Մասնակից:Marina Boghigian/Ավազարկղ 05

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Marina Boghigian/Ավազարկղ 05
Tovmas Hovhannesi Nazarbekyan.jpg
Անուն ՄականունԶօրավար Թովմաս Նազարբէգեան
Ծնած է4 Օգոստոս 1855-ին
Վախճանած է19 Փետրուար 1931-ին
Մահացած է19 Փետրուար 1931-ին
Վախճանի վայրԹիֆլիս
Ազգութիւնհայ
ՄասնագիտութիւնՀրամանատար

Թովմաս Յովհաննէս Նազարբէգեան, հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի կեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետութեան կեներալ, Հայաստանի Հանրապետութեան սպարապետ։ 1918-ին Մայիսեան հերոսամարտերը տեղի ունեցան իր ընդհանուր հրամանատարութեամբ։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնած է 4 Օգոստոս 1855-ին, Թիֆլիս։ Հարուստ ընտանիքի զաւակ, կը մեծնայ ռուս շրջանակի մէջ: Նախնական եւ միջնակարգ ուսումը կը ստանայ իր ծննդավայրին մէջ, ապա Աղեքսանդրեան զինուորական վարժարանը կ'աւարտէ որպէս սպայ: Երեւանի գունդին մէջ պաշտօն ստանցնելով կը մասնակցի 1877-78ի ռուս-թրքական պատերազմին, իսկ 1904-1905 թուականներուն ռուս-ճափոնական պատերազմներուն։ Երբ կ'իմանայ, որ հայ ծագում ունեցողը չի կրնար գունդի հրամանատար ըլլալ, իր հրաժարականը կը ներկայացնէ եւ 1906-1914 թուականներուն բանակէն կ'արձակուի կեներալ-մայորի աստիճանով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կը կռուի Կովկասեան ճակատին մէջ, 1914 թուականի Հոկտեմբեր 22-էն կը նշանակուի Կովկասեան Բ. հրացանաձիգ զօրաբաժինի հրամանատար, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի։

1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի (Ղարաքիլիսա) ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։

1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս, իսկ պաշտպանության նախարարությունը սահմանել է մեդալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1877 թ. Ս. Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1878 թ. Ս. Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1892 թ. նոյեմբերի 26-ին Ս. Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1901 թ. սեպտեմբերի 22-ին Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով
  • 1904 թ. «Ոսկյա զենքով քաջության համար»
  • 1905 թ. մարտի 3-ին Ս. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 25-ին Ս. Ստանիսլավ 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. մարտի 15-ին Ս Աննայի 1-ին աստիճանի շքանշանով
  • 1915 թ. հունիսի 15-ին Ս. Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի շքանշանով
  • 1916 թ. հունիսի 10-ին Ս. Վլադիմիրի շքանշանի 2-րդ աստիճանի շքանշանով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]