքի համար, մենակատար ներկայացումը այլ կերպ հազվադեպ երևույթ է։ Երաժշtությունը սերտ կապված է գյուղատնտեսության հետ, բայց կան նաև սահմանափակումներ, օրինակ, թե որ գործիքը կարող են նվագել տարվա որևէ եղանակի տարբեր ժամանակահատվածների ընթացքում։


Աշխատանքային երգերը Նիգերիայի ավանդական երաժշտության հասարակ տեսակ են։ Դրանք օգնում են աշխատավորներին ռիթմի մեջ պահել դաշտերում, գետի մակույկներում և այլ դաշտերում աշխատելիս։ Կանայք օգտագործում են այլ ռիթմեր տնային գործերում, ինչպիսիք են՝ քաղցր կարտոֆիլի մշակումը բարձրակարգ գեղեցիկ երաժշտության ներքո։ Հյուսիսային շրջաններում հողագործներն աշխատում են միասին միմյանց ագարակում, և երաժիշտներին հյուրընկալում են միմյանց տուն։

Երաժշտական ստեղծագործության թողարկումը նաև շատ տարբեր է։ Օրինակ, Հվանան հավատում է, որ բոլոր երգերը ուսուցանվում են մարդկանց նախնիներից, մինչդեռ Տիվը տալիս է առկա անուններ գրեթե բոլոր երգերի հեղինակներին, իսկ Էֆիկը տրվում է անհատ հեղինակներին աշխարհիկ երգերի համար։ Նիգերիայի շատ մասերում երաժիշտներին թույլատրվում է ասել որևէ բան լիրիկայի լեզվով։ Նիգերիայում երաժշտության ամենահասարակ ձևը կոչվում է հարցուպատասխան երգչախումբ, որտեղ մենակատարը և երգչախումբը փոխանակում են բանաստեղծությունները երբեմն երաժշտական գործիքների նվագակցությամբ, որոնք կամ երգն են առաջնորդում, կամ կրկնում են վոկալ բառերը: Հարավային տարածքը բնութագրվում է բարդ ռիթմերով, իսկ մենակատարներն օգտագործում են մեղեդային գործիքներ, մինչդեռ հյուսիսը ավելի շատ ներկայացնում է պոլիֆոնային անսամբլներ։ Ծայր հյուսիսային շրջանում մենակատար երաժշտությունը համակցվում է թմբուկների նվագակցությամբ և հակված է ավելի ազդեցիկ մահմեդական երաժշտություն լինելուն։

Հաուսա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսի մարդիկ հայտնի են բարդ հարվածային երաժշտական, մեկ լարային գործիքով և ավանդական գովերգերով։ 14-րդ դարից ի վեր մահմեդական ազդեցության ներքո Հաուսա երաժշտությունը օգտագործում է ազատ ռիթմիկ իմպրովիզացիա, որը նման է մահմեդական այլ Սահելյան ցեղերին Արևմտյան Աֆրիկայի տարածքում, ինչպիսիք են Բամբարան, Կանուրին, Ֆուլանին և Սոնգարին։ Ավանդական Հաուսայի երաժշտությունը օգտագործվում է ծննդյան, ամուսնական և կյանքում այլ կարևոր իրադարձություններ տոնելու համար։ Հաուսայի արարողական երաժշտությունը հայտնի է ամբողջ տարածքում և երգվում է ընտանիքների և գովերգիչների կողմից։ Հաուսան նվագում է հարվածային գործիքներ, ինչպիսիք են տաբուռա թմբուկը և նվագարան թմբուկը։ Հաուսայի պետական գործիքներից ամենատպավորիչը, սակայն, երկար շեփորն է, որը կոչվում է Կակակի, որը սկզբնապես օգտագործում էր Սոնգարի հեծելազորը, և Հաուսայի զինվորական ուժերի պետական խորհրդանիշն էր համարվում։ Կակակի շեփորները կարող են լինել մոտավորապես 2 մետր երկարությամբ, և հեշտությամբ կարող են անջատվել 3 դյուրաբեկ մասերի հեշտ տեղափոխման համար։


