Մասնակից:MarmkYAN/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Սինգեր Սարջենթ Պարանոցին ծալքերով պլաստրոն, մոտ. 1880 թ.

Պլաստրոն (անգլ.՝ ascot) , գործվածքից նեղ ժապավեն՝ պարանոցի շուրջ, սրածայր ծայրերով, սովորաբար բաց մոխրագույն նախշավոր մետաքսից, որը ժամանակակից փողկապի նախահիմքն է: Այս լայն փողկապը պաշտոնական իրադարձությունների համար ունեցել է որոշակի ձև` կիսով չափ ծալված և քորոցով կամ փողկապի ամրակով միացված:

Այն սովորաբար կրում էին այցելության համար նախատեսված հատուկ կոստյումների հետ միասին, օրինակ` մեկօրյա հարսանեկան արարողության ժամանակ կամ կրում էին ֆրակի և մոխրագույն գծավոր տաբատի հետ : Ժամանակակից փողկապի այս տեսակը կարել են խիտ գործվածքե մետաքսից սովորաբար կամ մոխրագույն, կամ սև[1]:

Պլաստրոնն առաջացել է ավելի հին տեսակի փողկապից, որը ունեցել է լայն տարածում 19-րդ դարի սկզբին, հատկապես Ջորջ Բրամմելի ժամանակաշրջանում[2]: Այն հիմնականում պատրաստված էր օսլայած բարակ վուշից և կապվում էր ամբողջ պարանոցի շուրջը: Ավելի ուշ` 1880- ական թվականներին, միջինից բարձր դասի եվրոպացի տղամարդիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ սկսեցին կրել ավելի ազատ տարբերակը` ֆրակի կամ այցերի համար նախատեսված տոնական հագուստի հետ : Արևմուտքում մինչև հիմա էլ պլաստրոնը մնում է որպես պարտադիր աքսեսուար հարսանեկան միջոցառումների ժամանակ: Պլաստրոնի անգլերեն ասքոտ անվանումը առաջացել է անգլիական Ասքոտում թագավորական ձիավարժությունների անունից, որոնք տեղի են ունեցել Բերքշիրում Բերքշիր, չնայած պլաստրոնը կոստյումների հետ չեն կրում դեռ Էդվարդյան ժամանակներից: Պլաստրոնը դարձավ հագուստի սովորական պարագա գործարար միջավայրում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Փողկապը սովորաբար պատրաստվում էր բարակ մետքասից, որը մաշկի համար ավելի հաճելի էր, և հաճախ այն դաջված էր ծաղկային նախշերով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пластрон (галстук) — Карта знаний». kartaslov.ru. Վերցված է 2021-01-21-ին.
  2. fleur_deladanse (2013-03-04). «Мужской костюм 19 век». fleur_deladanse. Վերցված է 2021-01-21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кирсанова, Раиса Мардуховна Пластрон // Костюм в русской художественной культуре 18 — первой половины 20 вв.: Опыт энциклопедии / под ред. Т. Г. Морозовой, В. Д. Синюкова. — М.: Большая российская энциклопедия (издательство), 1995. — С. 213—214. — 383 с.: ил. с. — 50 000 экз. — ISBN 5-85270-144-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հագուստ ըստ տեսակի