Մասնակից:Melikyan Eduard/Վահե Կարենի Կարապետյան1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահե Կարենի Կարապետյան (նոյեմբերի 7, 1983 թվական), Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Լեռնահովիտ (նախկինում` Հայկական ԽՍՀ, Կալինինոյի շրջան, գյուղ Ղարաքիլիսա)։ Ազգությամբ հայ, գործարար, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ։

Կենսագրություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Կարենի Կարապետյանը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 7-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում` վաստակավոր մանկավարժների ընտանիքում: Հայրը` Կարեն Սարգսի Կարապետյանը, հասարակական-քաղաքական գործիչ է, իսկ մայրը` Անուշ Վաղարշակի Ղազարյանը, մանկավարժ է, քիմիայի ուսուցչուհի։ Վահե Կարապետյանի պապը և տատը` Սարգիս և Ամալիա Կարապետյանները, վաստակավոր մանկավարժներ են։ Հորեղբայրը` Սամվել Սարգսի Կարապետյանը, գործարար է և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն է և նախագահը: Ամուսնացած է, ունի երկու երեխա։ 1998 թվականից Վահե Կարապետյանը զբաղվում է բռնցքամարտով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:V. Karapetyan at London Business School.jpg
Վահե Կարապետյանը Լոնդոնի բիզնես դպրոցում

Վահե Կարապետյանը սովորել է Լեռնահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում, ոսկե մեդալակիր է։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով համաշխարհային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Շարունակելով ուսումը արտասահմանում՝ Վահե Կարապետյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների միջազգային լավագուն ուսումնական հաստատություններում. Միացյալ Թագավարությունում (Շիլլերի անվան Լեզվի Ինստիտուտ, Ռեջենթսի քոլեջ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, Քեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոց, Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոց, Լոնդոնի բիզնես դպրոց)։ Վերոնշյալ բարձրագույն ուսումնական հաստատություններում նա վերապատրաստվել է գործարար կառավարման, առաջնորդության և մարքեթինգի ուղղություններով և ստացել ավարտական համապատասխան վկայականներ։

Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորաններ և սրճարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից ի վեր, Վահե Կարապետյանը զբաղվել է ռեստորանային և սրճարանային բիզնեսով Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, որոնց ցանկը ներառում է հետևյալ բրենդները.

  • «Ташир Пицца» («Տաշիր Պիցցա») պիցցերիաների ցանցը,
  • «The Coffee City» («Դը Քոֆֆի Սիթի») և «Coffee House» («Քոֆֆի Հաուզ») սրճարանները,
  • «Чайкоффский» («Չայկոֆֆսկի») սրճարանների ցանցը,
  • «Suteki Sushi Bar» («Սուտեկի Սուշի Բար») սուշի բարերի ցանցը,
  • «Me Gusta» («Մե Գուստա») պիցցերիաների ցանցը:

Բացի այդ, Վահե Կարապետյանը Հանդիսանում է նաև «Tutti Frutti» («Տուտտի Ֆրուտտի») սառեցված յոգուրտների համաշխարհային ցանցի պաշտոնական ներկայացուցիչն ու դիստրիբյուտորը Հայաստանում և Վրաստանում։ 2008 թվականից նա հանդիսանում է մի շարք ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչը:

Ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2002 թվականից, Վահե Կարապետյանը հիմնադրել և կառավարում է մի շարք ընկերություններ։ Դրանք հիմնականում կենտրոնացած են արտադրության, անշարժ գույքի շինարարության և շահագործման, մեքենայաշինության, ինչպես նաև էներգիայի աղբյուրների /էներգակիրների/ առք ու վաճառքի շուրջ։ Ստորև նշված են այդ կազմակերպություններն ու դրանց հիմնական աշխատանքները։

  • 2002 թվականին հիմնադրել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերությունը,
  • 2008 թվականին՝ «Տաշիր Կաթ» ընկերությունը, որը զբաղվում է ֆերմերային գործունեությամբ և կաթնամթերքի արտադրությամբ,
  • 2012 թվականին՝ «Տաշիր Դեվելոփեր Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի կառուցմամբ և առևտրի օբյեկտների կառավարմամբ,
  • 2016 թվականին՝ «Տաշիր Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղվում է մանրամեծածախ առևտրի գոտիների կառուցմամբ և շահագործմամբ, ինչպես նաև քաղաքային ենթակառուցվածքների վերակառուցմամբ, վերանորոգմամբ և բարեկարգմամբ,
  • 2016 թվականին Վրաստանում հիմնադրել է «Կասկադ Ջորջիա» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի ներմուծմամբ և արտահանմամբ,
  • 2017 թվականին ամերիկահայ գործարար և բարերար Վահե Նիկողոսի Կարապետյանի հետ հիմնադրել է «ԱԱ Թրաքս» հատուկ նշանակության մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը,
  • 2019 թվականին հիմնադրել է «Գազօյլ» ընկերությունը, որը զբաղվում է գազի և նավթամթերքի առք ու վաճառքով, ինչպես նաև գազալցակայանների, բենզալցակայանների և էլեկտրական լիցքավորման կայանների կառուցմամբ և շահագործմամբ։

Վահե Կարապետյանը հանդիսանում է ոսկյա իրերի և թանկարժեք զարդերի վաճառքի շուկաների հիմնադիր և կազմակերպիչ՝ հանդիսանալով շուկայում առաջատարներից մեկը (Դալմա Գոլդ Գելերի (Dalma Gold Gallery):

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Կարապետյանը հանդիսանում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինչպես նաև Հայաստանում Տաշիր համայնքի կաթոլիկ եկեղեցու և հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հոգաբարձու։ Նրա հովանու ներքո իրականացվել են մի շարք բարեգործական միջոցառումներ երեխաների, երիտասարդության, բանակի և կարիքավորների համար։

Վահե Կարապետյանը հովանավորել է Արդվիի Սուրբ Հովհաննես վանքի (13-րդ դար, նվիրված Հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցուն) վերակառուցումը (ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Արդվի), Լեռնահովիտի Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումը (ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Լեռնահովիտ)։ Նրա աջակցությամբ իրականացվել են մի շարք կրթական և մշակութային միջոցառումներ.

  • 2017 թվականից հովանավորում է Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում ռուսերենի դասավանդման ծրագիրը,
  • 2018 թվականից հովանավորում է հայ-առաքելական եկեղեցու 300 և ավելի երեխաների ամառային հանգիստը ճամբարներում կազմակերպման ամենամյա ծրագիրը։

Մշտապես իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբին` հովանավորելով բազմաթիվ համերգների կազմակերպումը։ Պարբերական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին։ Վահե Կարապետյանի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ 2007 թվականին վերանորոգվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահե Կարապետյանը մասնակցել է մայրաքաղաքում «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի հանդիսավոր բացմանը։
  2. "«Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը». Կարեն Կարապետյան."
  3. «Տաշիր Գրուպ», պաշտոնական կայք