Իգբո[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգբո ժողովուրդը ապրում է Նիգերիայի հարավ-արևելյան մասում և նվագում է մեծ տարբերություն ունեցող ժողգործիքներ։ Նրանք հայտնի են իրենց պատրաստակամ լինելով օտարաոճ երաժշտության յուրացմամբ, և Նիգերիայի բարձրաշխարհիկ կյանքի մի կարևոր մաս էին կազմում։ Ամենատարածված երաժշտական գործիքը օբո կոչվող 13 լարով գործիքն է։ Իգբոները նվագում են նաև նեղ թմբուկներ, քսիլիֆոններ, ֆլեյտաներ, քնարներ, ուդեր և վիներ, և վերջերս ներմուծված եվրոպական փողային գործիքներ։

Նրբագեղ երաժշտությունը նվագում են ավելի ավանդական Իգբոները, որոնք պահպանում են իրենց թագավորական ավանդույթները։ Նեղ թմբուկն օգտագործվում է արթնացնելու համար ցեղապետին և նրան տեղեկացնելու ճաշի ժամերի և այլ կարևոր տեղեկատվության մասին։ Զանգերի և թմբուկների նվագակցությունները օգտագործվում են հայտարարելու համար, թե երբ է ցեղապետը մեկնում և վերադառնում իր գյուղ։ Տոնակատարությունների ժամանակ սնունդը կարող է ներառել կարկանդակ և այլ աղանդերային կերակուրներ։



Յորուբա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորուբաների երաժշտություն

Յորուբաները նվագում են ավանդական ավազե դունդուն կոչվող թմբուկների վրա։ Նվագախմբերն օգտագործում են այս գործիքը դունդուն կոչվող երաժշտություն նվագելու համար։ Այս նվագախմբերը բաղկացած են տարբեր չափերի ձիգ թմբուկներից գուդուգուդու թմբուկների հետ միասին։ Դունդուն նվագախմբի առաջնորդը իյալուն է, ով օգտագործում է թմբուկը Յորուբայի տոնայնությունը նմանակելու համար։ Յորուբաների երաժշտության մեծ մասը բնության մեջ հոգևոր է և նվիրված է իրենց աստծուն։

Յորուբաների երաժշտությունը դարձել է Նիգերիայի ժամանակակից հայտնի երաժշտության ամենակարևոր բաղադրիչը, որպես արդյունք նրա վաղ ազդեցությունը եվրոպական, մահմեդական և բրազիլական ձևերն են։ Այս ազդակները դադարեցվեցին փողային, մահմեդական և բրազիլական հարվածային գործիքների ներմուծման հետևանքով, որոնց ներմուծել էին բրազիլացի վաճառականները: Նիգերիայի երկու ամենահայտնի քաղաքներում՝ Լագոսում և Իբադանում, այս բազմամշակութային ավանդույթները միասին հայտնվեցին և դարձան Նիգերիայի հայտնի երաժշտության հիմքը: Այնպիսի ժամանակակից ոճերը, ինչպիսիք են Բարիստեր ֆուջի Ալինդան, Սալաբա Ավենի Վական և Յուսուֆ Օլանտուան նախապես սերում են Յորուբաների ավանդական երաժշտությունից: Յորուբաների երաժշտությունը այժմ հասել է այն նշաձողին,որ Նիգերիայի երաժշտության նոր սերունդը այժմ երգում է իրենց մայրենի լեզվով:

Թատերական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայի թատրոնը երաժշտության օգտագործումը դարձնում է ընդլայնված: Հաճախ, պարզապես ավանդական երածշտությունը օգտագործվում է թատերական արտադրության մեջ առանց հաստատման: Սակայն կան նաև երաժշտության մեջ հստակ ոճեր, որոնք օգտագործվում են Նիգերիայի օպերայում։ Այստեղ երաժշտությունը օգտագործվում է հանդիսատեսի վրա դրամատիկ տպավորություն գործելու նպատակով։ Երաժշտությունը նաև օգտագործվում է գրական դրամայում, չնայած, որ դրա երաժշտական նվագակցությունը ավելի աշխույժ է օգտագործվում, քան օպերայում, նորից ու նորից երաժշտությունը հաղորդում է տրամադրություն կամ հանդիսատեսի արձագանք։ Վառ օրինակ է Ջոն Փեփեր Քլարքի «Օզիդի» սագան, որը սպանության և ռևանշի մասին պիես է, ներկայացնում է երկուսն էլ՝ մարդկային և ոչ մարդկային դերասաններ։ Պիեսում յուրաքանչյուր հերոս առնչվում է անձնական թեմատիկ երգի հետ, որին զուգակցում է ճակատամարտ, որտեղ ընդգրկված է հերոսը։

