Մասնակից:Marsar4454/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սիրո այգին» (Ռուբենս), նիդերլանդացի (ֆլամանդացի) Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը։

Այս նկարը նկար պատվեր չէ, Ռուբենսը նկարել է իր համար։ Նկարը համարվում է նկարչի երկրորդ կնոջ՝ Ելենա Ֆուրմանի հանդեպ սիրո արտահայտման յուրահատուկ խոստովանություն։ Նկարում արտացոլվում է նկարչի վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ 53-ամյա Ռուբենսը 1630 թվականին ամուսնացել է 16-ամյա աղջկա հետ։ Չնայած տարիքային տարբերությանը՝ ամուսնական հարաբերությունները, ինչպես նկարչի առաջին ամուսնության ժամանակ ներդաշնակ էին։

Նկարում պատկերված կանանց նմանությունը զարմանալի է․ ուղիղ քիթ, փոքր-ինչ դուրս ցցված աչքեր, շեկ մազեր։ Նրանք նման են Ելենա Ֆուրմանին, ով հաճախ էր կեցվածք ընդունում ամուսնու առջև՝ լուսանկարվելու համար։ Այնուամենայնիվ երկու տղամարդիկ էլ նմանություն ունեն, մասնավորապես այծամորուքով։ Նրանք նման են նկարչին, չնայած այն հանգամանքին, որ նկարը նկարելու ժամանակ նկարիչը բավականին ծեր էր։ Տպավորություն է ստեղծվում, որ նկարիչը