Նիգերիայի ավանդական երաժշտությունը Բորնո, Օգոնի և Տիվ նահանգներում ներառում է խամաճիկներով շոուներ, և հնագույն Յորուբա Ալարինյո ավանդույթ, որը կարող է սերվել Էգունգուն կոչվող դիմակահանդեսից։ Գաղութատիրական ճանապարհաշինական ուժերի ներհոսքի հետ այս թատերական խմբերը տարածվեցին երկրով մեկ և նրանց արտադրությունները ավելի ու ավելի մշակվեցին: Նրանք այժմ օգտագործում են Եվրոպական երաժշտական գործիքներ, ֆիլմեր և ձայնագրված երաժշտություն:

Անցյալում, Երկուսն էլ՝ Հուբերտ Օգունդը և Ադի Լովը արտադրում էին իրենց ֆիլմերի երաժշտությունը՝ օգտագործելով շատ հայտնի Յորուբա երաժշտությունը: Մեր օրերում Յորուբա ֆիլմը և թատերական երաժշտության կոմպոզիտորներ, որոնց թվում Թոփի Ալաբին դրոշակակիրն էր, ով տարբեր կերպ համադրում էր դրամատիկ գործողությունները յուրօրինակ երաժշտության հետ:

Երեխաների երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերիայում երեխաները ունեն իրենց սեփական սովորույթները՝ սովորաբար երգեցողության խաղեր։ Սրանք ամենահաճախ հարց ու պատասխան տեսակի երգեր են, որտեղ օգտագործվում է արխայիկ լեզուն։ Կան այլ երգեր, ինչպիսիք են Թարոք մարդկանց թվում անպարկեշտ երգեր, որոնք միայն կատարվում են տանից հեռու։ Երեխաները նաև օգտագործում են երաժշտական այնպիսի գործիքներ, ինչպիսիք են փայտյա երաժշտական հարվածային գործիք և պողպատե թմբուկներ, մանրաթելից պատրաստված սրինգ և ցողունից պատրաստված տավիղ։ Հաուսաների , թվում երեխաները նվագում են միակ յուրահատուկ գործիքի վրա, որի վրա նրանք հարվածում են ռիթմեր։

Ավանդական երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբուկահարներ Օջումո Օրոյում, Կվարա նահանգում

Չնայած որ փերքաշն գործիքները ամենուրեք են, Նիգերիյի ավանդական երաժշտությունը օգտագործում է տարբեր տեսակի գործիքներ։ Դրանցից շատերը, ինչպիսին է քսիլոֆոնը, Արևմտյան Աֆրիկայի տարածքում երաժշտության անբաժանելի մաս է կազմում, մինչդեռ մյուսները Մագրեբի մահմեդական երաժշտության ներմուծումներ են, Հարավային կամ Արևելյան Աֆրիկայից, մյուս գործիքները ներմուծվել են Եվրոպայից կամ Ամերիկայից։ Հարվածային և փայտյա գործիքները ավելի վաղ էին ներմուծվել, որոնք Նիգերիայի երաժշտության զարգացման համար կենսական նշանակություն ունեին, մինչդեռ էլեկտրիկ կիթառների վերջին ներմուծումը խթան դարձան երաժշտության համար։

Փերքաշն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսիլոֆոնը երաժշտական իդիոֆոն է, որը հայտնի է արևմտյան ր կենտրոնական Աֆրիկայում։ Նիգերիայում, դրանք շատ հայտնի են երկրի հարավային մասում և կենտրոնական Աֆրիկայի մոդել են։ Մի քանի մարդիկ միաժամանակ նվագում են մեկ քսիլոֆոն։ Գործիքները սովորաբար պատրաստված են բանանի ծարի գերանից։